Ադրբեջանում մեկնարկել է «Թյուրքական աշխարհի շաբաթը» Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական» Հրդեհ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը ՑԱԽԱԼ-ը hարվածել է Հարավային Լիբանանում «Հեզբnլլահ»-ի երեք հրամանատարական կենտրոնի 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլ Կայա Կալասը կայցելի Թուրքիա ՍԴ-ում 4-րդ օրն է՝ շարունակվում է ընտրության արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունը ԱՄՆ-ում ջրհեղեղների հետևանքով առնվազն չորս մարդ է մահացել․ NBC Իրանը և Օմանը Հորմուզի նեղուցի հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստն են անցկացրել Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը


Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի համագործակցությամբ ավելացվել է Լճավան համայնքի ջրի հասանելիությունը

Հասարակություն

Ucom-ի և «Արևորդի» ՀԿ-ի համագործակցության շրջանակում համայնքային ենթակառուցվածքների զարգացման հերթական նախագիծը իրականացվեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում։ 

Նախագծի շրջանակներում Լճավանի խմելու ջրի պոմպակայանի համար տեղադրվել է 9.28 կվտ/ժ դրվածքային հզորությամբ արևային կայան, որը կօգնի էապես կրճատել պոմպակայանի էլեկտրաէներգիայով ապահովման հետ կապված ծախսն ու հնարավորություն կտա բնակիչներին ունենալու խմելու ջրի ավելի երկար օրեկան հասանելիություն։ 

Պոմպակայանի խիստ ծախսատարության պատճառով բնակիչները օրվա ընթացքում խմելու ջրին միայն երկու ժամվա հասանելիություն ունեին։ Այժմ, տեղադրված արևային կայանի շնորհիվ այս ցուցանիշը 50%-ով կբարելավվի, ինչը զգալի կերպով կթեթևացնի բանկիչների առօրյան։

«Արևորդի»-ի հետ մեր համագործակցության շրջանակում մենք բազում արևային կայաններ ենք տեղադրել՝ լուծելով համայնքների էլեկտրաէներգիայի խնդիրը։ Այս անգամ, այնպես է ստացվել, որ զուգահեռ լուծում ենք նաև ջրի խնդիր։ Կարծում եմ, սա ամենալավ ձևերից է կորպորատիվ պատասխանատվություն դրսևորելու, երբ տեխնոլոգիաներին հասանելիություն ունեցող ընկերությունները հիմնարար խնդիրներ են լուծում երկրի բնակիչների համար՝ բարելավելով նրանց կյանքի որակը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Լճավանի համայնքի ջրի հասանելիության հարցի լուծումը արևային էներգիայի կիրառման միջոցով մի նոր կարևոր քայլ է դեպի համայնքների կայուն զարգացում։ Տեղադրված արևային կայանը ոչ միայն նվազեցնում է պոմպակայանի ծախսերը, այլև էապես բարելավում է բնակիչների կյանքի որակը՝ երկարացնելով խմելու ջրի հասանելիության ժամանակահատվածը։ «Արևորդի» ՀԿ-ի համար կարևոր է աջակցել այնպիսի նախագծերի, որոնք միաժամանակ լուծում են և՛ բնապահպանական, և՛ սոցիալական խնդիրները՝ նպաստելով համայնքների երկարաժամկետ զարգացմանը», - ասել է Արևորդի ՀԿ-ի գլխավոր ինժեներ Մարտին Մարալչյանը։

«Հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը Ucom ընկերությանը համայնքի ղեկավարի կողմից Լճավան բնակավայրում այս նախաձեռնությունը իրականացնելու համար։ Արևային կայանները ոչ միայն նպաստում են համայնքի ջրաքանակի ավելացմանը, այլև զգալի խնայողություններ են ապահովում բյուջեի համար։ Բացի այդ, սա օրինակ է ծառայում Լճավանի մյուս բնակիչների համար՝ խրախուսելով նրանց ևս տեղադրել արևային կայաններ իրենց բնակավայրերում՝ նպաստելով համայնքի երկարաժամկետ կայուն ապրելակերպի ձևավորմանը» - նշել է Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը։ 

Նշենք, որ Արևորդի ՀԿ-ի և Ucom-ի համագործակցության շրջանակներում նախորդ տարի ևս իրականացվեց նախագիծ Վարդենիս համայնքում՝ Վանևանում, որտեղ տեղադրվել էր 9.6 կվտ/ժ դրվածքային հզորությամբ կայան։ Այս տարի արևային կայաններ են տեղադրվել նաև Տավուշի և Սյունիքի մարզերի մի շարք տարբեր բնակավայրերում։ 

Ադրբեջանում մեկնարկել է «Թյուրքական աշխարհի շաբաթը» Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»Հրդեհ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը ՑԱԽԱԼ-ը hարվածել է Հարավային Լիբանանում «Հեզբnլլահ»-ի երեք հրամանատարական կենտրոնի 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլ Կայա Կալասը կայցելի Թուրքիա ՍԴ-ում 4-րդ օրն է՝ շարունակվում է ընտրության արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունը ԱՄՆ-ում ջրհեղեղների հետևանքով առնվազն չորս մարդ է մահացել․ NBC Իրանը և Օմանը Հորմուզի նեղուցի հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստն են անցկացրել Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումներըՈւկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1,300 մարդ. ԱՀԿ գլխավոր տնօրեն Սպասվում է առանց տեղումների եղանակ Բաքուն քննադատել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Իսրայելը հարված է հասցրել Սիրիային Երևան-Երասխ ավտոճանապարհին հրշեջ փրկարարները ավտոմեքենայից չորրորդ կիսամոխրացած մարմինն են հայտնաբերել Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյան մասին որոշումը Կոստյանտինիվկայի շուրջ օղակը սեղմվում էԱՄՆ-ում ջրhեղեղների հետևանքով զnhվել է առնվազն չորս մարդ. NBC Իրանը ցանկանում է Պարսից ծոցում ստեղծել հավաքական անվտանգության համակարգ Պեկինում հանդիպել են Սի Ծինփինը և Լուկաշենկոն Կոմnւնիզմը մեր երկրի համար ամենամեծ uպառնալիքն է. Թրամփ Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր ԿամենդատյանԵրևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան «ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են փոխադարձ hարվածների դադարեցման շուրջ. Axios Չինաստանի հարավ-արևմուտքում 5,5 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներ Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, և նույնիսկ այսօր նա շարունակում է մնալ ազդեցիկ և վճռորոշ ֆուտբոլիստ․ Ռոնալդո Պուտինը խոստովանել է՝ ուկրաինական հարվածներից Ռուսաստանում վառելիքի պակաս կա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Իսրայելը փորձում է «քողարկել իր իսկ գործած հանցագործությունները»․ Թուրքիայից արձագանքում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1 450-ի Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Վթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026․ հայտնի է 1/8 եզրափակչի առաջին մասնակիցը Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել․ կա 3 զnh Թուրքիան արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղաuպանnւթյnւնը ճանաչող բանաձևի ընդունումը Վարորդը «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ նա մահшցել էՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1 450-իՋերմաստիճանը կրկին կբարձրանա՝ 5-7 աստիճանով․ ի՞նչ եղանակ կլինի հունիսի 29-ից հուլիսի 3-ըՌուսաստանը կարող է ամբողջությամբ արգելել դիզելային վառելիքի արտահանումըՀրաժեշտի Սուրբ և Անմահ պատարագ է մատուցվել ՔեսապումՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 29-ին և 30-ինՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ–Իրան բանակցությունները հետաձգվել են«Hyundai Elantra»-ն վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող օտարեկրացի հետիոտնի. նա տեղում մահшցել էՀայտնի է «Փյունիկ»-«Մարսաշլոկ» դիմակայության վայրերն ու ժամանակացույցըՌուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր ՆովակՏասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի՝ հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին
Ամենադիտված