Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա


Փոխանակ Հայաստանը պահանջի, դեռ մի բան էլ Ադրբեջանն է փոխհատուցման հարց բարձրացնում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը մեկ անգամ ևս ի ցույց դրեց, որ ոչ մի «խաղաղության» պայմանագիր, ոչ մի էրդողանագրքաժպիտ «դիվանագիտություն» չի թուլացնելու թուրք-ադրբեջանական տանդեմի նորանոր պահանջներն ու նկրտումները: Հասկանալի է՝ Զուլֆուգարովը տվյալ դեպքում հանդես է գալիս Ալիևի ոչ պաշտոնական խոսափողի դերում: Այսինքն, բարձրաձայնում է «մտքեր», տարբերակներ, որոնք Ալիևը կուզենար դնել հրապարակային շրջանառության մեջ, բայց դեռևս ոչ ուղղակիորեն պաշտոնական խողովակներով: Զուլֆուգարովի (իմա՝ Ալիևի) հակահայկական մտմտումներից օրերս բարձրաձայնված տարբերակներից մեկը, այսպես կոչված, «կոնտրիբուցիայի վարկածն» է:

Այս դեպքում Զուլֆուգարովն առաջ է քաշում Հայաստանից «օկուպացիայի շրջանում» «ադրբեջանական տարածքների և ընդերքի» շահագործման համար փոխհատուցում պահանջելու ծրագիրը: Լինի դա միջազգային դատարանի, թե մեկ այլ միջոցով: Ի դեպ, զուգահեռ առաջ է քաշվում Հայաստան հարյուր հազարավոր ադրբեջանական թուրքերի «վերադարձի» թեման: Շշմեցուցիչ է այն, որ Հայաստանի օրվա իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի, ոչ մի կոնտր-պահանջ չի առաջադրում՝ առնվազն փակելու համար նման հարցերի արծարծումը: Օրինակ՝ երբևէ լսե՞լ եք, որ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները դնեն հարյուր հազարավոր հայերի՝ Բաքու և այլ բնակավայրեր՝ իրենց տները վերադառնալու վերաբերյալ հարցը: Դեռ չենք խոսում Արցախի հայության՝ իր պատմական բնօրրան-հայրենիք վերադառնալու և ապրելու առանցքային ու ամեն ինչից վեր գտնվող բնական իրավունքի մասին:

Երբևէ լսե՞լ եք, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հետ հարաբերություններում առաջ քաշի ավելի քան 3,5 միլիոն հայության՝ սեփական հայրենիքում ապրելու հնարավորությունից զրկվելու և նրանցից ավելի քան 1,5 միլիոնի ֆիզիկական ոչնչացման, կարճ ասած՝ Հայոց ցեղասպանության հետ կապված հարցը: Ո՞վ պահանջի, Նիկոլ Փաշինյա՞նը, ոճրագործ Էրդողանի գիրքը երջանկությամբ կրծքին սեղմո՞ղը: Էլ չասած այն մասին, որ թե՛ Փաշինյանը, թե՛ նրա ավելի փոքր տրամաչափի ներկայացուցիչները պարբերաբար խիստ թափանցիկ ակնարկներ են անում՝ նպատակ ունենալով ուրանալ Հայոց ցեղասպանությունը: Ավելին, նրա իշխանության որոշ ներկայացուցիչներ նույնիսկ ակնարկում են, թե Հայոց Ցեղասպանության ճանաչման ու հիշատակման գործընթացը պրակտիկ տեսանկյունից արդյունավետ չէ: Այսինքն, փաստացի նախապատրաստում են հանրությանը՝ այդ հիշողությունից էլ հրաժարման՝ ինչ-որ երևակայական «բանի» դիմաց, ենթադրվում է՝ «խաղաղության պայմանագիրը» կամ սահմանների բացումը:

Այնպես որ, այս ընթացքը շարունակելով՝ նրանք ավելի շուտ չեղյալ կհայտարարեն Ապրիլի 24-ը, կապամոնտաժեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Դե, զիջելու գործընթացում նրանք անզուգական են... Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ Ադրբեջանը պահանջների նոր չափաբաժին հրապարակայնացրեց: Այդ երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ եթե «Հայաստանը խաղաղության պայմանագիր է ցանկանում, ապա պետք է հրաժարվի Ղարաբաղի մասով պահանջներից, փոխի Սահմանադրությունն ու ապառազմականացվի»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԱնհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքները
Ամենադիտված