Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչել Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ


Կեղտոտ մեթոդների ու հանցագործությունների ռեկորդակիր Ադրբեջանն ու COP29-ը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատ քիչ ժամանակ է մնացել համաշխարհային մակարդակով կլիմային նվիրված այնպիսի խոշոր իրադարձության, ինչպիսին է COP29-ը, որը տեղի է ունենալու Բաքվում։ Ու այս իրադարձությունը ոչ միայն բնապահպանական ու կլիմայական հարցերին է նվիրված, այլ նաև իր ենթատեքստում արտաքին քաղաքական մեծ նշանակություն է ձեռք բերել։ Օրինակ՝ անցյալ տարի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովն անցկացվեց ԱՄԷ-ում, ու այդ երկիրը ոչ միայն առիթն օգտագործեց իր միջազգային հեղինակությունը բարձրացնելու, այլև նոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ։ Բաքուն նույնպես Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի առիթը փորձում է օգտագործել իր օգտին՝ գլխավորապես իր իմիջը բարձրացնելու նպատակով։
 
Ու, ընդհանրապես, Ադրբեջանը խնդիր ունի աշխարհին ներկայանալու, որ մեկուսացված չէ և վայելում է միջազգային հանրության աջակցությունը։ Իսկ այս ամենի ցուցադրությունը շատ կարևոր է Բաքվի համար, քանի որ այդ երկիրը փորձում է միջազգայնորեն լեգիտիմություն հաղորդել Արցախի վրա հարձակմանը և այդ ընթացքում կատարված բազմաթիվ պատերազմական հանցագործություններին։ Ի վերջո, ինչքան էլ Ադրբեջանը ցույց տա, թե հանգիստ է, միևնույնն է, իր կատարած գործողությունների թեման պարբերաբար բարձրացվում է, ու այդպես լինելու է միշտ։ Ավելին, կլիմայական համաժողովի անցկացումն առիթ է, որ միջազգային հանրության ուշադրությունը կրկին սևեռվի այս հարցի վրա։
 
Օրինակ՝ 2022 թվականին, երբ Եգիպտոսը հյուրընկալեց COP-ը, ակտիվիստներն օգտագործեցին միջոցառումը՝ բարձրաձայնելու կառավարության կողմից քաղաքական հակառակորդների բռնաճնշումների մասին: Ու հիմա արդեն մեծ թափով մամուլում և իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում հրապարակումներ են արվում Ադրբեջանի կատարած հանցավոր գործողությունների մասին, և հատուկ ընդգծվում է այն հանգամանքը, որ այդ երկրում մինչև հիմա ռազմագերիներ են պահվում։ Մյուս խնդիրը կապված է Ադրբեջանում տիրող բռնապետական համակարգի հետ, որտեղ ոչ միայն ազատ խոսքն է ճնշվում, այլև այդ երկիրը վերածվել է մեկ ընտանիքի պատկանող կալվածքի։ Ալիևն ընդդիմադիրների նկատմամբ բիրտ ճնշումներ է բանեցնում՝ փորձելով հավերժացնել իր իշխանությունը խանական կարգավիճակում։
 
Ու տարբեր կառույցներ ու իրավապաշտպան կազմակերպություններ կոնկրետ արձանագրումներ են կատարում այս մասին։ Ժամանակ առ ժամանակ էլ միջազգային մակարդակով մեծ աղմուկ է բարձրանում Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալների շուրջ։ Մեկ անգամ չէ, որ հետաքննություններ են անցկացվել ադրբեջանական «լվացքատան» կեղտոտ սխեմաների ու «խավիարային դիվանագիտության» վերաբերյալ։ Ադրբեջանը կաշառելու և այլ կեղտոտ մեթոդների դիմելու ռեկորդակիր է դարձել։ Բայց Ալիևի վարչակարգն Ադրբեջանին անարգանքի սյունին գամող բոլոր հայտարարությունների, հետաքննությունների ու զեկույցների հետևում, որպես կանոն, «հայկական հետք» է տեսնում, թե իբր հայկական լոբբին է տարբեր երկրներում ձգտում տարբեր ազդեցության լծակներով վնասել Ադրբեջանի՝ գոյություն չունեցող «ժողովրդավարական» իմիջը։
 
Ըստ այդմ, Բաքուն COP29-ը փորձում է օգտագործել աշխարհին ցույց տալու, թե ինչքան «ժողովրդավար» երկիր է, որ իր դեմ ոչ միայն պատժամիջոցներ չեն սահմանում, այլև տարբեր երկրներից պաշտոնյաներ են շտապում Բաքու՝ համաժողովի մասնակցելու նպատակով։ Կլիմայական համաժողովը Բաքվում անցկացնելու մյուս խնդիրը կապված է նրա հետ, որ դրա բովանդակությունը հիմնականում կապված է լինելու ածխաթթու գազի և այլ արտանետումների կրճատման հետ, ինչը սպառնալիքներ է ստեղծում ողջ մարդկության համար, բայց Ադրբեջանի տնտեսությունը լիովին նստած է մթնոլորտն աղտոտող հանածո վառելիքի վրա։ Ավելին, տվյալներ կան, որ Ադրբեջանի պետական նավթագազային SOCAR ընկերությունը և նրա գործընկերները մտադիր են երկրում գազի տարեկան արդյունահանումը մինչև 2033 թվականը ներկայիս 37 միլիարդ խորանարդ մետրից հասցնել 49 միլիարդ խորանարդ մետրի:
 
SOCAR-ը համաձայնել է նաև մինչև 2026 թվականը 17 %-ով ավելացնել գազի արտահանումը Եվրամիություն։ Եվրոպական երկրները մեծ հույսեր են կապում ադրբեջանական էներգակիրների հետ, որպեսզի վերացնեն ռուսական գազից իրենց կախվածության հետևանքները։ Բայց Ադրբեջանն իբր ներքին սպառման համար Ռուսաստանից գազ է գնում, սակայն տարբեր վերլուծաբաններ փաստում են, որ այդ երկիրը նման խոշոր մատակարարումների պոտենցիալ չունի, ու ադրբեջանականի անվան տակ ռուսական գազն է ավելի թանկ հայտնվում եվրոպական շուկայում։ Այս ամենի հետ մեկտեղ Ադրբեջանը փորձում է ձևացնել, թե մեծ նշանակություն է տալիս վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ու Արցախից բռնազավթված տարածքը հռչակել է որպես կանաչ գոտի։
 
Բայց դա չի խանգարում, որ հանածո վառելիքի արդյունահանման հետևանքով աղտոտեն Կասպից ծովի հարակից միջավայրը, նախապատրաստվեն Արցախում նոր հանքեր բացելուն, ֆոսֆորային զենքի կիրառման արդյունքում այրեն Արցախի անտառները ու Շիկահողի արգելոցում սկսեն արժեքավոր ծառեր հատել։ Չնայած Բաքվի ջանքերին, չի բացառվում, որ համաժողովի անցկացումն Ադրբեջանի համար կարող է լակմուսի թուղթ լինել բացասական իմաստով, քանի որ այն կարող է առիթ դառնալ Բաքվի վրա միջազգային ճնշում բանեցնելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբԲեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը
Ամենադիտված