«Պենելոպե, օ՜, Պենելոպե»․ Սիմոն Աբգարյանի պիեսի առաջնախաղը` Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում Հունգարիան զnրքեր կտեղակայի էներգաօբյեկտների մոտ՝ Ուկրաինայից պաշտպանվելու համար. Օրբան Փետրվարի 4-ից հետո Արցախում արձանագրվել են մշակութային ժառանգության համակարգված վնասման և nչնչացման նոր դեպքեր. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել «Գլխավոր նպատակը հույս փոխանցելն էր». «Բլոկադա» ներկայացման պրեմիերան, հույզերն ու արձագանքը 14-ամյա աղջիկը գերեզմանատանը դանակահարել է տարեց կնոջը․ մանրամասներ ԴԱՀԿ-ի հետ խնդիր ունեցող թոշակառուն ինչպե՞ս է քարտով թոշակ ստանալու. մանրամասներ Ստոմքսը պայթելու եզրին է․ բժիշկները փրկում են մի տղայի, ով չարաշահել է Coca-Cola-ն «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն, ըստ էության, երաշխավորված խաղաղության մանիֆեստ է. Սուրեն Սուրենյանց Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է «Ինտերի»՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը


Ցեղասպանությունների դատապարտումը կցրի խավարը. Էդուարդ Շարմազանովը

Հասարակություն

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 25-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ այցելել է Բեռլինի Հումբոլդտի համալսարան` մասնակցելու «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան եւ Քեմալական Թուրքիայում» խորագրով միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից, ԱԺ փոխնախագահն իր ելույթում նշել է.

«Համաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Օսմանյան կայսրությունում և Քեմալական Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը համարվում է 20-րդի մեծագույն աղետներից մեկը, որը խլել է հարյուր հազարավոր անմեղ հույների կյանք: Անշուշտ, ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ ե՛ւ որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ, ե՛ւ որպես երկու ազգերի ժառանգ, ում նախնիները ցեղասպանություն են վերապրել: 

Նախքան բուն զարգացումներին անդրադառնալը, կցանկանայի վեր հանել այս սարսափելի ողբերգության արմատները: Ես կպնդեի, որ այս հանցագործությունը միայն Առաջին աշխարհամարտի հետեւանքով առաջացած եւ դրանով սահմանափակվող քաոսային երեւույթ չէր: Այն սկիզբ է առնում 19-րդ դարում սուլթան Աբդուլ Համիդի օրոք տեղի ունեցած քրիստոնյաների ջարդերից՝  շարունակվելով մինչեւ 20-րդ դար, երբ Ադանա քաղաքում 1909 թվականին կոտորվեց 30 հազար հայ: 

Ավելին՝ 1911 թվականի Սալոնիկի համագումարի ժամանակ Երիտթուրքերի կողմից որոշում կայացվեց, համաձայն որի կայսրության քրիստոնյա ժողովուրդները, որոնք համարվեցին «երկրի առաջընթացը խոչընդոտող անվստահելի տարր», դատապարտվեցին ոչնչացման եւ ձուլման: Վերոնշյալը ցույց է տալիս, որ դեռ մինչեւ Առաջին աշխարհամարտը թուրքերը որդեգրել էին ցեղասպան քաղաքականություն՝ նպատակ ունենալով բռնի կերպով ձուլել կայսրությունում բնակվող ողջ քրիստոնյա բնակչությանը:

Քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ ճնշումները սկսվեցին 1913-1914 թվականներին Փոքր Ասիայի արեւմտյան ափին բնակվող հունական եւ հայկական բնակչության բռնագաղթով եւ նրանց հանդեպ վայրագություններով: Դրանք վերահսկվում եւ ղեկավարվում էին ներքին գործերի նախարար Թալեաթի եւ դոկտոր Նազըմ Բեյի՝ երիտթուրքական կառավարության ամենաազդեցիկ անդամներից մեկի կողմից:

1915 թվականի հոկտեմբերին Օսմանյան կառավարության Ռազմական նախարար Էնվեր փաշան գերմանացի ռազմական կցորդի ներկայությամբ հայտարարեց. «Մենք կլուծենք հույների հարցն այնպես, ինչպես լուծեցինք հայերինը»:

Հայերի ցեղասպանությունը դատապարտվեց դեռեւս 1915 թվականին միջազգային հանրության կողմից: Անտանտի պետությունների մայիսի 24-ի համատեղ հռչակագրով հայ ժողովրդի դեմ իրականացված ծանրագույն հանցագործությունը պատմության մեջ առաջին անգամ որակվեց որպես «մարդկության եւ քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն»: Նույն ճակատագիրն էր սպասում նաեւ հույներին եւ ասորիներին:

Հարկ է հիշատակել, որ չնայած Առաջին աշխարհամարտի ավարտին` քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ դաժանությունները շարունակվեցին: 1919-1922 թվականներին Պոնտոսի հույները մեծապես տառապում էին Քեմալական Թուրքիայի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունից:

1921 թվականին “The New York Times” թերթը մասնավորապես գրում էր, որ մոտավորապես 700 հազար հույն կոտորվել, արտաքսվել կամ մահացել է սովից հույն-թուրքական պատերազմն սկսվելուց ի վեր: Հույների հանդեպ բռնության այս նոր ալիքը հասավ իր գագաթնակետին 1922 թվականի սեպտեմբերին, երբ Մուստաֆա Քեմալի զորքերը ներխուժեցին Զմյուռնիա: Քաղաքը հրո ճարակի վերածվեց, հունական եւ հայկական թաղամասերն ամբողջությամբ ոչնչացվեցին: Այս ողբերգությունը խլեց ոչ միայն 170-250 հազար հայի եւ հույնի կյանք, այլեւ ոչնչացրեց նրանց պատմամշակութային հուշարձանները:

Ուինսթոն Չերչիլը Զմյուռնիայի վայրագությունները հետեւյալ կերպ բնութագրեց. «Քեմալը քաղաքը մոխրի վերածեց եւ ամբողջությամբ ոչնչացրեց քրիստոնյա բնակչությանը»: Զմյուռնիայի իրադարձություններին անդրադարձավ նաեւ Էռնեստ Հեմինգուեյն իր պատմվածքներից մեկում:

Այս հանցագործությունը ճանաչվեց ժամանակի բազմաթիվ ականավոր գործիչների կողմից:  Հետագայում քչերը, սակայն, բարձրաձայնեցին անմեղ քրիստոնյաների հանդեպ Օսմանյան կայսրության գործողությունները դատապարտելու կարեւորության մասին: Նրանց թվում է Հայաստանի Հանրապետությունը:

Ես հպարտությամբ եմ նշում, որ անցյալ տարվա մարտի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը միաձայն ընդունել է հայտարարություն, որով դատապարտել է հույների եւ ասորիների ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում:

Հուսով եմ, որ այլ երկրներ կհետեւեն մեր օրինակին եւ կդատապարտեն այդ սարսափելի հանցագործությունը: Ցավոք, Թուրքիան առայսօր շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Եկեք չմոռանանք, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ: Մեր օրերում Մերձավոր Արեւելքը կանգնած է նույն սպառնալիքների առջեւ, որոնց առջեւ մեկ հարյուրամյակ առաջ կանգնեցին հայերը, հույները եւ ասորիները: Այժմ էլ Թալեաթի եւ Քեմալի հետնորդներն իրականացնում են մեկ այլ ցեղասպանություն Օսմանյան կայսրության երբեմնի տարածքներից ոչ շատ հեռու: Մենք ականատեսն ենք մեկ այլ ցեղասպանության, քանի որ հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը շարունակում է մնալ չճանաչված: Իմ դիտարկմամբ ժխտողականությունը հավասարազոր է հանցագործության իրականացմանը: Նույնը վերաբերում է նաեւ լռությանը:

Հետեւաբար, ես կոչ եմ անում միավորվել հանուն ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման եւ թուրքական ժխտողականության դեմ անկախ ազգային եւ կրոնական պատկանելությունից: Կարծում եմ՝ սա միակ ուղին է բացառելու մարդկության պատմության այս ամոթալի եւ սարսափելի էջի կրկնությունը: 

Ինչպես ասում էր Անատոլ Ֆրանսը, մեծ նվաճումների հասնելու համար մենք պետք է ոչ միայն գործենք, այլեւ երազենք, ոչ միայն ծրագրենք, այլեւ հավատանք: Եվ ես այսօր մի երազանք ունեմ: Ես երազում եմ այն մասին, որ Ցեղասպանության ժխտումը շուտով ավարտվի, քանի որ միայն դրանից հետո վերջ կդրվի ցեղասպանություններին:

Կարծում եմ, որ Օսմանյան եւ Քեմալական Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների լուսաբանումը, դրանց ճանաչումը եւ դատապարտումը լույս կսփռի եւ կցրի խավարը: Ես հավատում եմ լույսի հաղթանակին, հուսով եմ՝ նաեւ դուք:

Շնորհակալություն ուշադրության համար»:

 

Շտապօգնությունը չպետք է լինի բյուջե լցնելու միջոց, այն պետք է լինի անվտանգության վերջին հույսը. Հրայր ԿամենդատյանՑեղասպանության հիշողությունը կարևոր է, որպեսզի հասկանանք ով է մեր թշնամին․ Արմեն ՄանվելյանՁյուն, բուք, քամու ուժգնացում՝ վաղվանից. 8-12 աստիճանով ցրտելու է«Պենելոպե, օ՜, Պենելոպե»․ Սիմոն Աբգարյանի պիեսի առաջնախաղը` Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում Տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա. 5 զոհ կաUcom–ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով Հունգարիան զnրքեր կտեղակայի էներգաօբյեկտների մոտ՝ Ուկրաինայից պաշտպանվելու համար. Օրբան Փետրվարի 4-ից հետո Արցախում արձանագրվել են մշակութային ժառանգության համակարգված վնասման և nչնչացման նոր դեպքեր. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն 8 տարվա ընթացքում մոտ 12 մլն դոլարի աջակցություն՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային. տեսանյութ Պայքարը շարունակվում է. «Համահայկական ճակատ» Շարժում«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել «Գլխավոր նպատակը հույս փոխանցելն էր». «Բլոկադա» ներկայացման պրեմիերան, հույզերն ու արձագանքը Ընտրակաշառք օրը ցերեկով Փաշինյանը քավության նոխազներ է գտել 14-ամյա աղջիկը գերեզմանատանը դանակահարել է տարեց կնոջը․ մանրամասներ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը ամեն ինչ անում են Փաշինյանի վերընտրության համար Խնդրանքս մեկն է՝ այս 10 000 դրամի նոր եկամուտով ուրախանալու ֆոնին, դա չդառնա ԱԺ ընտրություններին քո ելակետը. Մանթաշյան Թուրքիայի արևային և քամու էներգետիկայի հզորությունը գերազանցել է 40 հազար ՄՎտ-ն Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում ԴԱՀԿ-ի հետ խնդիր ունեցող թոշակառուն ինչպե՞ս է քարտով թոշակ ստանալու. մանրամասներ Անկանխիկ համակարգը ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է տարեցների կյանքը․ Ցոլակ ԱկոպյանԹոշակները կբարձրանան, հետո դա քթներիցս են բերելու. Էդմոն Մարուքյան Պետք է մի կողմ դնենք տարաձայնությունները և միասին պայքարենք իշխանափոխության համար․ Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 26-ին, ժամը 15:00-ինՍտոմքսը պայթելու եզրին է․ բժիշկները փրկում են մի տղայի, ով չարաշահել է Coca-Cola-ն Հայի տեսակի հարատևումը կախված է մեզանից․ Արսեն Գրիգորյան«Առաջարկ Հայաստանին» ծրագիրն, ըստ էության, երաշխավորված խաղաղության մանիֆեստ է. Սուրեն Սուրենյանց Իշխանությունը կորցնելու ռիսկն օր օրի աճում է, քանի որ ընդդիմադիր դաշտում հետաքրքրիր վերադասավորումներ են տեղի ունենում. Աննա ԿոստանյանՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է «Ինտերի»՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը Կադրային փոփոխություններ՝ Ներքին գործերի նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունում Փողը կենտրոնացված է մի քանի ընտանիքի ձեռքերում. Նաիրի Սարգսյան32-ամյա տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա՝ uպանելով հինգ մարդու Երաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի Հայաստանի հետպատերազմյան զարգացումն ու վերականգնումը. Վահե ՀովհաննիսյանՎթար․ գազ չի լինի երկար ժամանակ Ռուբենը Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարում պաշտպանությունից․ Վարդանյանի ընտանիք Գերմանիան ցանկանում է ավելի խորը և արդար տնտեսական համագործակցություն Չինաստանի հետ. Գերմանիայի կանցլեր Ինչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները․ խնդիրը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մեջ է. Էդմոն Մարուքյան Ինչու՞ է վրդովվել ԿԳՄՍ նախարարը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան Ամփոփվեց Duson-ի և Inecobank-ի կազմակերպած խաղարկությունը Մեր անվտանգությունը չպետք է հիմնվի հակադրությունների վրա՝ մեզ դնելով աշխարհի ուժային կենտրոնների բախման էպիկենտրոնում. Գագիկ ԾառուկյանՏեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն երկրում․ զգուշացում Մեր ընդերքը, ճանապարհները, ջուրը քիչ֊քիչ մեր ձեռից վերցնելու են, եթե նույն անտարբերությամբ ապրենք. «Համահայկական ճակատ» Շարժում«ՀայաՔվեն» ստիպեց բարձրացնել թոշակները. Մենուա Սողոմոնյան Դեռ երեկ ՔՊ-ական նախարարները, կտրված լինելով իրականությունից, մեզ անվանում էին «պոպուլիստներ» և հոխորտում, թե թոշակների բարձրացումն անհնար է. Հրայր Կամենդատյան Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 25-ի համար Ամերիկան արդեն հոգնել է հաղթելուց. Դոնալդ Թրամփ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հայտարարությունը կենսաթոշակների բարձրացման հարցովԳյուղացին չպետք է լքված լինի․ ծրագրի չորրորդ կետի սոցիալական ուղերձը Բիլ Գեյթսը պատասխանատվություն է ստանձնել իր գործողությունների համար Էփշթեյնի հետ կապերի պատճառով
Ամենադիտված