Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Լույս չի լինելու


Սա ոչ թե Զանգեզուրի, այլ Թուրանի միջանցք է

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Սա ոչ թե  Զանգեզուրի,այլ՝ Թուրանի միջանցք է  ,որն անհրաժեշտ է Թուրքիային ու Արեւմուտքին։
Ի՞նչ պայքար է տեղի ունենում Հարավային Կովկասի հաղորդակցության ուղիների վերահսկման շուրջ։
Ինչու՞ է այն տեղի ունենում ։

Ո՞րն է ՀՀ շահը։

Ու՞մ շահերն է ապատարկում ՀՀ իշխանությունը։

Դեռեւս հուլիսի վերջին հրապարակվեց ԱՄՆ ներկայացուցիչ Ջեյմս Օ՚Բրայենի ելույթը,որի համաձայն ԱՄՆ-ն ձգտում է,շրջանցելով  ՌԴ-ն եւ Չինաստանը,Հայաստանի ու Ադրբեջանի միջոցով  տրանսպորտային հաղորդակցություն հաստատել  Կենտրոնական Ասիայի երկրների հետ։

Ավելին.ԱՄՆ պաշտոնյան դա ասել էր Ռուսաստանի դեմ տնտեսական հակաքայլեր անելու կոնտեքստում,որը կհանգեցներ  ՌԴ-ի ստրատեգիական պարտությանը։

Գաղտնիք չէ,որ ի սկզբանե Արեւմուտքը ՌԴ-ի դեմ պայքարի կարեւոր ֆորպոստ դիտարկում էր Վրաստանը,սակայն ստանալով վրացիների մերժումը հայացքն ուղղեց դեպի Հայաստան։

Արեւմուտքը հստակ ազդակ հղեց Փաշինյանին ,որպեսզի նա « կտրվի ՌԴ-ից եւ իրականացնի համարձակ քայլեր»։
Օ՚Բրայենի այս դիրեկտիվներին ոչ Փաշինյանը,ոչ էլ որեւէ իշխանավոր հրապարակային չընդդիմացավ՝ ըստ էության ընդունելով իրենց իշխանության արեւմտյան վասալի կարգավիճակը։

Ինքնիշխանությունից ամեն  պատեհ ու անպատեհ առիթով խոսող Փաշինյանը ռիսկ չարեց կես բառ անգամ արտաբերել  ՀՀ ինքնիշխան պետություն լինելու եւ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ։
Բայց, ի տարբերություն Փաշինյանի,Վրաստանի իշխանությունները հայտարարեցին Արեւմուտքի կողմից Վրաստանի ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության մասին։

Իսկ իշխող «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին  մամուլի հրապարակումների համաձայն մի քանի օր առաջ նույնիսկ հրաժարվեց հանդիպել Թբիլիսի ժամանած ամերիկյան պաշտոնյաների հետ։
Վրացական իշխանության նման վարքագիծը ստիպեց Արեւմուտքին հայացքն ուղղել դեպի Հայաստան։
Հավաքական Արեւմուտքը սկսեց անթաքույց ուղղորդել ՀՀ իշխանություններին եւ մենք ականատես եղանք իշխանական «փաղանգի»արեւմտամետ հայտարարությունների։

Բաց տեքստով Օ՚Բրայենը խոսում էր Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության անհրաժեշտության մասին ,որ պետք է դեմ լիներ ՌԴ-ի ,Իրանի եւ Չինաստանի շահերին։
Հարկ է նշել,որ նման հայտարարություններով ամերիկյան պաշտոնյան  փաստում էր,որ վերջին 2,5 տրիների զարգացումները հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ու այդ թվում 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի անբաժանելի մաս,դա Վաշինգտոնի ծրագրված քաղաքականության մի մասն էր Հարավային Կովկասում։

Ակնհայտ է,որ Կենտրոնական Ասիայի երկրներն  Ադրբեջանով,Հայաստանով ու Թուրքիայով կապող տրանսպորտային նախագծի իրագործումն անհավանական էր,քանի դեռ կար Արցախի հիմնախնդիրը։
Իսկ Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո Արեւմուտքի ձեռքերն ազատվում են «միջին միջանցք» ծրագիրն իրականացնելու համար։

Այդ ծրագրի խանգարողը ՀՀ նախորդ իշխանություններն էին ՝Սերժ Սարգսյանի գլխավորությամբ,որի քաղաքական կրեդոն էր «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» թեզը։

Ուստի Արեւմուտքն ու Թուրքիան նախ 2018-ին Հայաստանում իրագործեցին գունավոր հեղափոխություն,իսկ 2020- 2023թթ. նաեւ նիկոլիզմի օժանդակությամբ իրականացրին Արցախի հանձնման ու հայաթափման օպերացիան։
Անվիճելի է,որ Արեւմուտքին Հայաստանը պետք է միայն որպես գործիք Իրանի եւ ՌԴ-ի դեմ։
Եվ Իրանում սա շատ լավ հասկանում են։

Ու պատահական չէ,որ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ զգուշացրեց,որ «օտար պետությունները չպետք է միջամտեն հարեւանների հարաբերություններին ու որ «Զանգեզուրի միջանցքը» չի բխում ՀՀ շահերից»։

Գաղտնիք չէ,որ Իրանը մի քանի անգամ իր դժգոհությունն է հայտնել ՀՀ-ում ԵՄ դիտորդների տեղակայման ու տարածաշրջան Արեւմուտքի դիրքերի ուժեղացման դեմ։

Իրանը կտրականապես դեմ է այդ միջանցքին,շատ լավ հասկանալով ,որ միջանցքը սպասարկելու  է Թուրքիաի ու Արեւմուտքի շահերը։

Հենց այդ պատճառով է Իրանի Ռազմավարական հետազոտությունների  խորհուրդը  կարծիք հայտնել,ըստ որի Ղարաբաղյան վերջին պատերազմն անհրաժեշտ էր Արեւմուտքին «Թուրանական միջանցք» ստեղծելու համար։
Պատահական չէ,որ Իրանում այդ միջանցքն անվանում են ոչ թե «Զանգեզուրի միջանցք» կամ  «Հայկական խաչմերուկ»,այլ՝ «Թուրանական միջանցք»։

Նման իրավիճակում հավանական  է դառնում Մոսկվա -Թեհրան -Պեկին ռազմավարական ալյանսի ձեւավորումը,որտեղ իր շահեկան տեղը կարող է ունենալ նաեւ Հայաստանը։
Բայց միայն ազգային ,պետական ու արհեատավարժ փորձառու իշխանություն  ու քաղաքական դերակատարներ ունենալուց հետո։

Էդուարդ Շարմազանով

Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն Մանվելյան
Ամենադիտված