Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին


Ո՞րն է Ադրբեջանի հաջորդ պահանջը

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանն օկուպացված Արցախից տեղահանվածների վերադարձի իրավունքը հավասարեցրել է «արևմտյան Ադրբեջանի» ժողովրդի վերադարձի իրավունքին:

«Բաքվի և Երևանի միջև «խաղաղության պայմանագրի» կնքումն առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհնար է». ահա սա է հայտարարում Ալիևը՝  աշխարհին ի ցույց դնելով իր նախապայմանը, որ «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար հարկավոր է ՀՀ Սահմանադրության փոփոխություն:

ՀՀ ԱԳՆ-ն օրերս հանդես էր եկել հայտարարությամբ՝ շեշտելով, որ ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և «դրա շուրջ դեռևս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին»:

Ադրբեջանը շարունակում է պահանջների փաթեթներ ներկայացնել, և ակնհայտ է, որ անգամ Սահմանադրության փոփոխության դեպքում, դրանք լինելու են անվերջ։ Ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Հայաստանը այս հարցում էլ զիջի, արդյո՞ք Սահմանադրություն փոխելը վերջակետ չի դնելու, և Ադրբեջանը կրկին պահանջներ է ներկայացնելու Հայաստանին․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։

Պողոսյանը համոզված է՝ եթե անգամ Հայաստանում (բացի իշխանություններից) կա մեկը, ով հիմարաբար հավատում է, որ Սահմանադրությունը Ադրբեջանի պահանջով փոխելով հնարավոր է «խաղաղության պայմանագրի» կնքում, ապա նրանց հիասթափություն է սպասվում։ Կա նաև հաջորդ, հաջորդի հաջորդ (ու այդպես շարունակ) պահանջների փաթեթներ, որոնք չեն վերջանալու՝ ընդհուպ մինչև հայկական պետականության կործանման պահը։

«Պետք է հետևենք Ադրբեջանի իշխանությունների վարքագծին, հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա փուլի տրամաբանությանը։ Նախորդիվ Ադրբեջանը հայտարարում էր, որ եթե Հայաստանը չվերադարձնի գյուղերը, ապա չի լինի «խաղաղության պայմանագիր», հետագայում՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացի քողի ներքո, այդ գյուղերը վերադարձվեցին կամ տրվեցին Ադրբեջանին: Ու ի՞նչ»,- հարցադրում հնչեցրեց  Պողոսյանը։

Ըստ քաղաքագետի՝ այդ ամենից հետո ադրբեջանական իշխանության բառապաշարում հայտնվեց ՀՀ Սահմանադրությունը փոխելու թեզը, և ինչ-որ պահի տպավորություն կար, որ Հայաստանի իշխանություններն ընդունել էին, և Փաշինյանն էլ Հանրային ռադիոյի եթերում ակնարկեց ու հայտարարեց, որ պատրաստ են գնալ Սահմանադրության փոփոխությանը, եթե դա խանգարում է խաղաղության գործընթացին։ 

«Սրան հաջորդեցին հանրային բուռն քննարկումներ և դժգոհություններ, որից ելնելով, ըստ երևույթին,  Հայաստանի իշխանությունները որոշեցին, առնվազն ժամանակավորապես, այդ հարցը փակել և սկսեցին մեկնաբանել, որ դա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է։ Եվ իրականում, սա բացառապես Հայաստանի ներքին գործն է և ցանկացած արտաքին միջամտություն նշանակում է ՀՀ իշխանության նվազեցում, կամ այդ պարագայում ընդհանրապես կարելի է չխոսել ՀՀ ինքնիշխանության մասին, քանի որ դա նշանակում է կապիտուլյացիա՝ արդեն իրավական ամրագրմամբ»,– ընդգծեց Պողոսյանը։

Եզրափակելով՝ մեր զրուցակիցը նշեց, որ ակնհայտ է, որ սա Ադրբեջանի վերջին և միակ պահանջը չէ, այս օրերին Ադրբեջանն անգամ խոսել է ԼՂ–ից բռնի տեղահանման արդյուքում դուրս եկած մեր հայրենակիցների վերադարձի իրավունքի մասին՝ շեշտելով, որ դա համահավասար է «արևմտյան Ադրբեջանի» ժողովրդի վերադարձի իրավունքին, որը կարելի է դիտարկել ՀՀ ինքինշխանությանը ուղիղ հարվածելու միջոց և ինչ-որ փուլից հենց սա է դառնալու նախապայման «խաղաղության պայմանագրի» համար։

Մարիաննա Արամյան



Սիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա Այսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունը
Ամենադիտված