Թույլերն են ուժեղանում...
BlogՆորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Միայն թույլից ուժեղ ընկած տարածությունն անցած մարդը գիտի կյանքի գինը, որովհետև կյանքը հենց այդ տարածությունն է...
Ու ավելորդ չէ ընդգծել, որ իսկզբանե ուժեղ չի լինում կամ եթե անգամ լինում էլ է, ուրեմն այն կամ նվեր է, կամ ժառանգություն, մեծ հաշվով` անվաստակ ուժ...
Կյանքն ապացուցել է, որ կոտրած տաշտակի առաջ մնացել են նրանք, ովքեր երբևէ սեփական վաստակ չեն ունեցել, քանի որ ապրել ու գոյատևել են լոկ նվիրված ուժի շնորհիվ, ինչը, մեծ հաշվով, սպառվելու հատկություն ունի...
...Ինչ է ասածս. վաստակ չունեցող մարդը կորած մարդ է, և նա վաղ թե ուշ կանգնելու է կոտրած տաշտակի առաջ:
Հա՛, մի բան էլ, պետք չէ խղճալ թույլին:
Այսօրվա թույլը վաղվա ուժեղն է, եթե իհարկե նա բռնել է ուժեղանալու ուղին:
Այդ մարդկանց հարգել է պետք...