Հայոց բանակում կրկին իրար վրա են կրակել մերոնք
BlogԿիլիկիա Հայաստանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Հայոց բանակում կրկին իրար վրա են կրակել մերոնք: Չեմ խոսում երկու երիտասարդների կյանքի մասին, երկու ընտանիքների դժբախտացման մասին: Կխոսեմ մեկ այլ, ոչ պակաս կարևոր գործոնի մասին: Մեր բանակում ծառայող ցանկացած ոք՝ սկսած շարքայինից, վերջացրած գեներալից, պետք է գիտակցի ,որ դիմացինը ոչ միայն հրաման կատարող է ՝ այլև ինքասիրություն ունեցող անձ: Ռազմական հրամանը պետք չէ խառնել կենցաղային հրամանին: Պետք է գիտակցել, որ բանակում բոլորի ձեռքում մի օր կարող է հայտնվել մարտական զենք ու ոտնահարված արժանապատվությունն ու ինքանասիրությունը կարող է հենց այդ պահին գլուխ բարձրացնել:
Չխորանալով Արցախում կատարվածի հանգամանքների մեջ՝ միայն կարող եմ փաստել, որ բոլորն էլ պատասխան են տալու իրենց քայելրի համար, բո-լո-րը, անկախ դիրքից, պաշտոնից ու վայրից: Ես կարծում էի, որ Հայոց բանակում՝ Լյուքս Ստեփանյանի հետ տեղի ունեցածից հետո , կվերանա միջանձնային ռազբորկաներն ու ինքնասիրությունը վիրավորող բառապաշարը: