Կանադայում զբոսաշրջիկներով նավակ է խորտակվել․ CTV ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ Հնդկաստանի արևելքում ջրhեղեղների հետևանքով տnւժել է ավելի քան 22 հազար մարդ Վենեսուելայում գրեթե 1,8 միլիոն մարդու հումանիտար օգնություն է անհրաժեշտ. ՄԱԿ Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80 տոկոսով. Bloomberg ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Իրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ. Փեզեշքիան Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Ռ.Ս.-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Պակիստանի hարձակումների հետևանքով Աֆղանստանում զnhվել է 36 մարդ


Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «Ամունդի-Ակբան» տոնում է գործունեության 10 տարին. Կհիմնվի «Ամունդի-Ակբա» ակադեմիան

Հասարակություն

Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը» տոնում է Հայաստանում իր գործունեության 10-ամյակը։ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2013 թ․-ին: 2014 թ.-ի հունվարին Ամունդի-Ակբայի կենսաթոշակային երեք՝ Հավասարակշռված, Պահպանողական և Կայուն եկամտային ֆոնդերի գործունեության սկզբից ի վեր ընկերությունը զգալի ազդեցություն է ունեցել  Հայաստանի ֆինանսական ոլորտի զարգացման գործընթացում: Ընկերությունը կառավարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ՝ 2024 թ.-ի օգոստոսի 30-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով շուրջ 517 մլրդ դրամ ակտիվ։ Նշված 517 մլրդ դրամ ակտիվների 65 տոկոսը ներդրվել է Հայաստանում, իսկ մյուս մասը դիվերսիֆիկացված է ամբողջ աշխարհում։ Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական «Ամունդին», որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է՝ 2024 թ․-ի հունիսի 30-ի դրությամբ ավելի քան 2 տրիլիոն եվրո ակտիվներով, և Ակբա բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ունի 65 մասնաճյուղ։

Գործունեության տասը տարիների ձեռքբերումների և նաև մարտահրավերների մասին էր այսօր հրավիրված մամուլի ասուլիսը: Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «Ամունդի-Ակբա» ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը կարծում է, որ Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգը հաջողեց: «Սա մեծ պահ է Հայաստանի համար: Հայ ժողովուրդը պետք է կարողանա վստահ լինել իր ապագայի հարցում, երբ կենսաթոշակի անցնման տարիքը՝ այն է 63 տարեկանը լրանա, պետք է նորմալ ձևով գումար ստանա: Բացի դա, կենսաթոշակային համակարգը թույլ կտա այն ընկերություններին, որոնք այդ գումարները ղեկավարում են, դրանք ներդնել Հայաստանում: Ներդրումներ ենք կատարում հայկական ընկերությունների և Հայաստանի տնտեսության մեջ»,-ասում է Ժան Մազեջյանը: Նշում է՝ այս ռեֆորմն օգնում է զարգացնել Հայաստանի ֆինանսական շուկան, ինչը տեսանելի է ընկերությունների համար, ինչ-որ առումով ֆինանսական անկախություն է տալիս մեր երկրին: Գումարները ներդրվում են սեփական տնտեսության և ընկերությունների մեջ, սա էլ իր հերթին նշանակում է կախվածության նվազեցում օտարներից: Ընկերության համար, ըստ Մազեջյանի, կարևոր է նաև սոցիալական պատասխանատվության գործոնը: Ուղղությունները մի քանիսն են՝ կրթություն, մշակույթ և այլն:

«Ամունդի-Ակբա» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանն ընդգծում է՝ գործունեության տասը տարին հեշտ չի եղել ֆոնդերի համար տատանողականության առումով: «Այսօր վստահությամբ կարող ենք ասել, որ ֆոնդերը կենսունակ են գտնվել՝ անցնելով բազմաթիվ շոկերի միջով: 2024 թ.-ի օգոստոսի վերջի դրությամբ, մեր կողմից կառավարվող երեք կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները միասին կազմում է 517 մլրդ դրամ, որը բավականին տպավորիչ աճ է ունեցել վերջին 10 տարվա ընթացքում: Ֆոնդերի տարեկան աճը եղել է միջինում 30-ից 40 տոկոս: 517 մլրդի մոտ 21 տոկոսը ձևավորվել է կառավարման արդյունքում, այսինքն՝ դրանք ներդրվել են և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս, գեներացրել են եկամուտ, որը կազմում է 107 մլրդ դրամ: Տարեսկզբից ֆոնդերն աճել են 100 մլրդ դրամ, որից եկամուտը միայն տարեսկզբից կազմել է 34 մլրդ դրամը»,-նշում է Ասլանյանը: Ընդգծում է՝ իրենց կենսաթոշակային ֆոնդերը 2019 թ.-ից սկսել են Հայաստանում ներդրումներ կատարել նաև ոչ ֆինանսական հատվածում: «2020 թ.-ին առաջին անգամ ներդրում կատարեցինք ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդում, որը նաև մեզ հնարավորություն տվեց այդ ֆոնդի միջոցով անուղղակի կերպով ներդրում իրականացնել Հայաստանում՝ կրկին ոչ ֆինանսական հատվածում: Այս պահին անուղղակի ներդրում ունենք իրականացրած մոտ ինն ընկերությունում՝ ոչ ֆինանսական հատվածում: 2022 թ.-ը ևս կարևոր էր այն առումով, որ առաջին անգամ կենսաթոշակային ֆոնդերի կառավարման պատմության մեջ ներդրեցինք հեյջավորման գործիք: Սա մեր կենսաթոշակային ֆոնդերի արտասահմանյան ներդրումները պաշտպանեց մեր ազգային արժույթի արժևորումից»,-հավելում է նա: Առանձնացնում է նաև 2023 թ.-ը, երբ առաջին անգամ ուղիղ ներդրում են կատարել հայաստանյան հրապարակային բաժնետոմսերում՝ ձեռք բերոով Թիմ Տելեկոմ Արմենիայի բաժնետոմսեր: Իսկ այս տարվա օգոստոսին ձեռք են բերել «Կանաչ պարտատոմսեր». Հայաստանի էլեկտրական ցանցերը թողարկել է  պարտատոմսեր, և կենսաթոշակային ֆոնդերը ներդրում են կատարել այդ պարտատոմսերում:

Ընկերության մարքեթինգային հաղորդակցությունների պատասխանատու Զարինե Եղիազարյանն անդրադառնում է Ամունդի-Ակբայի՝ կոորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում նոր նախաձեռնությանը, այն է՝ «Ամունդի–Ակբա Ասեթ Մենեջմենթը» Հայաստանում ֆինանսական գրագիտությունը և ոլորտում մասնագիտական աճը խթանելու նպատակով հիմնում է «Ամունդի-Ակբա» ակադեմիան: «Այս անգամ տեղայնացնում ենք ֆրանսիական Ամունդի ակադեմիան, այն իրենից ներկայացնում է առցանց ուսուցման ծրագիր: Սրա շրջանակներում հայաստանյան բուհերի հետ, որոնք ունենք տնտեսագիտական, ֆինանսական ֆակուլտետներ, կնքելու ենք հուշագրեր: Համագործակցության արդյունքում ուսանողներին անվճար տրամադրելու ենք Ամունդիի բովանդակությունը, առաջին փուլով 26 մոդուլ, հայերեն թարգմանված»,-նշում է Եղիազարյանը: Ընկերությունն ամսական կտրվածքով հայերեն լեզվով կհրապարակի նաև նյութեր Ամունդի ներդրումային ինստիտուտից՝ աշխարհաքաղաքականության, մակրոտնտեսության և ֆինանսական շուկաների վերաբերյալ: Այս ռեսուրսները հասանելի կլինեն բոլորին Ամունդի-Ակբայի պաշտոնական կայքում:

Այս նախաձեռնությունը, որի հիմքում ֆրանսիական Ամունդի ակադեմիայի, ինչպես նաև եվրոպական երկրների լավագույն փորձն է, նպատակ ունի համալսարաններին և ուսանողներին տրամադրել գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են մասնագիտական կատարելագործման համար:

Կանադայում զբոսաշրջիկներով նավակ է խորտակվել․ CTV Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներՀնդկաստանի արևելքում ջրhեղեղների հետևանքով տnւժել է ավելի քան 22 հազար մարդ Վենեսուելայում գրեթե 1,8 միլիոն մարդու հումանիտար օգնություն է անհրաժեշտ. ՄԱԿ Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80 տոկոսով. Bloomberg ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Լինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էԻրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ. Փեզեշքիան Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Ռ.Ս.-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Պակիստանի hարձակումների հետևանքով Աֆղանստանում զnhվել է 36 մարդ Ադրբեջանում մեկնարկել է «Թյուրքական աշխարհի շաբաթը» Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»Հրդեհ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը ՑԱԽԱԼ-ը hարվածել է Հարավային Լիբանանում «Հեզբnլլահ»-ի երեք հրամանատարական կենտրոնի 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլ Կայա Կալասը կայցելի Թուրքիա ՍԴ-ում 4-րդ օրն է՝ շարունակվում է ընտրության արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունը ԱՄՆ-ում ջրհեղեղների հետևանքով առնվազն չորս մարդ է մահացել․ NBC Իրանը և Օմանը Հորմուզի նեղուցի հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստն են անցկացրել Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումներըՈւկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1,300 մարդ. ԱՀԿ գլխավոր տնօրեն Սպասվում է առանց տեղումների եղանակ Բաքուն քննադատել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Իսրայելը հարված է հասցրել Սիրիային Երևան-Երասխ ավտոճանապարհին հրշեջ փրկարարները ավտոմեքենայից չորրորդ կիսամոխրացած մարմինն են հայտնաբերել Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյան մասին որոշումը Կոստյանտինիվկայի շուրջ օղակը սեղմվում էԱՄՆ-ում ջրhեղեղների հետևանքով զnhվել է առնվազն չորս մարդ. NBC Իրանը ցանկանում է Պարսից ծոցում ստեղծել հավաքական անվտանգության համակարգ Պեկինում հանդիպել են Սի Ծինփինը և Լուկաշենկոն Կոմnւնիզմը մեր երկրի համար ամենամեծ uպառնալիքն է. Թրամփ Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր ԿամենդատյանԵրևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան «ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են փոխադարձ hարվածների դադարեցման շուրջ. Axios Չինաստանի հարավ-արևմուտքում 5,5 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներ Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, և նույնիսկ այսօր նա շարունակում է մնալ ազդեցիկ և վճռորոշ ֆուտբոլիստ․ Ռոնալդո Պուտինը խոստովանել է՝ ուկրաինական հարվածներից Ռուսաստանում վառելիքի պակաս կա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Իսրայելը փորձում է «քողարկել իր իսկ գործած հանցագործությունները»․ Թուրքիայից արձագանքում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1 450-ի Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Վթար է․ ջուր չի լինելու
Ամենադիտված