Վաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Կարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ


Ղազախստանում հայկական մշակութային օրերի առանցքում Ազնավուրի և Փարաջանովի ժառանգության ներկայացումն է. Անդրեասյան

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ղազախստանում այսօր մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը, որին մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մշակույթի օրերի հանդիսավոր բացմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումները տեղի են ունենում Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ Քալիբեկ Կուանիշբաևի անվան ազգային երաժշտական դրամատիկական թատրոնում: Միջոցառմանը ներկա է եղել նաև Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել երկու երկրների նախագահներին այս կարևոր մշակութային նախաձեռնությանը աջակցելու և Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերը կազմակերպելու համար:

«Ղազախստանի մշակութասեր հանրությանը հայկական մշակույթի ներկայացումը շատ կարևոր է. հատկապես, որ մշակութային ծրագրի առանցքում մեծանուն հայ արվեստագետներ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական ժառանգության ներկայացումն է, ինչը պատահական չէ: Այս տարի ողջ աշխարհը նշում է նրանց 100-ամյա հոբելյանները։ Պատահական չէ նաև Սոս Սարգսյանի անունը կրող թատերախմբի ընտրությունը. Սոս Սարգսյանին, համոզված եմ, ճանաչում և հիշում է նաև Ղազախստանի հանրությունը։ Նրանք բոլորը՝ ամեն մեկն իր ինքնատիպ ոճով, խոսել են մշակույթների փոխճանաչման անհրաժեշտության և մշակույթների փոխազդեցության վերաբերյալ, իրենց կյանքով ու գործով փաստել մշակույթի միավորող ուժը։

Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների մշակութային երկխոսության ամենավառ արտահայտություններից են նաև ղփչաղական ձեռագրերը, որոնք մեծ հոգածությամբ ու խնամքով պահվում են Երևանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում»,- նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ Հայաստան-Ղազախստան մշակութային համագործակցությունը շարունակում է զարգանալ՝ ընդգրկելով արվեստի գրեթե բոլոր ուղղությունները, որը ամուր հիմք է երկու պետությունների միջև նաև այլ ասպարեզներում կապերի ամրապնդման համար:

Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան ևս ողջունել է Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը՝ մաղթելով մասնակիցներին ստեղծագործական ներշնչանքներ, իսկ հանդիսատեսին՝ անմոռանալի տպավորություններ:

«Բարեկամ երկրների մշակույթի օրերը մեզ համար կարևորագույն միջազգային իրադարձություններ են հանդիսանում՝ երկրների և ժողովուրդների միջև գործընկերային հարաբերությունների խորացման գրավական և բարեկամության կամուրջ։ Համոզված եմ, որ Մշակույթի օրերը նոր խթան կհանդիսանան երկու երկրների մշակութային և հոգևոր արժեքների հետագա զարգացման համար»,- ասել է նա:

Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերը մեկնարկել են Հայաստանի ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան)՝ Շառլ Ազնավուրին նվիրված համերգային ծրագրով: Հանդես են եկել Հայաստանի վաստակավոր արտիստուհի Ինգա Արշակյանը և միջազգային մրցույթների դափնեկիր Գոռ Սուջյանը։ Համերգային ծրագրում հնչել են նաև Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։

Քալիբեկ Կուանիշբաևի անվան ազգային երաժշտական դրամատիկական թատրոնի ճեմասրահում բացվել է Սերգեյ Փարաջանովի կյանքին և գործունեությանը նվիրված ֆոտոցուցահանդեսը, իսկ 7 IMAX KERUEN կինոթատրոնում մեկնարկել է հայկական կինոյի օրերի ծրագիրը:

Այսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԱնհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան
Ամենադիտված