Օբաման խոստացել է չերգել, բայց չի դիմացել (տեսանյութ)
TVTert.am-ը գրում է .
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը մասնակցել է Ռեյ Չարլզին նվիրված միջոցառմանը։
Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, Օբաման խոստացել է չերգել, սակայն բեմ է դուրս եկել կատարողների ու կնոջ՝ Միշել Օբամայի հետ և մասնակցել միջոցառման վերջին երգի կատարմանը։
Սա նման 16-րդ և վերջին միջոցառումն է, որը Բարաք Օբաման անցկացնում է Սպիտակ տանն իր նախագահության ժամկետի ընթացքում։