Արհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե


Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության․ Շարմազանովը՝ դեսպան Դըկոտինյիին

«Իմ համեստ անձի նկատմամբ Ֆրանսիայի դեսպանի նման էմոցիոնալ արձագանքը հերթական անգամ փաստում է, որ իմ կարծիքը կյանքի իրավունք ունի,- 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի՝ իրեն ուղղված տեքստին՝ նշեց Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ դիտարկմամբ,- Իր նման չեմ անցնի կոռեկտության սահմանները և բարեկամ Ֆրանսիայի դեսպանին բարեկամաբար կհորդորեմ՝ ինձ ՀՀ շահերը պաշտպանելու դասեր չտալ»։

Նշենք, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այսօր արձագանքել էր ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի գրառմանը, որով ՀՀԿ-ական քաղաքական գործիչը նկատել էր՝ Ֆրանսիայի դեսպանի՝ «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի մասին գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։

Դեսպանն իր արձագանքում մասնավորապես հասկացրել էր, թե հրապարակումը, որին հղում է արվել Էդուարդ Շարմազանովի կողմից, ամենևին չի վերաբերել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, այլ ընդամենը վերահաստատել է այն սկզբունքը, որ միջազգայնորեն ճանաչված միակ իրողությունները նրանք են, որոնք ամրագրված են իրավունքով։

Էդուարդ Շարմազանովը շեշտեց՝ իր քաղաքական կարիերայի ընթացքում նա ոչ առաջին, և ոչ էլ վերջին դեսպանն է, որ համաձայն չէ իր կարծիքին։

«Իմ ողջ քաղաքական կենսագրության ընթացում ես բացառապես պաշտպանել ու պաշտպանելու եմ Հայաստանի Հանրապետության, Արցախի ու հայության շահերը, և այս ընթացքում Ֆրանսիայի դեսպանն առաջինը չէ դեսպաններից, որ համամիտ չի եղել իմ կարծիքի հետ, բայց դրանից իմ գործունեությունը, կարծիքն Արցախյան հարցի, Հայաստանի անվտանգության, անկախության, մեր կարմիր գծերի առնչությամբ չի փոխվել»։

Անդրադառնալով դեսպան Դըկոտինյիի տեքստում տեղ գտած այնպիսի ձևակերպումներին, ինչպիսիք են «խաղաղությունը» և «խաղաղության գործընթացը», ՀՀԿ-ական գործիչն ընդգծեց, որ թեև Հայաստանն ու Ֆրանսիան բարեկամ երկրներ են, այդուհանդերձ, նման տեսակետները մոլորություն են։

«Հայաստանի ադրբեջանացման գործընթացը խաղաղության օրակարգ անվանելը կա՛մ իրականության հետ կապերի խզում է, կա՛մ ՀՀ պետական շահի չեզոքացման քավորություն։ ՀՀ շահերից խոսելուց առաջ՝ լավ կլիներ հիշեր, որ Արցախը Նիկոլը հանձնել է Արևմտյան հարթակում 2022 թվականի հոկտեմբերին՝ Միշելի ու Մակրոնի ներկայությամբ։

Եվ վերջում, որպես պատմաբան՝ լուսավորեմ հարգարժան դեսպանին՝ որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի՝ ադրբեջանացման օրակարգն է խաղաղության, ու որքան Պետենի ջանքերն էին խիզախ, այնքան էլ՝ Փաշինյանի»,- պարզաբանեց Էդուարդ Շարմազանովը։

168․am-ի հարցադրմանը՝ արդյո՞ք ինչ-ինչ ճնշումների ազդեցությամբ է դեսպանը փորձել Ձեր գրառումն օգտագործելով՝ սրբագրել իր գրառումը, ՀՀԿ ԳՄ անդամը պատասխանեց․

«Միգուցե։ Ես շատ հստակ եմ ասել․ Փաշինյանն է, չէ՞, նոյեմբերի 22-ին «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսել, Ալիևը մի քանի տարի է՝ «Արևմտյան Ադրբեջան» է ասում, ոչ մի բան չեն խոսում, ու հենց Փաշինյանն է ասում, դեսպանը գրառո՞ւմ է անում»։

«Հարգարժան պարոն դեսպանին իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում կարծիքս տարածելու համար, որ իր գրառմամբ մարդկանց օժանդակել է՝ ավելի շատ կարդան ու Փաշինյանի ազգակործան քաղաքականության մասին ևս մեկ անգամ իմանան»,- ամփոփեց Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանի հերթական հարցազրույց-ինքնախոստովանությունն էր, որի ընթացքում նա, ոչ ավել, ոչ պակաս, հավասարության նշան էր դրել Արևմտյան Հայաստան պատմական իրողության և «Արևմտյան Ադրբեջան» արհեստածին թեզի միջև։

Նոյեմբերի 24-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել էր Արևմտյան Ադրբեջան նահանգը, որը գտնվում է Իրանի տարածքում, և կից գրառում արել․ «Միակն ու անկրկնելին»։

Այս ժամանակագրությունը, համենայն դեպս, բաց վկայում է, որ ըստ էության դեսպանն արձագանքում էր ոչ միայն Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքն «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնելու կեղծ թեզերին, այլև հայկական օրակարգում դրա հանդեպ գործող իշխանության առաջին դեմքի լոյալությանը։

Վթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԿայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը «Մարդամեկը» սիթքոմը վերադառնում է նոր՝ 3-րդ եթերաշրջանով (լուսանկարներ) 91 տարեկանում կյանքից հեռացել է Օմսկի Պատանի հանդիսատեսի թատրոն դերասան Իգոր Աբրամովը
Ամենադիտված