Դաշնակցականները կղեկավարեն երեք նախարարություն և երկու մարզ
ՔաղաքականությունՀայ Հեղափոխական Դաշնակցությունը կստանձնի Հայաստանի երկու մարզերի և երեք նախարարությունների ղեկավարումը: ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: «Կստանձնենք Շիրակի և Արագածոտնի մարզերի, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի, ՀՀ Տ արածքային կառավարման և ՀՀ Կրթության ու գիտության նախարարությունների ղեկավարումը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նա: Աղվան Վարդանյանի տեղեկացմամբ` Շիրակի մարզպետի պաշտոնը կստանձնի Հովսեփ Սիմոնյանը, Արագածոտնի մարզպետինը` Գագիկ Գյուրզադյանը: «ՀՀ էկոնոմիայի նախարար կդառնա ձեզ քաջածանոթ Արծվիկ Մինասյանը, Տարածքային կառավարման նախարար` Դավիթ Լոքյանը, իսկ Կրթության ու գիտության նախարար` Լևոն Մկրտչյանը»,-հավելեց դաշնակցական պատգամավորը;
ՀՀ Նախագահի նստավայրում փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ ՀեղափոխականԴաշնակցություն կուսակցության միջև կնքվել է Քաղաքական համագործակցության համաձայնագիր: ՀայաստանիՀանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Հ եղափոխականԴաշնակցության կողմից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Ինչպես կողմներն են նշումդրանով հիմք է դրվում երկարատև համագործակցության: