Ֆեդերիկա Մոգերինին մարտի 1-ին Հայաստան կայցելի
Ուշադրության կենտրոնումԵվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին մարտի 1-ին Հայաստան կայցելի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Եվրոպական հանձնաժողովի մամուլի քարտուղար Մայա Կոչիյանիչը: Նա նաեւ հաստատել է, որ մինչեւ Հայաստան այցելելը, Ֆեդերիկա Մոգերինին փետրվարի 29-ին կայցելի Ադրբեջան:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա մարտին Երեւան էր այցելել ԵՄ-ի Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, իսկ 2015-ի հուլիսին` Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: