Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում Ռուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա Այսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն է Լույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Նիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու


Սեփական երեխան՝ ծնողների կողմից թրաֆիքինգի զոh. պատկան մարմինները թքած ունեն

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Բարի մարդկանց եմ դիմում։ Բալիկս ծանր հիվանդ է․ ո՛չ խոսում է, ո՛չ հասկանում, ո՛չ՝ նստում։ Հատուկ սնունդով է սնվում՝ կաշաներ, կաթ։ Խնդրում եմ՝ եթե հնարավորություն ունեք, մի փոքր՝ ձեր հնարավորության չափով օգնեք՝ գնեմ իր  համար նախատեսված սնունդն ու կաշաները»։ Այս բովանդակությամբ գրառում՝ կից մոտ 3 տարեկան երեխայի լուսանկար կարող ենք տեսնել ամեն օր՝ ֆեյսբուքյան տարբեր էջերում։

Երեխայի մայրը, որի ինքնությունը միանգամից պարզել հնարավոր չէ, քանի որ մի քանի էջերից է նույն բովանդակությամբ գրառում արվում, ամեն օր ֆեյսբուքյան տասնյակ էջերով իր երեխային դարձնում է գումար մուրալու գործիք։ 

Իհարկե, որևէ մեկն ապահովագրված չէ՝ նման անելանելի դրության մեջ հայտնվելուց։ Ավելին, մոր գրառումն առաջին անգամ կարդացող մարդու մոտ միանշանակ ցանկություն է առաջանում փոքրիկին օգնելու, բայց այստեղ կա մի բայց։ Դեռ ամիսներ առաջ էինք նկատել, որ փոքրիկի նկարը ֆեյսբուքյան խմբերում տարածվում է տարբեր էջերից։ Հիմնական ու ամենաակտիվ էջերն են՝ Մարիամ Միրաքյան, Արփի Արփի, Արփի Ռոստոմյան։

Այս հանգամանքը MediaHub-ի համար կասկածելի էր, ուստի մենք մեր կասկածները ներկայացրինք թե՛ ՆԳՆ, թե՛ ՄԻՊ գրասենյակ և թե՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Հանուն արդարության նշենք, որ իսկույն արձագանք եղավ, թե կսկսեն ուսումնասիրություններ։ Ավելին՝ սոցապ նախարարությունից մեզ հայտնեցին, որ գրություն են ուղարկել ՆԳՆ․․․, ուղղակի դեռ պատասխան չկա։

Ինչևէ, փաստն այն է, որ ամիսներ շարունակ մենք սպասում ենք որևէ գործուն քայլի, որևէ հետևանքի, որևէ պարզաբանման։ Դե, երևի շատ լավատես ենք, ու չենք մտածում, որ  այս հարցն ամենաանկարևորներից է։ ․․․Ու բացարձակ կարևոր չէ, որ բոլորի աչքի առջև երեխա է խոշտանգվում․․․, այո՛, սա էլ խոշտանգման մի ձև է։ Բայց դե, երկրում, որի ապագան գալիք սերունդն է, թքած ունեն այս գալիք սերնդի վրա։ 

Եթե պետության համար մեկ չէ հայ երեխայի ճակատագիրը, ապա ինչու այս դեպքում որևէ տեղաշարժ չկա, երբ հստակ է՝ երեխան առողջական խնդիր ունի։ Չէ՞ որ այս դեպքում ավելի հետևողական պիտի լինեն, գուցե երեխային բառի բուն իմաստով փրկելու կարիք կա։

Ամեն դեպքում, պատկան մարմինների անգործության ֆոնին, MediaHub-ը փորձել է պարզել, թե որ համայնքի բնակիչ է երեխան։ Մեր տեղեկություններով՝ երեխան Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում է ապրում, բազմազավակ ընտանիքից է։ Հարևանները պատմում են, որ ընտանիքը բավականին լավ է ապրում, ընտանիքի հայրը թանկարժեք մեքենա ունի։

«Մայրը մի սալոնից մյուսն ա գնում։ Եղունգները միշտ խնամված, մեյքափը տեղը, միշտ սիրուն հագած։ Մի անգամ դեպք եղավ, որ նույն գեղեցկության սրահում էինք։ Դիմահարդարվեց, ասաց՝ ըհը, հիմա սիրուն եմ, գնամ, ամանները լվանամ»,- մեզ հետ զրույցում պատմեց Աշտարակի բնակիչներից մեկը։

Նա նաև նշեց, որ կինը ժպիտով պատմել է ծանոթներից մեկին, թե օրվա մեջ մի քանի հոգի էլ 1000 դրամ ուղարկեն կաթի համար, ամեն ինչ տեղը կընկնի։

Մեզ հասած տեղեկություններից՝ կարելի է կարծել, որ մայրը երեխային դարձրել է զուտ փող տպելու մեքենա։ Ասվածը հաստատվում է նաև նրանով, որ շատ քաղաքացիներ արդեն սկսել են այս կնոջ գրառումների ներքո մեկնաբանություններ գրել, որ նա խաբում է, դրամաշորթի մեկն է։ Եվ սա անում են հիմնականում նրանք, ովքեր մորը ճանաչում են, բայց վերջինս նրանց անմիջապես բլոկում է և սրտաճմլիկ հայտարարությունը հրապարակում ամենատարբեր խմբերում՝ տուրիստական ուղղվածության կամ ավտոմեքենաների վաճառքի: Ընդ որում, առավել ուշադիր օգտատերեը նկատում են, որ երեխայի նկարը միշտ նույնն է, թե, ինչպես արդեն նշեցինք, տարուց ավելի է, ինչ այս սխեմայով այդ կինը փող է վաստակում:

Հիմա, այս նյութը հրապարակելով` մենք ուղղակի նպատակ ունենք հանրային ձևով ստանալ պատկան մարմինների պատասխանը, քանի որ երեխայի ճակատագիրն այս դեպքում չենք կարող ստորադասել և ամիսներով սպասել պաշտոական նամակների։

ՀԳ․ Հույս ունենք, որ այս երեխան չի լինի հանրային անտարբերության հերթական զոհը և պատկան մարմինները ՎԵՐՋԱՊԵՍ կպաշտպանեն նաև նրա շահը:

Նարե Գնունի


Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա Այսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականի
Ամենադիտված