Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասին Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները Բաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Օր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում քննում է ընտրության արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումների քննությունը Զինծառայողն օդաճնշիչ ատրճանակnվ մի քանի անգամ կրшկել է գետնին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Երևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոh Անտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրել Իրանի արևմուտքում զինված հարձակման հետևանքով ԻՀՊԿ 2 անդամ է զոհվել


Գեներալը կալանավայրում է. ընտանիքին հանում են ՊՆ տրամադրած տնից

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը 2022 թվականից կալանքի տակ է: Նրա կինն ու որդիները ՀՀ պաշտպանության նախարարության դեմ հայց են ներկայացրել՝ պահանջելով վերացնել մի վարչական ակտ, որով Միքայել Արզումանյանին եւ նրա ընտանիքի անդամներին պարտադրում են ազատել Հասրաթյան փողոցի շենքերից մեկում գտնվող բնակարանը: 

Սա այն շենքն է, որտեղ նախկին Պնախարար Վիգեն Սարգսյանի հանձնարարությամբ բնակարաններ էին հատկացրել համակարգի զինծառայող չհանդիսացող եւ ՀՀ գրանցում չունեցող անձանց, եւ որի վերաբերյալ անցյալ տարվա հոկտեմբերից քրեական վարույթ կա նախաձեռնված: Դրա շրջանակներում Վիգեն Սարգսյանի եւ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: 
Ըստ դատախազության՝ Վիգեն Սարգսյանը, «անտեսելով կառավարության որոշմամբ հաստատված կարգի պահանջները, նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին հանձնարարել է բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված՝ իր կողմից նախընտրված 26 զինծառայողների, ինչպես նաեւ նախարարության համակարգի՝ զինծառայող չհանդիսացող երեք հոգու»: 

Նրանց թվում է ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը: Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի կայացրած ակտով, Արզումանյանին հատկացված բնակարանը պետք է հետ վերադարձվի նախարարությանը: Արզումանյանները ծանուցում են ստացել, սակայն համաձայն չեն այս որոշման հետ եւ դիմել են վարչական դատարան: 

Ըստ դատախազության՝ ապօրինաբար բնակարաններ են ստացել նաեւ զինծառայության եւ ՀՀ ՊՆ-ի հետ կապ չունեցող մարդիկ: Օրինակ, Թալիշում Արցախի կառավարության նախկին ներկայացուցիչ Լեւոն Ապրեսյանը, ով ժամանակին եղել է զինծառայող, սակայն բնակարանային հերթում չի եղել, նաեւ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանը, ով մինչ այդ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդն է եղել: 

Գործով անցնող 29 անձանցից բացառություն է արվել նրանց համար, ովքեր գտնվում են զինվորական ծառայության մեջ: Նրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ են լինելու թոշակի անցնելուց հետո: Իրականում սա բարդ, խճճված գործ է, գոնե արցախցիների մասով, որոնք մի քանի օրում կորցրին ամեն ինչ եւ այժմ գտնվում են սոցիալական անդունդի եզրին: 

ՊՆ մեր աղբյուրը բացատրում է, թե ինչ տրամաբանությամբ են բնակարանները հետ վերցվում տերերից։ «Մեր միջոցով է, բայց դա մեր որոշումը չէ: Միքայել Արզումանյանին եւ մյուսներին բնակարանները հատկացվել են առանց բնակարանում հաշվառվելու իրավունքի: Բնակարանում մարդը կարող է բնակվել, եթե նա բնակհաշվառման է կանգնած կամ էլ առնվազն ծառայում է ՀՀ-ում: Այս բնակարանները ծառայողական բնակարաններ են, եւ այս պահի դրությամբ, քանի որ դրանք ծառայողական նշանակության բնակարաններ են, եւ Արզումանյաններն այդտեղ փաստացի բնակվելու իրավունք չեն ունեցել, դատախազությունից մեզ գրություն եկավ, որ միջոցներ ձեռնարկենք բնակարաններն ազատելու ուղղությամբ: Մենք հանձնաժողովի նիստով քննարկեցինք, հասկացանք, որ իրենք բնակարանային հերթում էլ չեն եղել: Սա հանձնաժողովով անցած որոշում է, եւ հանձնաժողովը նիստ արեց ու որոշեց, որ այս մարդիկ տվյալ բնակարաններում ապրելու հիմք չունեն: Նիստի որոշման վերաբերյալ ծանուցումներ ենք ուղարկել, Արզումանյանները դատարան են դիմել: Մենք որքան էլ հարգում ենք գեներալ Միքայել Արզումանյանին, առաջնորդվում ենք օրենքով»,- հայտնեց ՊՆ աղբյուրը: Հարգում են, բայց մարդը մոտ 2 տարի կալանավորված է` անբացատրելի ու չհաստատվող մի մեղադրանքով, որով ուժի մեջ մտած դատավճիռ դեռ չկա:

Եվ հիմա, երբ գեներալի ընտանիքն ապրելու տեղ չունի, Հայաստանի իշխանությունները որոշել են օրենքի տառը պահել եւ նրանց վտարել ծառայողական բնակարանից: Հիշեցնենք․ ինքը՝ Վիգեն Սարգսյանը, վաճառել է իր երեւանյան բնակարանը, ապրում է ԱՄՆ Բելմոնտ քաղաքում, իր իսկ խոսքերով՝ աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում:

Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՄոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամներըԲաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Օր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում քննում է ընտրության արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումների քննությունըԱվետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա ՍողոմոնյանԶինծառայողն օդաճնշիչ ատրճանակnվ մի քանի անգամ կրшկել է գետնին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոh Անտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրել Իրանի արևմուտքում զինված հարձակման հետևանքով ԻՀՊԿ 2 անդամ է զոհվել Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանԱկնհայտ է, որ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով և դրանց համարժեք վճիռներ կայացնել․ Աբրահամյան Լույս չի լինելու Թանկարժեք մետաղների գները նվազել ենԱԱ-2026․ Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվելԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում«Մանչեսթեր Սիթի»-ն հայտնել է Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասինՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղելԱռաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանաԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ Կարապետյան
Ամենադիտված