Վանաձորում կենդանիների կողմից հոշոտված կնոջ դի է հայտնաբերվել
ՀասարակությունՎանաձորում, այսօր՝ փետրվարի 24-ին, կենդանիների կողմից հոշոտված կնոջ դի է հայտնաբերվել: NEWS.am-ի տեղեկություններով, այն հայտնաբերվել է Վանաձորի կայարանամերձ հատվածում, երեկոյան ժամը 18:00-ի սահմանում:
Հոշոտված կնոջ ինքնությունը ճշտվում է: Չի բացառվում, որ գտնված դիակը ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվող 1963թ. ծնված Տատյանա Ի-ինն է, սակայն դիակի ճանաչում հարազատների կողմից դեռեւս չի իրականացվել: