Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով ԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց


Որոշ «միավորներ» ու անհատներ, Հայաստանի քաղաքական դաշտը վերածում են բրոունյան շարժման․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Որոշ «միավորներ» ու անհատներ, Հայաստանի քաղաքական դաշտը վերածում են բրոունյան շարժման: «Դիրքորոշումների» քաոսը, անկանոն շարժումները, անսկզբունքայնությունը, դրսի և ներսի ուժերին տարբեր տիպի ծառայություններ մատուցելու պատրաստակամությունը, սեփական անձի նկատմամբ ամեն գնով ուշադրություն հրավիրելը, բացահայտ կամ թաքնված կերպով իրականացվող պիղծ քարոզչությունը, անպատասխանատու հայտարարությունների ու մեղադրանքների շարանը Հայաստանում քաղաքական գործընթացները դարձրել են թշնամի ուժերի և կապիտուլյանտ կառավարիչների կողմից երկիրը մինչև վերջ քայքայելու պարարտ միջավայրի:
 
Քաղաքական գաղափարները, տեսլականներն ու պետության զարգացման ծրագրերը մոռացության են մատնվում: Այսպես շարունակվելու դեպքում տեղի է ունենալու հասարակության լիակատար օտարում պետական-քաղաքական կառավարման գործընթացներից՝ հանգեցնելով տոտալ անտարբերության և տոտալ անվստահության միջավայրի:
Բոլոր ոլորտներում պարտված և ձախողված «կառավարությունը», այս կերպ ցանկանում է իր բոլոր ձախողումների ու պարտությունների պատմա-քաղաքական բեռն ու պատասխանատվությունը դնել քաղաքական դաշտի և հասարակության լայն շերտերի վրա: Այդ հարցում նրան ջանասիրաբար օգնում են նաև ընդդիմադիր խաղացող որոշ «ուժեր» և անհատներ:
Նման իրավիճակներում, նորմալ հասարակություններում բոլոր քաղաքական ուժերը (եթե չեն ծառայում օտարին կամ գործող իշխանությանը) համախմբվում են ձախողված ու երկիրը պարտության մատնած իշխանությունների դեմ: Դա ոչ միայն տրամաբանական է, այլ նաև միակ ճանապարհն է, որով հնարավոր կլինի ապահովել իշխանության հետագա կործանարար քայլերի զսպումը: Այնինչ՝ մեր երկրի կառավարիչները շարունակում են ակնհայտ վտանգավոր գործողությունները սեփական ժողովրդի ու ազգային արժեքների դեմ, իսկ որոշ «ուժեր» այդ ընթացքում ջանասիրաբար պայքարում են իշխանությունների դեմ պայքարող ընդդիմության դեմ՝ փորձելով խորացնել քաոսն ու զրոյացնել ստեղծված վիճակից երկիրը դուրս բերելու համար հանրային բոլոր սպասելիքները:
 
Ես հասկանում եմ, որ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության սկզբունքայնությունը, պետականաշինության ահռելի փորձը, կուտակված քաղաքական գիտելիքներն ու երկրի ապագան տեսնելու իրատեսական կարողությունը հանգիստ չի տալիս շատերին: Եվ նույնիսկ այդ պարագայում, կայացած ու քաղաքական կենսագրություն ունեցող ընդդիմադիր ՀՀԿ-ն համախմբման բոլոր գործընթացներում չափավորել ու չափավորում է իր ամբիցիաները՝ հանուն միասնականության ու գլխավոր խնդիրների լուծման:
 
Ես չեմ հասկանում ոտքի տակ ընկնող այն «ուժերին» ու անհատներին, որոնք ջուր պղտորելուց բացի այլ հարց առայժմ չեն կարողանում լուծել և չգիտես ինչո՞ւ, իրենց իրավունք են վերապահում Կռիլովի հերոս Մոսկայի դերում ավելորդ անգամ աղմկել:
Այսօր պետությունից և նրա ապագայից ավելի բարձր արժեք՝ քաղաքական դաշտում չկա: Ասելիք ունե՞ք՝ հնչեցրեք և ակնկալեք քաղաքական քննարկումներ: Չունե՞ք ասելիք՝ բարի եղեք լռել:
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է
Ամենադիտված