Ովքեր են ԱԺ-ում «յուղ վառում» և ով է մտնում գործատուի ու «խոպանչու» մատի ու մատանու արանքը
ՔաղաքականությունOrer.am-ը գրում է.
Երեկ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ քվեարկության դրվեց Կառավարության կողմից ներկայացված «Եկամտային հարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 65 կողմ ձայնով: Թե իրականում ինչո՞վ է պայմանավորված օրենքում փոփոխություն կատարելը, արդյո՞ք այն միտված է առանց այն էլ լայն ճեղք տված բյուջեն լցնելու համար, այդպես էլ պարզ չդարձավ:
Սակայն խորհրդարանում աղմուկն այնքան բարձրացավ ու կրքերն այնքան եռացին, որ պատգամավորները միմյանց նույնիսկ սկսեցին մեղադրել «յուղ վառելու» մեջ: Մինչդեռ գլխավոր «յուղ վառողը», իր եփած շիլան հում մատուցողն ու մարդկանց նյարդերը սղոցողը բոլորովին այլ անձ էր, ֆիննախից եկած մի հիանալի անձնավորություն, ով պետք է գործադիրի անունից պաշտպաներ օրինագիծը ԱԺ-ում:
Եվ տեսեք, թե ինչ անհեթեթ հիմնավորումներով է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը փորձել հասարակության հագով կարել այդ փոփոխությունները:
Բազմաթիվ քննադատություններին ի պատասխան՝ վիճահարույց, անգամ միջպետական հարաբերությունների դաշտում խնդիրներ հարուցող օրինագծի համար «դոշ տվող» Միրումյանը պնդում է. «Անկեղծ ասած` օրենքում փոփոխություններ անելու պատճառը բյուջեի դատարկ լինելը չէ: Պետք է նշեմ, որ նախորդ տարվա համեմատ` եկամուտները, հարկային վճարումներն ավելացել են»:
Շարունակությունը՝ այստեղ: