«Եթե ծեծում է, ուրեմն սիրում է»... Աննախադեպ ամուսնության առաջարկ ռինգում
BlogԱրմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սան Դիեգոյում ընթացող Finest City Wrestling մրցաշարի շրջանակներում տղամարդկանց և կանանց միջև ընթացող մենամարտերից մեկը անչափ ռոմանտիկ ավարտ է ունեցել:
«Կույր վիճակահանության» արդյունքում միմյանց դեմ են դուրս եկել Ջոուլի Ռայանը և Լորա Ջեյմսը: Որոշակի ժամանակ մենամարտելուց հետո Ռայանն անակնկալ կերպով ամուսնության առաջարկ է արել հակառակորդին, որից հետո նույնքան անակնկալ կերպով նոկաուտի ենթարկել նրան:
Սակայն պարտությունից հետո էլ անգամ երջանիկ Լորան չի հրաժարվել իր համաձայնությունից: