Նիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Տ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն


«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի շուրջ քննարկումները չեն դադարում: Այն սահմանում է քրեական պատասխանատվություն՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար: Ի՞նչ է ասում միջազգային իրավական փորձը նյութապես շահագրգռելու մասով: 2024 թ. հունիսի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) միաձայն ընդունեց իր մշտադիտարկման հանձնաժողովի կողմից պատրաստած զեկույցը Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ։

Զեկույցը նշել է, որ խաղաղ հավաքների ազատության եվրոպական ուղեցույցի համաձայն, հավաքներին մասնակցելու նյութական խրախուսումը չի կարող քրեականացվել, և քրեական պատժի կիրառումն այս դեպքում ոչ իրավաչափ է։ Շեշտել են հանրային գործիչ Ավետիք Չալաբյանի անունը, մտահոգություն հայտնել, որ Հայաստանի գործող իշխանությունները Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածն օգտագործել են նրան քաղաքականապես պատժելու նպատակով: Ըստ իրավաբանների, Քրեական օրենսգրքի այս հոդվածը հակասում է ոչ միայն միջազգային կոնվենցիաներին, այլ ինքնին հակասահմանադրական է: Նյութապես շահագրգռելը հանցագործություն չէ, Քրեական օրենսգրքում որևէ հստակ ձևակերպում չկա «նյութապես շահագրգռել» տերմինի հետ կապված: Հանրահավաքին մասնակցելը հանցագործություն չէ, հավաքների ազատությունը երաշխավորում է Հայաստանի Սահմանադրությունը: Ուստի անհասկանալի է, թե ինչո՞ւ է հանրահավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելը հանցագործություն:

Ի դեպ, Քրեական օրենսգրքում այս հոդվածի լրացումը տեղի է ունեցել դեռևս 2021 թ.-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի «թեթև ձեռքով», սակայն 2022 թ.-ին ընդունվող Քրեական օրենսգրքում այս դրույթը չպետք է ներառված լիներ: Բայց օրենսգրքի ընդունումից մի քանի օր առաջ 236-րդ հոդվածի լրացման քննարկման հարցը ներառվեց Ազգային ժողովի օրակարգ, արագացված կարգով այն ընդունվեց, մեր երկրի նախագահն էլ ստորագրեց: Հիմա անդրադառնանք հոդվածի նշված մասի հակասահմանադրական լինելուն: ԵԽԽՎ զեկույցից հետո, որն արդեն իսկ հիշատակեցինք, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները որոշում են դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով դիտարկել Քրեական օրենսգրքի 236.2 հոդվածի համապատասխանությունը Սահմանադրությանը:

Պատգամավորները մի քանի հարցադրմամբ էին դիմել ՍԴին, մասնավորաբար՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանելու մասով չի՞ հակասում Սահմանադրության 44րդ հոդվածին, այն հավաքների ազատության իրավունքի իրացման անհրաժեշտ, պիտանի և համաչափ սահմանափակո՞ւմ է: Պատգամավորները բարձրացրել էին նաև 236-րդ հոդվածի 2-րդ մասի իրավական որոշակիության հարցը, ինչպես նաև՝ արդյո՞ք այն համահունչ է Հայաստանի վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկային: Ներկայացված հիմնավորումներում նշված է՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանելուն առնչվող նորմերը առերևույթ հակասում են Սահմանադրության 44-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերին:

Դրանք վերաբերում են հավաքների ազատությանը: Հաջորդիվ ընդգծել էին, որ Քրեական օրենսգրքի վկայակոչված դրույթը հակասում է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին, որոնք վերաբերում են համաչափության և որոշակիության սկզբունքներին: Բարձրացվել է «նյութապես շահագրգռել» տերմինի որոշակիության խնդիրը: Բացի դա, ՍԴ ներկայացված դիմումի մեջ պատգամավորները փաստարկել էին, որ նույն դրույթն առերևույթ հակասում է նաև Սահմանադրության 81-րդ հոդվածին, այն է՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում ՀՀ վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան», բացի դա՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները»։

Ներկայացված դիմումի մեջ հղում է արված Վենետիկի հանձնաժողովին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի զեկույցին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած մի շարք վճիռներին: Պատգամավորներն ընդգծել են, որ Եվրոպական խորհրդին անդամակցող բոլոր մյուս երկրների քրեական, ինչպես նաև խաղաղ հավաքների կարգավորմանը նվիրված օրենսդրական ակտերում բացակայում են նույնաբնույթ իրավական նորմեր։ Սահմանադրական դատարանն այս հարցով հոկտեմբերի 15-ին պետք է վճիռ կայացներ: Բայց Բարձրագույն դատարանը որոշում է գնալ այլ ճանապարհով: Հոկտեմբերի 11-ին կասեցնում է այդ հարցի հետագա քննարկումը և դիմում Վենետիկի հանձնաժողովին՝ խնդրելով նրան խորհրդատվական կարծիք տրամադրել, մասնավորաբար՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը» ձևակերպումը համահո՞ւնչ է իրավական որոշակիության սկզբունքի եվրոպական չափանիշներին:

Հաշվի առնելով ԵԽԽՎ զեկույցում հնչած դիրքորոշումները, եվրոպական կոնվենցիաներին հակասող դրույթները՝ մեծ չէ՞ հավանականությունը, որ կհնչի նույն կարծիքը՝ սա հանցակազմ չպարունակող գործողություն է, դեմ ենք սրա քրեականացմանը: Քրեական օրենսգրքի 236.2 հոդվածի մասին խոսելիս չենք կարող չհիշատակել Ավետիք Չալաբյանի անունը: Նրա գործը ցույց է տալիս նշված հոդվածի այս քննարկվող դրույթի բոլոր խութերը: 2022 թ.-ի մայիսի 14-ին Չալաբյանը կալանավորվեց: Հետո սկսվեց դատական նիստերի երկար շղթան, որի հանգուցալուծումը, կարծես թե, մոտենում է:

«Փաստը» վերջերս առիթ ունեցել էր անդրադառնալու թեմային: Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ Չալաբյանի պաշտպանական թիմը դատարանում հստակ քայլերով գնում է նրա անմեղությունն ապացուցելու ճանապարհով: Եթե Ավետիք Չալաբյանն այսօր ազատության մեջ է մասնակցում դատական նիստերին, ապա նույն «բախտավորությունը» չունի Դաշնակցության ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը, որն անցնում է նույն հոդվածով և արդեն չորս ամիս է՝ անազատության մեջ է: Ստացվում է, որ 2018 թ.-ին «ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ: Շատերն են համոզված, որ արդարությունը միանշանակ վերականգնվելու է, երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց ցավալի է, որ Սահմանադրական դատարանը, լինելով Հայաստանում արդարադատության բարձրագույն մարմինը, իր մեջ ուժ չգտավ հակասահմանադրական ճանաչելու Քրեական օրենսգրքի 236 հոդվածի 2-րդ մասը և իր բաժին պատասխանատվությունը կարծես փոխանցեց Վենետիկի հանձնաժողովին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված