Զարթոնք, որն այսօր սգի պես է հիշվում
BlogԱրմեն Զատիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
28 տարի առաջ այս օրը, ողջ հայ ժողովուրդը՝ հայրենիքով և Սփյուռքով դուրս եկավ փողոց, բոլշևիկների կողմից Հայաստանից խլված Ղարաբաղը մայր հայրենիքին վերամիավորելու պահանջով
Այսօր, կարծեք թե չի էլ հիշատակվում այդ օրը: Իսկ ի՞նչ է սա նշանակում: Նշանակում է հայ ժողովուրդն այնքան խաբված է իրեն զգում, որ անգամ տհաճություն է զգում այդ մասին հիշելիս: Իսկ խաբվածության մասին չխոսելն ի՞նչ է նշանակում: Նշանակում է ժողովուդը վստահ չէ, որ նոր քայլ անելիս կրկին չի խաբվելու և սխալի վրա նոր սխալ չի գործելու: Իսկ այդ բոլորը միասին ի՞նչ են նշանակում: Նշանակում են, որ ժողովրդի ճշող մեծամասնությունը իրակնում չի հասկացել, թե ի'նչ նպատակով կատարվեց այդ մեծ դավաճանությունն իր հանդեպ և ի՞նչ երաշխիքներ կան, որ ինքը կրկին չի խաբվելու, եթե փորձի կրկին հրապարակ դուրս գալ...
Անցյալը չիմացող, անցյալից փախչող, անցյալը չհիշող ժողովուրդն ապագա չունի: Մենք չենք կարղ չնշել, չվերլուծել, չբացահայտել Փետրվարի 20-ը ու նրա թողած հետևանքները հայ ժողովրդի ճակատագրի վրա: Մենք չենք կարող ինքներս մեզանից փախչել ...