Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ


Կողքիս պատկերացնում եմ նվիրվող, անկեղծ ու ակտիվ մարդու, դրանք հատկանիշներ են, որոնք ինքս ունեմ. Մարինկա Խաչատրյան

Լife.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը, ով նոր եթերաշրջանում համալրելու է «Ֆուլ հաուս» սիթքոմի դերասանական կազմը, Life.panorama.am-ի զրուցակիցն է: Դերասանուհու հետ խոսել ենք մասնագիտության ընտրության, սիթոքմի եւ այլ ծրագրերի մասին:

««Ֆուլ հաուս» սիթքոմի 4-րդ եթերաշրջանում մասնակցության հրավերը ստացա սիթքոմի պրոդյուսեր հետ աշխատող ադմինիստրացիայից եւ մեծ սիրով համաձայնեցի: Անկեղծ ասած՝ չէի սպասի, որ ինձ նման առաջարկ կանեն: Այստեղ մարմնավորելու եմ Տաթեւի քրոջը, ով Արցախից եկել է Երեւան՝ սովորելու Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում եւ պետք է ապրի Տաթեւի հետ»,- սպասվող աշխատանքից խոսելիս՝ պատմեց Մարինկան:

Դերասանուհին նկատեց, որ դրամատիկ ժանրից դեպի կատակերգական ժանր անցում կատարելը սկզբում մտավախության պատճառ է դարձել. «Երբ առաջարկը ստացա, որքան էլ ուրախ էի, միեւնույն է, մտավախություն ունեի, բայց քննարկումներից հետո հասկացա, որ ինձ մոտ ամեն բան կստացվի, ամեն դեպքում ես ամեն ինչ կանեմ դրա համար: Մեծ հաշվով այս ժանրում արդեն ունեմ իմ փոքրիկ փորձը գեղարվեստական ֆիլմի շնորհիվ. խոսքը՝ «Զգուշացեք, կանայք են» կատակերգության մասին է, որը վերջերս բարձրացավ մեծ էկրաններ»,- նշեց նա:

Հետաքրքրվելով, թե որ ժանրում է իրեն ավելի ազատ զգում, Մարինկան նկատեց, որ դրամայում ներկայանալն իր համար շատ ավելի հեշտ է. «Կարծում եմ՝ սիթքոմը, կատակերգությունն ավելի դժվար է, երեւի քո խաղով իսկապես ծիծաղեցնելն ավելի բարդ է: Հուսամ՝ կստացվի ինձ մոտ նաեւ այս ոլորտը, տեսնենք»,- հավելեց դերասանուհին:

Մարինկան նշեց նաեւ, որ բացի Գեւորգ Մարտիրոսյանից, «Ֆուլ հաուս»-ի դերասաններին չի ճանաչում, բայց այս առումով էլ դերասանուհին հույս հայտնեց, որ ջերմ հարաբերություններ եւ առողջ աշխատանքային մթնոլորտ կստեղծվի:

Համեմատելով գեղարվեստական ֆիլմում եւ սերիալներում նկարահանվելու առանձնահատկությունները՝ երիտասարդ դերասանուհին նշեց. «Գեղարվեստական ֆիլմում նկարահանվելը շատ ավելի բարդ է, այստեղ դերասանն ինքն իրեն շտկելու հնարավորություն գրեթե չունի, իսկ սերիալներում դերասանը փորձում է հղկվել սերիաների ընթացքում: Բայց, ինչ խոսք, գեղարվեստական ֆիլմը իր դժվարություններով հանդերձ շատ մեծ առավելություն ու հաճույք է պատճառում դերասանին»:

Բավականին երիտասարդ տարիքում էկրաններին հայտնվելը եւ դժվարությունները հաղթահարելը Մարինկայի համար այնքան էլ հեշտ չի եղել. «Դժվարություններն, իհրակե, մեծ էին, քանի որ չունենալով համապատասպան կրթություն, պետք է «Սիրո գերին» հեռուստասերիալում մարմնավորեի գլխավոր հերոսուհիներից մեկին: Այս ոլորտի հետ մինչ այդ որեւէ կապ չունեի, բայց այդ ամենը հաղթահարեցի սպասվածից ավելի հեշտ միջոցով, նաեւ սերիալում նկարահանվող գործընկերներիս շնորհիվ»,- նշեց նա:

Խոսելով իր երկու մասնագիտությունների՝ դիմահարդարման աշխատանքի եւ դերասանական արվեստի մասին, Մարինկա Խաչատրյանը նկատեց. «Ճիշտն ասած՝ հիմա ժամանակ չունեմ դիմահարդարմամբ զբաղվելու եւ մի տեսակ հետ եմ վարժվել: Չգիտեմ՝ հետագայում ինչպես կդասավորվի, բայց այս պահին կարծում եմ, որ դերասանական արվեստն ինձ ավելի հոգեհարազատ է»:

Երիտասարդ դերասանուհին պատմեց նաեւ, որ շատ հայ ընտանիքների նման, իրենց ընտանիքում էլ նրա ընտրած ոլորտի հետ խնդիրներ եղել են. «Դերասանի մասնագիտությունը պահանջում է մի փոքր անկայուն գրաֆիկ, մեր տանը հիմնական խնդիրները կապված են եղել ուշ ժամի տուն գնալու հետ, քանի որ երբեմն նկարահանումները կարող են մինչ ուշ գիշեր տեւել: Հիմա այդ խնդիրներն էլ կարծես թե հաղթահարված են, երբ տեսնում են արդյունքը՝ ինձնով հպարտանում են»,- հավելեց նա:

Դերասանուհին գիտակցում է, որ կայանալու համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնի. «Երազանքներս այս ոլորտի համար շատ են, քանի որ դեռ փորձում եմ կայանալ: Անցածս ճանապարհը դեռ կարճ է, հուսամ այստեղ երկար ճանապարհ դեռ կունենամ, որի ընթացքում ինձ կայացած կհամարեմ»,- ընդգծեց Մարինկան:

Ի դեպ, մեզ հետ զրույցի ընթացքում Մարինկա Խաչատրյանը խոսեց նաեւ անձնական կյանքի մասին. «Ինչպես ասում են՝ իմ սիրտը դեռ ազատ է եւ առաջիկայում էլ դեռ չեմ պատկերացնում, որ այդ առումով կյանքումս փոփոխություններ կլինեն, քանի որ աշխատանքիս եմ նվիրված: Ապագայում կողքիս պատկերացնում եմ նվիրվող, անկեղծ ու ակտիվ մարդու, դրանք հատկանիշներ են, որոնք ինքս ունեմ»,- ավելացրեց Մարինկա Խաչատրյանը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Լուսանկարները՝ Bravo.am

Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին Պետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում Նյու Դելի-Չեննայ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի վերին խցիկում պայթել է շարժական լիցքավորիչը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 12-17-ը Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կինն և երկու երեխաները տուժող են ճանաչվել Այն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանԲիլի Շարփը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին ԱՄՆ-ում դատարանը կարգադրել է անհապաղ դադարեցնել Թրամփի հեռուստագովազդի ցուցադրությունը ԿԺԴՀ-ն մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտե Հայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետ Լոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել է Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Շաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինական hակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող երկրները պետք է ճանաչեն Արևմուտքի կողմից Ուկրաինայի oկուպացումը. Վոլոդին Արագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութԿազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Բելիզի և Պարագվայի նկատմամբ
Ամենադիտված