Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ 96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ 1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է


Ադրբեջանական քարոզչության ամենամյա «խոջալուական» սուտը

Միջազգային

Ամեն տարի փետրվարին Ադրբեջանը հանդես է գալիս 1992 թվականի փետրվարի 26-ին ղարաբաղյան պատերազմի ընթացքում Ակն (Աղդամ) քաղաքի մատույցներում չպարզաբանված հանգամանքներում սպանված ադրբեջանցիներին որպես այսպես կոչված «Խոջալուի կոտորածի» կամ «ցեղասպանության» զոհ ներկայացնելու չարչրկված անմիաստ բազմամյա փորձերով` մշտապես աղավաղելով այդ իրադարձությունների իսկությունը: Համաձայն միջազգային տարբեր կազմակերպությունների եւ ադրբե ջանական բարձրաստիճան ղեկավարների` ներառյալ այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի վկայակոչումների, իրադարձությունները կազմակերպվել էին Ադրբեջանի «Ազգային ճակատ» ընդդիմության կողմից` այդ ժամանակաշրջանի ադրբեջանական ղեկավարությունից ձերբազատվելու համար:

«Արմենպրես»-ը բազմիցս անդրադարձել է աղդամյան ողբերգական իրադարձություններին, որոնք ադրբեջանական կողմը համառորեն ներկայացնում է որպես «Խոջալուի դեպքեր»:

Խոջալուի (իրականում` Աղդամի) դեպքերը, ավելի ճիշտ` Խոջալուի սադրանքը, որը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի իշխանությունների կեղծարարական քաղաքականության բնութագրական օրինակ, լավագույնս «լուսաբանել են» Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը, Գերագույն խորհրդի նախկին նախագահ Թամերլան Կարաեւը, հայտնի լրագրողներ Արիֆ Յունուսովը եւ Էյնուլլա Ֆաթուլլաեւը, ովքեր միաբերան պնդել եւ ապացուցել են, որ իրականում հայերն այնտեղ թողել են մարդասիրական միջանցք` խաղաղ բնակչության հեռանալու համար, իսկ Խոջալուի ողբերգության իրական կազմակերպիչներն ադրբ եջանական ինչ-ինչ ուժեր էին` նկատի ունենալով Ադրբեջանի ավանգարդային հերոս Հեյդար Ալիեւին, որն էլ դրել է բոլոր կասկածների հիմնավորման վերջակետը` իշխանության գալուց առաջ հայտարարելով. «Իշխանության գալու համար մեզ պետք է արյունահեղություն», որին հաջորդեցին Աղդամի մատույցներում դեպքերը:

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, 1992 թվականի փետրվարի 26-ին, Ղարաբաղում պատերազմի ընթացքում, Աղդամ քաղաքի մոտակայքում, չպարզաբանված հանգամանքներում սպանվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից մտածված կերպով մարտական գործողությունների կիզակետում պահվող 200-300 մարդ (ադրբեջական վարկածով` 600-ից ավելի): Խոջալուի բնակչությունը` շրջափակված Ստեփանակերտը գնդակոծելու 5 կրակակետով հանդերձ, մի քանի ամիս շարունակ բռնությամբ պահվում էր ավանում եւ իշխանությունների կողմից կանխամտածված չէր տարհանվում` հետագայում նրան ց որպես կենդանի վահան օգտագործելու համար:

Խոջալուի բնակիչները, որոնք հեռացել էին ավանից ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կողմից թողնված մարդասիրական միջանցքով, առանց խոչընդոտի անցել են 10 կմ եւ հասել ադրբեջանական զորքերի կողմից վերահսկվող Աղդամ քաղաքի մատույցներ: Ավելի ուշ ադրբեջանական զորքերի դիրքերին անմիջապես մոտ հայտնաբերվել են ավանի սպանված բնակիչների մարմինները: Սպանվածների ստույգ թիվը մնում է անհայտ, քանի որ պաշտոնական Բաքուն միմյանց հակասող թվեր է հրապարակում: Աղդամի մոտ այդ քաղաքացիական անձանց ողբերգական մահը հետաքննելու գծով Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովը ՀեÕ �դար Ալիեւի հրամանագրով ցրվել էր, իսկ հետաքննչական նյութերը` գաղտնագրվել:

Ադրբեջանի կողմից որպես «Խոջալուի կոտորած» ներկայացվող իրադարձություններում, իրականում, ադրբեջանական զինված կազմավորումները Իվանյան (Խոջալու) բնակավայրի մի խումբ բնակիչների սառնասրտորեն գնդակահարեցին իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Նախագահ Մութալիբովին տապալելու նպատակով Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատն օգտագործեց ղարաբաղյան զինված ուժերին պարտադրված օպերացիան` նպատակուղղված Խոջալուում տեղակայված ադրբեջանական կրակակետերի ճնշմանը, քանի որ այնտեղից էին մշտապես հրետակոծման ենթարկվում հայաբնակ Ստեփանակերտն ու մերձակա գյուղերը: Այդ մասին անձամբ նախագահ Մութալիբովը վկայել է 1992 թվականի ապրիլի 2-ին ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում:

Օպերացիայից առաջ ղարաբաղյան կողմը, մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան, տեղեկացրել էր Խոջալուի իշխանություններին պլանավորված օպերացիայի եւ ադրբեջանական բնակչության տարհանման համար անվտանգ մարդասիրական միջանցք թողնելու մասին: Միջանցքի գոյությունը հաստատում են երկու կողմերն էլ, այդ թվում` այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Մութալիբովը եւ Խոջալուի գործադիր իշխանության ղեկավար Էլման Մամեդովը:

Այսքանով հանդերձ, բաքվեցի քարոզիչները ուժերի ամբողջական գործադրմամբ ձգտում են չնկատել հանրահայտ փաստերն ու վկայությունները, այդ թվում` Ադրբեջանի որոշ նախկին բարձրաստիճան անձանց, իրավապաշտպանների, լրագրողների եւ Խոջալուի բնակիչների գնահատականները հիշյալ իրադարձությունների մասին, որոնք միանշանակ հերքում են կեղծ պաշտոնական վարկածը:

Ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունից անմիջապես հետո ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաեւը լուսանկարել եւ նկարահանել է զոհվածների մարմինները, որոնք այլանդակված չէին: Մինչդեռ նույն Մուստաֆաեւի կողմից երկու օր անց նկարահանված կադրերում նրանց գանգերը մաշկազերծված էին, իսկ մարմինները` այլանդակված, որպեսզի ի ցույց դրվեն հայերի «դաժանությունը եւ անմարդկայնությունը»:

Գոյություն ունեցող փաստերը ամենայն անհերքելիությամբ հաստատում են, որ ղարաբաղյան կողմը ֆիզիկապես չէր կարող մուտք գործել այն տարածքներ, որտեղ մարդիկ էին սպանվել, ապա` դիակները այլանդակել: Հատկանշական է, որ հրեշավոր ոճրագործությանն ականատես Չինգիզ Մուստաֆաեւը, մի քանի ամիս անց Աղդամի սադրանքի իր լրագրողական հետաքննության ժամանակ զոհվեց այդ նույն Աղդամի մերձակայքում` առ այսօր չպարզված հանգամանքներում:

Աղդամի սադրանքին հաջորդած՝ Բաքվում իշխանության բռնազավթումից հետո (1992 թ.) Ադրբեջանի նոր ղեկավարությունը Աբուլֆազ Էլչիբեյի գլխավորությամբ խոջալուցիների նկատմամբ իր իսկ հրեշավոր հանցագործությունը թաքցնելու համար նախաձեռնեց իրադարձությունների նպատակաուղղված նենգափոխում` իր սադրանքը ներկայացնելով որպես ղարաբաղյան ուժերի կողմից խաղաղ բնակիչների «կոտորած»: Այս քաղաքականությունը պաշտոնական Ադրբեջանի կողմից շարունակվում է առայսօր:

«Խոջալուի իրադարձությունների» աղավաղված քարոզչության միջոցով Ադրբեջանի իշխանությունները փորձում են հարվածել հայկական երկու պետությունների միջազգային վարկին, ինչպես նաեւ այդ իրադարձությունների խեղաթյուրված մեկնաբանությունը պարտադրել երիտասարդ սերնդին` նպաստելով  իրենց կողմից պաշտոնապես հայտարարված հայատյացությանն ու այլատյացությանը:

Ինքը` Ադրբեջանի «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւը, ժամանակին խոստովանել էր, որ Խոջալուի իրադարձություններում «մեղավոր է նաեւ Ադրբեջանի նախկին ղեկավարությունը»: Խոջալուի բնակիչների զանգվածային սպանության կազմակերպիչները դրանով միանգամից երկու նպատակի հասան. հեռացրեցին ԽՍՀՄ փլուզումից հետո ավելորդ դարձած Մութալիբովին եւ հայերին պատերազմ մղելու անմարդկային մեթոդներ կջրառելու մեջ մեղադրելու առիթ ստացան:

Այս միտքն օրերս հաստատեց նաեւ Ադրբեջանի ռազմական դատախազ Խանլար Վելիեւը` հայտարարելով, որ Ադրբեջանի իշխանությունները գիտեին Խոջալուի վրա գրոհ պատրաստվելու մասին եւ ոչ միայն ոչինչ չեն ձեռնարկել այն կանխելու համար, այլև չեն կազմակերպել այնտեղից մարդկանց տարհանումը:

Ընդհանրացնելով ասվածը՝ կարելի է փաստել, որ Խոջալուի բնակիչները դարձել են Ադրբեջանում իշխանության համար քաղաքական խարդավանքների եւ պայքարի պատանդներ, իսկ իշխանության եկած մարդիկ տվյալ ողբերգությունը վերածել են հեռու գնացող նպատակներով սպեկուլյատիվ քաղաքական կապիտալի:

Կամո Բաղդասարյան   

«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովՄենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա Կոստանյան«Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԱվետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԱնապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԿապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԱղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Արդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևում 96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն Գևորգյան1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան
Ամենադիտված