UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն


Այլևս ակնհայտ է, որ ՔՊ-ն պատերազմ է հայտարարել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցության որոշ պատգամավորներ ավելի հաջողակ կլինեին, եթե ուրախների ու հնարամիտների ակումբի (ՈՒՀԱ) կուսակցական թիմ ստեղծեին ու ելույթներ ունենային՝ բնականաբար, իրենց թիմի ավագ ունենալով Նիկոլ Վովաևիչին։ Նրանց «հանճարեղ» վերլուծությունները՝ կապված Հայ առաքելական եկեղեցի – ՔՊ հարաբերությունների հետ, որը փորձում են ներկայացնել որպես Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոս – ՔՊ կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան ծիրում, եթե ներկայացվեին ՈՒՀԱ շրջանակներում, ապա անկեղծ ուրախության զգացումներ ու դրական լիցքեր կհաղորդեին հայ հասարակությանը, մանավանդ, եթե այդ ելույթները տեղի ունենային 2018 թվականի նոյեմբերի 8-ին՝ ՈւՀԱ միջազգային օրը:

Բայց քանի որ նման հայտարարություններն արվում են հիմա՝ ցավից ոռնացող Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից ու, կարծես, ամենայն լրջությամբ, ապա այդ ելույթները, բնականաբար, նրբանկատ ու նրբազգաց հայորդու մոտ առնվազն տարակուսանք են առաջացնում հանդեպ ելույթ ունեցողի, նրանց կողմնակիցների ու նրանց ծափահարողների։ Հոգևորականներին հեգնանքով «տերտերներ» անվանելով ու տարբեր թաքնված հնարքներով փորձեր են արվում հեղինակազրկել հոգևորականությանն ու Եկեղեցուն։

Անվիճելի է, որ կան հոգևորականներ, ովքեր իրենց հոգևոր ծառայության ճանապարհին սայթաքումներ ու սխալներ են թույլ տվել, բայց, ի տարբերություն վերը նշված ելույթ ունեցողների, հոգևորականներն անընդհատ ներհայեցողությամբ անդրադառնում ու սրբագրում են իրենց մարդկայնորեն թույլ տրված սխալներն ու մեղքերը, և ոչ միայն իրենց, այլև, Սուրբ Պատարագի խորհրդով, նաև բոլոր քրիստոնյա հայորդիների։ Թերևս այս անգամ նույնպես ձեռնպահ կմնամ ՔՊ կուսակցությանը քաղաքական դիմակով կրոնական աղանդ համարելուց զուտ այն պատճառով, որ ես գոնե մի քանի հոգու անձամբ եմ ճանաչում ու գիտեմ, որ նրանք Հայ Եկեղեցու անկեղծ հետևորդներ են։

Ես եղբայրաբար հորդորում եմ ՔՊ կուսակցության այն ներկայացուցիչներին, ովքեր ճշմարիտ հետևորդներն են Հայ առաքելական սուրբ եկեղեցու, ևս մեկ անգամ հեռատեսորեն խորհեն իրենց ՔՊ կուսակցության անդամ լինելու նպատակահարմարության մասին, ազդել իրենց առաջնորդի ու նրա կույր հետևորդների բարոյահոգեբանական վիճակի վրա՝ փորձելով ուղղել նրանց ընթացքը, կամ եթե դա անհնար են նկատում, ապա իրենք իրենց ՔՊ կուսակցությունից դուրս համարեն, որովհետև այլևս ակնհայտ է, որ ՔՊ կուսակցությունը պատերազմ է հայտարարել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն։ Նրանք անընդհատ շեշտադրում են, թե իբր խոսքը չի վերաբերում Եկեղեցուն, այլ միայն «մի խումբ» բարձրաստիճան հոգևորականների, բայց ակնհայտ է, որ այդպես չէ, Քաղաքացիական պայմանագրի պայքարը հենց Հայ առաքելական եկեղեցու դեմ է։

Եթե «մի խումբ» հոգևորականների մասին է խոսքը, որոնց մասին անվանական նույնպես ասել են, ապա, խնդրեմ, թող հայտարարեն նաև մի խումբ այլ բարձրաստիճան հոգևորականների անուններ, որոնց չեն վերաբերում իրենց պիտակավորումները։ Ովքե՞ր են իրենց, ինչպես ասում են, սրտի հոգևորականները։ Չկան այդպիսիները։ Միգուցե և կան որոշ հոգևորականներ, ովքեր որևէ կերպ չեն ցանկանում խառնվել «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման հաղթարշավին, բայց դա չի նշանակում, որ այդ հոգևորականները ձեր համախոհներն են կամ օրհնում են ձեր սանձարձակ պահվածքը, իսկ եթե ես սխալվում եմ, ապա թող գեթ մեկ հոգևորական խոսի ու պաշտպանի ձեր կեցվածքը՝ հանդեպ Հայ առաքելական սուրբ եկեղեցու կամ ընդհանրապես հանդեպ ձեր վարած թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԱնհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
Ամենադիտված