Բարձրաստիճան պաշտոնյա Միրզոյանը, ըստ էության, առանց որևէ ապացույցի, ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ. Սուրեն Սուրենյանց Ռուբլին թանկանու՞մ է Մերձավոր Արևելքի hակամարտության կարգավորման բանակցությունները կարող են կայանալ Պակիստանում կամ Թուրքիայում. Reuters Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր ԵՄ-ին պետք չէ խաղաղություն Ուկրաինայում, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը. Զախարովա Իսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼ Դպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում է Հրդեհ` Գյումրիում․ տուժածներ չկան Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում Վլադիմիր Զելենսկին, կազմակերպելով շրջագայություն Եվրոպայում, ձգտում է հիշեցնել իր մասին Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին և ավելի շատ գումար խնդրել. Զախարովա


«Սոգլասիե Արմենիա» ընկերություն հայտարարությունը

Հասարակություն

«Սոգլասիե Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցները մի խումբ կարմիր բերետավորների հետ աջակցել են ընկերությանը պատկանող տարածք ներխուժելը: Պատճառն այն է, որ ոստիկանության աշխատակիցները առանց սերվիտուտի պատշաճ իրավունքի փորձել են ապահովել այլ սեփականատիրոջ իրավունքը՝ Արամի փողոցում շինաշխատանքներ կատարելու համար: Ավելին՝ ոստիկանների կողմից վարչական ձերբակալման են ենթարկվել «Սոգլասիե Արմենիա» ընկերության աշխատակիցները, ովքեր փորձել են թուլ չտալ իրենց ընկերության սեփականություն հանդիսացող, գույքի ոչնչացման վտանգով պայմանավորված, տարածք ապօրինի ներխուժած շինարարական տեխնիկայի գործողությունները:

Տեղի ունեցածն ունի նախապատմություն: Մյուս՝ ֆիզիկական անձանց պատկանող տարածքի երեք կողմերը, ըստ ՀՀ Կադաստրի կոմիտեի տրված պետական վկայականի, պատկանում են «Սոգլասիե Արմենիա» ընկերությանը, իսկ չորրորդ կողմը մոտ 80սմ լայնություն ունի, որտեղով տեխնիկայի մուտքը հնարավոր չէ: Բացի այդ, խնդրահարույց տարածքով անցնում են քաղաքի համար կարևոր նշանակության կոմունիկացիաներ, ինչպես նաև գազատար խողովակ։
Վիճելի տարածքը, որն այս պահին հատկացվել է այլ ընկերության, նախկինում պատկանել է «Սոգլասիե Արմենիա» ընկերությանը, որտեղ 2012-13թթ տեղադրվել են կոյուղատար և գազատար խողովակներ: Կոյուղատար խողովակը սպասարկում է Հյուսիսային պողոտայում գտնվող մի շարք բնակելի շենքերի և կոմերցիոն տարածքների, որտեղ այս պահին գործում են մի շարք հեղինակավոր, բրենդային խանութներ և հասարակական նշանակության օբյեկտներ:

Եթե ապօրինությունը շարունակվի՝ շուտով մայրաքաղաքի Աբովյան և Արամի փողոցները կլցվեն կոյուղատարի պարունակությամբ, որն այս պահին վնասել են մյուս տարածքի սեփականատերերը:

Դեռ հուլիս ամսին «Սոգլասիե Արմենիա» ընկերության հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, տարածքը կնքվել է, որը մյուս սեփականատիրոջ կողմից կամայականորեն հեռացվել է, սակայն քննիչը որևէ գործողություն չի իրականացրել՝ պարզելու, թե ինչո՞ւ է խախտվել իր որոշումը: Մի քանի օր առաջ էլ, «Սոգլասիե Արմենիա» ընկերության գույքի վնասմամբ, մյուս սեփականատերերը փորձել են մուտք գործել մեր տարածք, ինչը կանխվել էր ոստիկանների և մեր աշխատակիցների կողմից:

Նշենք, որ տվյալ ընկերությանը շինթույլտվություն է տրվել մոտ 330 քմ տարածքի վրա 7 հարկից բաղկացած շենք կառուցելու համար, այն դեպքում, երբ, հեղինակավոր մի շարք ընկերությունների հետ համատեղ, «Սոգլասիե Արմենիա» ընկերությանը հարակից տարածքում նույնիսկ 4 հարկից բաղկացած շինության նախագծման թույլտվություն տալը մերժվել է, ինչը պարունակում է երկակի ստանդարտների ռիսկեր:

Ընդ որում՝ այս տարածքը դեռևս վիճելի է, քանի որ «Սոգլասիե Արմենիա» ընկերությունն այս տարվա մայիս ամսին գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով և 6-րդ հոդվածով, որն ընդունվել է քննության: Այն է՝ արդար դատաքննության իրավունքի և սեփականության իրավունքի խախտում:

ՄԻԵԴ-ն այս պահին քննում է «Սոգլասիե Արմենիա» ընկերության միջնորդությունը՝ գանգատն առաջնահերթության կարգով քննելու վերաբերյալ:

Հայտնում ենք, որ տեղի ունեցածն ապօրինություն է, որին արդեն իսկ անդրադարձել են ընկերության սեփականատեր, Ռուսաստանի հայերի մության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը և «Սոգլասիե Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ավետ Ադոնցը:

«Սոգլասիե Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ տեղի ունեցածին տրվելու է իրավական գնահատական և հնարավոր բոլոր եղանակներով պաշտպանելու է իր սեփականության խախտված իրավունքը:

Մարտի 26-ին և 27-ին լույս չի լինելու․ հասցեներԾափաթաղում 3-ամյա երեխային կյանքից զրկած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկմանՄենք ձայն ՉԵՆՔ ՏԱ որևէ այլ կուսակցության․ Սամվել Կարապետյանը՝ հաջորդ վարչապետ. Նարեկ ԿարապետյանԱյլևս թույլ չենք լինի․ կունենանք ուժեղ և տևական խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՄիլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ) Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում․ Իդրամ և IDBankԱրցախի վերահայացում․ ինչպե՞ս. ՀայաՔվե Հիմնասյուներ«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Այրվում է «Կանազի» շենքըՄոսկվայի վրա 8 ԱԹՍ է խփվել«Խելացի սահմաններից» մինչև ուժեղ դիվանագիտություն. Հայաստանում ներկայացրել են ուժեղ խաղաղության ծրագիրըԱնվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչպիսին կլինի բանակը իրենց հաղթանակի դեպքումՀրդեհ Գյումրի քաղաքում․ տուժածներ չկան Բարձրաստիճան պաշտոնյա Միրզոյանը, ըստ էության, առանց որևէ ապացույցի, ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ. Սուրեն Սուրենյանց Արթուր Ավանեսյանը ջանք չխնայեց Հայաստանի համար, հիմա նա պատրաստ է հաջորդ պայքարին՝ անվտանգություն ապահովելու համար. Նարեկ Կարապետյան«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբՌուբլին թանկանու՞մ էՄերձավոր Արևելքի hակամարտության կարգավորման բանակցությունները կարող են կայանալ Պակիստանում կամ Թուրքիայում. Reuters Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր ԵՄ-ին պետք չէ խաղաղություն Ուկրաինայում, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը. Զախարովա «Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանումԻսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼԴպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում էՀրդեհ` Գյումրիում․ տուժածներ չկան Հայաստանը նոր քաղաքական մշակույթի կարիք ունի․ Արմեն ՄանվելյանԵրևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում Վլադիմիր Զելենսկին, կազմակերպելով շրջագայություն Եվրոպայում, ձգտում է հիշեցնել իր մասին Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին և ավելի շատ գումար խնդրել. Զախարովա Իսրայելը hակամարտության սկզբից ի վեր Իրանի վրա ավելի քան 15,000 шրկ է նետել Ով ընտրում է այս իշխանությանը, շնորհակալություն է հայտնում Ալիևին. Գեներալ Կարապետյան Ստորագրեցինք հուշագիր հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS-ի հետ. մենք փոփոխություններ ենք բերելու. «Ուժեղ Հայաստան»Իրանում էuկալացիայի սկզբից ի վեր վնաuվել է 282 բժշկական օբյեկտ «Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ. ՈւղիղՓաշինյանը նոր շոուներ է պատրաստում ընտրություններից առաջ Սահմանադրական դատարանը ամբողջությամբ անցավ Փաշինյանի վերահսկողության ներքո Փաշինյանին օգնելու համար հաղթահարել են Հունգարիայի դիմադրությունը Թաց ձյուն, անձրև, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Մեր պետության քարտեզը հենց դուք եք անարգում՝ այն դարձնելով ձեզ համար քարոզչական գործիք. Էդմոն ՄարուքյանՍտոմատոլոգիական ծառայություններն ու բուհական կրթությունը պետք է լինեն անվճար․ Հրայր Կամենդատյան.Մենք կորցնելու ենք մեր երկիրը Նիկոլի պատճառով. Վահե ԴարբինյանԻրանի դեմ Ամերիկայի և Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմը անխուսափելիորեն ավարտվելու է Իրանի լիակատար հաղթանակով. Խաչիկ ԱսրյանԱբովյան քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ Եկել եմ փրկելու MMA-ը. Մակգրեգորը հաստատել է վերադարձի մասին լուրերը Ռուսաստանը բաց է Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Ֆասթ Բանկը տեղաբաշխում է 12 միլիարդ ՀՀ դրամի կորպորատիվ պարտատոմսերՀայաստանի գեղասահորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում C360 քարտեր. Մի քանի քարտ՝ մեկ գնովՀայաստանում գործում է դեղերի թանկացման մաֆիա. Հրայր ԿամենդատյանԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու
Ամենադիտված