Հրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում Նյու Դելի-Չեննայ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի վերին խցիկում պայթել է շարժական լիցքավորիչը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 12-17-ը Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կինն և երկու երեխաները տուժող են ճանաչվել


Ո՞րն է ամուսնության իդեալական տարիքը հայուհու համար

Ընկերներիցս մեկի աղջիկը 26 տարեկան է, եւ մայրը շատ է մտահոգվում, որ դուստրը դեռ չի ամուսնացել։ Նրա կարծիքով՝  աղջիկը «տունն է մնացել», եւ նրա ամուսնանալու շանսերը օրեցօր նվազում են։ Ընդ որում, աղջկա մասնագիտական հաջողությունները այնքան էլ չեն հետաքրքրում մայրիկին, քանի որ նա համոզված է, որ կնոջ գլխավոր հաջողությունն առաջին հերթին ամուսին եւ ընտանիք ունենալն է։ Ինչ-որ առումով նա ճիշտ է, բայց արժե՞ այդքան անհանգստանալ, չէ՞ որ աղջիկը ընդամենը 26 տարեկան է։ Իսկ ո՞ր տարիքում հայուհին պետք է ամուսնանա։ Մեր հասարակության մեծամասնությունը կարծում է, որ հայուհու համար ամուսնության իդեալական տարիքը 20-22-ն է։ Ավելին, նկատել եմ, որ վերջերս զույգերը վաղ են ամուսնանում (աղջիկը 18 տարեկան, տղան՝ 21)։ Կարծում եմ, որ ամուսնության հարցում պետք չէ շտապել։ Այս հարցում իմ ընկերները բաժանվում են երկու ճամբարի. ոմանք կարծում են, որ վաղ ամուսնանալը շատ ճիշտ է, իսկ մյուսները համոզված են, որ հասուն տարիքում զույգերն ավելի մեծ պատասխանատվությամբ են մոտենում ամուսնությանը։

Վաղ ամուսնությունների կողմնակիցները փաստում են, որ երիտասարդ զույգերն ավելի հեշտությամբ են հասկանում իրենց երեխաներին, նրանք ունեն ընդհանուր հետաքրքրություններ եւ դառնում են իրենց երեխայի ընկերը։ Նրանք եռանդով եւ էներգիայով լի են։ Եվ ինչպես կասեր իմ ծանոթներից մեկը՝ ծնողները երեխաների հետ են մեծանում։ Բայց մյուս կողմից երիտասարդ ամուսիններն, ըստ էության, իրենք են դեռ երեխա եւ չեն գիտակցում այդ մեծ պատասխանատվությունը, չեն գնահատում ընտանեկան արժեքները եւ կենսափորձ չունեն։ 20-ամյա տղան եւ աղջիկը նոր են սկսում ճանաչել աշխարհը, որը երբեմն լի է տհաճ անակնկալներով։ Ես կարծում եմ, որ տղամարդկանց արգելված է ամուսնանալ մինչեւ 30 տարեկան։ Նրանց պետք է ժամանակ տալ, որպեսզի ապրեն իրենց ազատ կյանքը, վայելեն բոլոր հաճույքները, «փորձեն» տարբեր կանանց եւ ամենակարեւորը՝ կայանան որպես տղամարդ։ Հենց այս ամենից հետո միայն տղամարդը կարող է ըստ արժանվույն գնահատել իր ապագա կնոջը, դառնալ լավ ամուսին եւ լավ հայր. չէ՞ որ տղաներն ավելի ուշ են հասունանում, քան աղջիկները։ Հավանաբար հանդիպել եք 40 տարեկան տղամարդկանց, որոնք իրենց էությամբ դեռ պատանի են...

Կարծում եմ, որ կնոջ համար ամուսնանալու իդեալական տարիքը 30 է, իսկ տղամարդու համար՝ 35-ը։ Բայց սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Կարծում եմ, որ հենց այս տարիքում զույգերը կարող են հասկանալ եւ գնահատել այն, ինչ ունեն։ 30-ամյա կինը անտեղի ժամանակ չի վատնի անհեթեթությունների վրա, քանի որ նա արդեն ավելի զուսպ է եւ իր կյանքի փորձի շնորհիվ կարող է փոխզիջման գնալ ոչ էական եւ սկզբունքային հարցերում։

Այո, տարիքը եւ փորձը մարդուն ավելի իմաստուն են դարձնում։ Հասուն տղամարդը կարող է հանգստացնել կնոջը մինչեւ նրա հիստերիկ տեսարան սկսելը։ Տարիքին զուգընթաց հասկանում ու զգում ես, թե որոնք են իսկական արժեքները, հասկանում «ընտանիք» եւ «հարազատ» բառերի իմաստի եւ նշանակության նրբությունները։ Այս տարիքում այլ կերպ ես երեխաներին դաստիրակում, քանի որ արդեն հասկանում ես այն, ինչ երիտասարդ տարիքում ի վիճակի չէիր գիտակցել, որովհետեւ ինտելեկտդ այդքան զարգացած չէր եւ փորձ չունեիր։

Մեզ՝ հայերիս մոտ, այս հարցում տարիքային խտրականություն կա։ Անհասկանալի պատճառներով մենք շտապում ենք մեզ դասել ծերացածների թվին։ Եվ սա այն պարագայում, երբ տարիքը ուղղակի պատրանք է։ Անգամ 80 տարեկանում կարելի է ընտանիք կազմել։ Թող որ այն ընդամենը երկու անդամ ունենա, բայց դա  ամբողջական ընտանիք կլինի։  

Իհարկե, տարիքը անհաջող ամուսնության դարման չէ, քանի որ սխալվել կարելի է եւ 20, եւ 35-40 տարեկանում՝ չնայած կենսափորձին եւ իմաստությանը։ Կարծում եմ, որ երջանիկ ամուսնության գաղտնիքը փոխզիջման գնալն է՝ թեկուզ ընդդիմանալով սեփական սկզբունքներին։

 

Յուլիա Վարդանյան

 

NEWS.am STYLE

Հրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում Նյու Դելի-Չեննայ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի վերին խցիկում պայթել է շարժական լիցքավորիչը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 12-17-ը Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կինն և երկու երեխաները տուժող են ճանաչվել Այն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանԲիլի Շարփը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին ԱՄՆ-ում դատարանը կարգադրել է անհապաղ դադարեցնել Թրամփի հեռուստագովազդի ցուցադրությունը ԿԺԴՀ-ն մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտե Հայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետ Լոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել է Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Շաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինական hակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող երկրները պետք է ճանաչեն Արևմուտքի կողմից Ուկրաինայի oկուպացումը. Վոլոդին Արագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութԿազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Բելիզի և Պարագվայի նկատմամբ Պայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Իրանը սպառնում է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ-ի թվային ենթակառուցվածքները պատերազմի վերսկսման դեպքում ԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին «Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԼույս չի լինելու Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան Ռուսաստան-ԱՄՆ պայմանավորվածությունը կարող է հայտնվել վտանգի տակ. ՌԴ ԱԳՆ-ից զգուշացնում են Ճապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ամուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանԻրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան ԱրաբիաՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Սադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից Մահացել է Վարդան Մալխասյանը Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են AP. Թրամփը և Ռուբիոն Հունաստանում ԱՄՆ դեսպանի վերաբերյալ որոշում կկայացնեն մեկ շաբաթվա ընթացքում Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը Կանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին
Ամենադիտված