Սև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը


Տղամարդը հանգստյան ուղեգրերի օրերի կրկնապատկման պատրվակով 68 քաղաքացուց խարդախությամբ մոտ 9 միլիոն դրամ է հափշտակել

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքում փաստացի բնակվող 30-ամյա տղամարդը, ունենալով խարդախությամբ հափշտակություն կատարելու դիտավորություն, 2020թ․ հուլիս-օգոստոսն ամիսներն ընկած ժամանակահատվածում թվով 68 անձանց վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով նրանցից հափշտակել է տարբեր չափերի գումարներ։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդը նշված  ժամանակահատվածում «facebook.com» սոցիալական ցանցի «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական ընկերության էջում հայտարարություն է տեղադրել՝ իր ղեկավարած նշված ընկերության կողմից իրականությանը չհամապատասխանող, «X+X» վերտառությամբ ակցիա իրականացնելու մասին։ Դրա էությունը եղել է այն, որ 2020թ․ սեպտեմբեր ամսի համար հաճախորդների կողմից ձեռք բերված հանգստյան ուղեգրերի օրերն իբրև թե կրկնապատկվում են։ 

Իրականությանը չհամապատասխանող վերոնշյալ հայտարարության հիման վրա, քաղաքացիները զանգահարել են 30-ամյա տղամարդուն, վերջինս նրանց ծանոթացրել է, այսպես կոչված, ակցիայի պայմաններին՝ տեղեկացնելով, որ դրան մասնակցելու համար անհրաժեշտ է կապ հաստատել այն հյուրանոցի հետ, որում մասնակիցը ցանկանում է անցկացնել հանգիստը, պարզել նախընտրած հյուրանոցային համարի արժեքը, որից հետ «Վայբեր» հեռահաղորդակցության համակարգի համապատասխան հեռախոսահամարին ուղարկել հյուրանոցի անվանումը, սենյակների քանակը, հանգստի մեկնող անձանց անձնական տվյալները, ապա իրենց տրամադրած վճարման եղանակներից մեկով կատարել հյուրանոցային համարների 2-օրյա արժեքի չափով վճարում, ինչից հետո իրենց տուրիստական ընկերությունն ակցիայի շրջանակներում կավելացնի նույնքան գումար և հյուրանոցում ամրագրումը կկատարի կրկնապատկված օրերի համար։

Հյուրանոցում ամրագրում կատարելու նպատակով քաղաքացիները նշված համակարգով՝ հաղորդագրությամբ, ուղարկել են պահանջված տվյալները, որից հետո, վերջինիս կողմից ուղարկված բանկային կամ այլ վճարային հաշվեհամարին են փոխանցել հյուրանոցային համարի արժեքը։ Այնուհետև վերջինս, չբացահայտվելու, խարդախությամբ հափշտակություն կատարելու իր հանցավոր մտադրությունը շարունակելու համար, հյուրանոցներում կատարել է ձևական ամրագրումներ, որի վերաբերյալ փաստաթուղթն ուղարկել է քաղաքացիներին։ Իսկ երբ գումարը հյուրանոցի հաշվեհամարին չի փոխանցվել, հյուրանոցի կողմից ամրագրումը չեղարկվել է: Արդյունքում՝ տղամարդը ստացել և խարդախությամբ հափշտակել է քաղաքացիներից փոխանցված նշված գումարները, որն ընդհանուր կազմել է 9.340.200 ՀՀ դրամ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նրան մեղադրանք է ներկայացվել ՝ ՀՀ  նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին): 

30-ամյա տղամարդու հաշիվների, հողամասերի վրա կալանք է դրվել: Քննության ընթացքում վնասն ամբողջությամբ վերականգնվել է։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու նպատակով։ 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա Այսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում
Ամենադիտված