Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին


Սևանի քաղաքապետարանի խոսքը՝ կյանքից զրկված ավագանու անդամի մասին․ տագնապը խտացել է

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Հուլիսի 17-ի երեկոյան Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում տեղի ունեցած միջադեպի ժամանակ սպանված Արսեն Ռաֆայելի Աֆիյանը 36 տարեկան էր, ուներ երեք զավակ։

ArmLur.am-ը արդեն գրել էր, որ Արսեն Աֆիյանը Սևան համայնքի ավագանու անդամ էր։

Սևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը գրառում է հրապարակել․

«Հուլիսի 18-ի լուսաբացի մեջ տագնապը խտացել էր, որը պիտի դառնար գույժ:

Այս անգամ էլ հրաշք չեղավ. ավաղ, այլևս ֆիզիկապես մեզ հետ չէ մեր գործընկերը՝ Սևան համայնքի ավագանու անդամ, լավագույն երիտասարդ ու մասնագետ Արսեն Ռաֆայելի Աֆիյանը, որը դեռ չէր բոլորել 37 տարին:

Կենսուրախ ու միշտ պատրաստակամ, վստահելի ու լավատես մեր Արսենը դեռ այնքան նպատակներ ու ծրագրեր ուներ, սակայն այլ բան էր կանխորոշված, ու երկրային կյանքի վերջակետը դրվեց:

Կնքեցիր մահկանացուդ` թողնելով ցավ ու մորմոք, չմաշվող կսկիծ, որ դեռ երկար մխալու է:

Սիրելի Արսեն, դժվար է քո մասին խոսել անցյալով, իսկ ներկան անողոք է…

Քո անմիջականությամբ ու պարզությամբ լցնում էիր շուրջբոլորդ` ներկայությունդ դարձնելով ցանկալի ու սպասված:

Տարիների ընթացքում ստեղծել էիր այս աշխարհի քո փոքրիկ ու տաք անկյունը, որ չափել-ձևել էիր սիրով, նվիրվածությամբ, երազանք-նպատակներով ու ընտանեկան դիմանկարդ էլ շրջանակել էիր 3 զավակիդ սիրով, որոնց դեռ շատ բան ունեիր տալու և ասելու, որոնք ամեն պահ զգալու են քո թանկ բացակայությունը:

Թվում էր` ոչինչ չի խաթարելու այն ամենը, ինչը քո կարճ, բայց իմաստալից ապրած տարիների ընթացքում հասցրել էիր ձեռք բերել, թվում էր, սակայն Աստծո գործերն անքննելի են…

Մահը դեռ վերջ չէ, ոչ էլ` վերջակետ ու անզոր է սիրո, հիշողությունների ապրած տարիների դիմաց:

Ոտնահետքերդ ու շնչառությունդ քո աշխատավայրի ու տանդ բոլոր անկյուններում են, սիրելի ու հարազատ քաղաքիդ բակ ու փողոցներում, ձայնդ ու հայացքդ միշտ ուղեկցելու են զավակներիդ, կնոջդ, ծնողներիդ, բոլոր նրանց, որոնց քո ներկայությամբ ջերմացրել էիր, որոնց դու հասցրիր տալ քո սերն ու ջերմությունը:

Դեռ ինչքա~ն ապրելու տարիներ ունեիր, ինչքա~ն ծրագրեր ու նպատակներ:

Ախր, դեռ շատ երիտասարդ էիր, ու կյանքն էլ առջևումդ էր. դեռ ավագ որդուդ պիտի առաջին դասարան տանեիր, միջնեկ զավակիդ՝ մանկապարտեզ, իսկ նորածին դուստրդ քո մասին կիմանա ու քեզ շատ կսիրի հարազատներիդ խոսք ու զրույցներից ու դասդասվող հիշողություններից:

Հանգչիր խաղաղությամբ, մեր սիրելի Արսեն,

Հիշատակդ բարի, մեր սիրելի գործընկեր, գնա խաղաղությամբ:

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, համայնքապետարանի աշխատակազմը, Սևան համայնքի ավագանու անդամները կիսում են Աֆիյան ընտանիքի մեծագույն կորստյան ցավը, հայտնում են իրենց զորակցությունը, մաղթում համբերություն և տոկունություն»:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 17-ին վիճաբանություն ու ծեծկռտուք էր տեղի ունեցել «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում, որի ժամանակ կրակոցներ են հնչել։ Միջադեպի հետևանքով երեք մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամեր անց Արսեն Աֆիյանը մահացել է։

Ոստիկանները ձերբակալել են Գեղարքունիքի մարզի 19-ամյա և Տավուշի մարզի 40-ամյա բնակիչներ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կասկածյալներից մեկը քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի տղան է՝ Լևոն Բանդուրյանը։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

«Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա Այսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. Օվերչուկ
Ամենադիտված