Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»


Կնոջս անցյալի այդ հատվածը մեծ նշանակություն է ունեցել ինձ համար. Ռուբեն Սասունցի

 

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը ժողովրդական երգիչ Ռուբեն Սասունցին է, ով մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ շատ շուտով կներկայացնի իր նոր ձայնասկավառակը. «Շուտով արդեն պատրաստ կլինի նոր ձայնասկավառակս, որտեղ ընդգրկված կլինեն ազգային, հայրենասիրական, ֆիդայական երգեր»,- պատմեց երգիչը:

Մեր օրերում ձայնասկավառակների վաճառքի փոքր ցուցանիշից երգիչը չի մտահոգվում. «Ինչպես մեր օրերում յուրաքանչյուր երգիչ, ես էլ ձայնասկավառակով գումար չեմ վաստակում, ուղղակի այդ երգերը ինձ համար շատ կարևոր են, գումարից առավել ինձ հուզում է, որպեսզի մեր երիտասարդությունը ծանոթանա մեր ազգային ֆիդայական երաժշտությանը, բացի այդ ձայնասկավառակի միջոցով ես կապրեցնեմ և սերունդներին կփոխանցեմ մեր ազգային երգերը, իմ միջոցով էլ դրանք մնայուն կլինեն»,- նշեց նա:

Ռուբեն Սասունցին իր հանդիսատեսին առաջիկայում միայն ձայնասկավառակով չի ուրախացնի. աշնանը երգիչը հանդես կգա մեծ համերգ-ներկայացումով. «Պատրաստվում եմ մեծ համերգով հանդես գալ: Դեռ ես և Գոհար Հովհաննիսյանը քննարկում ենք, որպեսզի համատեղ այն ներկայացնենք: Մեզ համար գլխավորը այն է, որ համերգը լինի հետաքրքիր, դրա համար որոշել եմ շարունակել ինձ համար ավանդույթ դարձած երգի հետ համատեղ բեմականացումները, որոնց ժամանակ ես ինքս, մասնակցելով տարբեր պարային խմբերի հետ, հենց բեմում ներկայացնում ենք հայկական ավանդական հարսանիք, մարտի դաշտ, ֆիդայական հաղթական պարեր և այլն»,- պատմեց երգիչը:

Ռուբեն Սասունցին նկատեց, որ համեմատելով հայաստանաբնակ և սփյուռքահայ հայ երիտասարդներին՝ Հայաստանից հեռու ապրող երիտասարդները ավելի մոտ են կանգնած ազգային երաժշտությանը. «Երբ մենք դրսում համերգներ ենք ունենում, աներևակայելի է պարզապես այն տեսարանը, երբ տեսնում ենք, թե ինչպես են մեզ հետ հավասար ազգային երգերը երգում այնտեղ ապրող երիտասարդները, ովքեր պետք է, որ ավելի եվրոպականացված լինեին, ես կասեի, նրանք բացի ազգային երաժշտությունից ոչինչ չեն լսում: Իհարկե, Հայաստանում էլ գնալով, ի ուրախություն մեզ, ավելանում են ազգային երաժշտությունը նախընտրող երիտասարդները, դա են վկայում համերգների ժամանակ հենց առաջին շարքերում կանգնած երիտասարդները»:

Թե ինչի հետևանք է սփյուռքահայ և հայաստանաբնակ երիտասարդության նման վերաբերմունքը ազգային երաժշտության նկատմամբ, Ռուբենը նշեց. «Կարծում եմ դա ընտանիքի դաստիարակության հետևանքն է, գուցե սփյուռքում կա հայրենիքի նկատմամբ մեծ կարոտ, բայց վստահ եմ, որ այդ հարցում ամեն բան գալիս է հենց ընտանիքից: Ժամանակ է պետք, վստահ եմ, որ գնալով Հայաստանում ապրող երիտասարդն էլ եվրոպական մտածելակերպի հետ միասին ավելի շատ կարժևորի ազգային մշակույթը»:

Մեծանալով ազգային երաժշտությունը հնչեցնող ընտանիքում՝ այսօր երգիչը միևնույն մթնոլորտն է ստեղծել նաև սեփական ընտանիքում՝ իր 2.5 ամյա որդուն սովորեցնելով այն, ինչն իր խոսքերով, սովորել է իր ծնողներից. «Որդիս՝ Արեգը, երբ ինձ տեսնում է բեմի վրա, պարտադիր պետք է ինքն էլ բարձրանա բեմ և ինձ հետ պարի բեմում, ավելին ասեմ, ազգային սասունական պարին հատուկ նրա ծնկների խաղը ես արդեն զգում եմ: Վստահ եմ, որ նա եթե ազգային, ժողովրդական երգիչ չդառնա, միևնույն է, հայրենասեր տղա է լինելու»,- ընդգծեց երգիչը:

Ռուբենը, ընտանիքի մասին խոսելիս,  պատմեց նաև, թե ինչպես է կնոջը ընտրել որպես կյանքի ուղեկից. «Ինձ համար կարևոր էր կնոջս հայ տեսակը և ի ուրախություն ինձ, նրա մեջ էլ իսկզբանե սերմանված է եղել ազգային հայրենասիրական մշակույթը, քանի որ կնոջս հայրը պատերազմի մասնակից ֆիդային է եղել: Ընտրություն կատարելու ժամանակ կնոջս անցյալի այդ հատվածը մեծ նշանակություն է ունեցել ինձ համար»,- նշեց նա:

 

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա Կոստանյան Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք ՉալաբյանԻնչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանՎարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էԱյլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստում
Ամենադիտված