Արմավիր քաղաքի գերեզմանատնից ծաղիկներ եւ պսակներ գողանալու կասկածանքով կա բերման ենթարկված
Ուշադրության կենտրոնումԱրմավիր քաղաքի գերեզմանատնից ծաղիկներ եւ ծաղկեպսակներ գողանալու կասկածանքով ոստիկանության Արմավիրի բաժին է բերման ենթարկվել արմավիրցի Հովհաննես Գասպարյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:
Դարանակալած ոստիկանները հերթական թաղման արարողությունից հետո գերեզմանատանը նկատել են Գասպարյանի մեքենան, որի բեռնախցիկում ծաղիկներ եւ ծաղկեպսակի հենակ են գտել:
«Ծաղկի խանութ ունենք, ծաղկի վաճառքով ենք զբաղվում: Գնացի գազ լցելու, գերեզմանների մեջով անցնելուց, տեսա՝ պսակի կարկաս ա ընկած, իջա, վերցրի, դրեցի մեքենաս, որ տանեի իմ խանութ»,-պատմել է կասկածյալը՝ չհայտնելով, սակայն, թե ծաղիկներն ինչպես են հայտնվել իր բեռնախցիկում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննությունը շարունակվում է: