Նիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Տ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն


Ռուստամ Բադասյանը հեռանալուց առաջ հասցրել է տեռnրի ենթարկել գործարարներին

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մի քանի ամիս առաջ՝ օգոստոս ամսին, հրապարակային բանավեճ էր ծավալվել «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանի և ՊԵԿ այն ժամանակվա նախագահ Ռուստամ Բադասյանի միջև։ 

Միրաքյանը դժգոհում էր, որ ՊԵԿ-ը հարկեր չվճարելու դիմաց գործարարներին սպառնում է կալանքով։ 

«Հարկեր չվճարելու համար գործարարին կալանավորելով ՊԵԿ-ը վնասում է պետությանը: Ենթադրենք ՊԵԿ-ը նախնական հարկային հաշվարկի հիման վրա X գործարարին մեղադրում  է 100 միլիոն դրամ հարկ թաքցնելու համար, ասում է բեր վճարի, գործարարը համաձայն չի այդ մեղադրանքի հետ, բայց քանի որ բոլոր լծակները ՊԵԿ-ի ձեռքին են՝ գործարարին քնչականի միջոցով կալանավորում են»,- գրել էր Միրաքյանը։

Բադասյանը, բնականաբար, այս ամենը մեկնաբանում էր չոր իրավաբանի և հարկային կարգապահության դիրքերից, բայց փաստն այն է, որ հարկայինը՝ Բադասյանի գլխավորությամբ, սրանով ուղղակի տեռորի էր ենթարկում գործարարներին։ Այսինքն՝ գնում, ակտ էր գրում, հետո ասում՝ «եթե չես ուզում կալանավորվել, արի, մուծի, թե չէ կուղարկենք կալանքի՝ գնա դատարանով վիճարկիր ակտը»։ Հետևաբար, ո՞ր մի գործարարը կցանկանար գնալ անիմաստ նստել, նույնիսկ, եթե հետո արդարացվելու էր։

Բադասյանի պաշտոնանկ լինելուց հետո որոշ գործարարներ MediaHub-ի հետ զրույցում պատմեցին, որ Ռուստամ Բադասյանն իր պաշտոնավարման ընթացքում իրենց էլ է հասցրել տեռորի ենթարկել և շանտաժի, սպառնալիքների գնով հարկեր կորզել։ 

Մասնավորապես, Ռուստամ Բադասյանի՝ ՊԵԿ նախագահի պաշտոնում գտնվելու վերջին շրջանում հարկայինը որոշ ընկերություններում ինչ-որ խախտումներ է արձանագրել՝ մի քանի տասնյակ մլն դրամի հարկային պարտավորություն հայտնաբերելով։ Բնականաբար, տնտեսվարողները վիճարկել են ՊԵԿ տեսուչների արձանագրած խախտումն ու կազմած վարչական ակտը, բայց ՊԵԿ-ից ուղիղ տեքստով հասկացրել են՝ «մենք գիտենք, որ եթե բողոքարկեք՝ մեծ հավանականությամբ կհաղթեք, ու ակտը կջրվի, բայց եթե հիմա չմուծեք էդ փողը, մենք ձեզ կտանենք կալանքի, դուք հետո ճաղերի հետևում ինչքան ուզում եք բողոքարկեք, թող դատարանն էլ վերջում ձեր օգտին վճիռ կայացնի»։

Մոտավորապես այսպես են սպառնացել գործարարներին, որ եթե չեք ուզում թեկուզ երկու ամիս անիմաստ և ապօրինի անցկացնել ճաղերի հետևում, խելոք մուծվեք, որ ձեռք քաշենք ձեզնից։

Գործարարները ստիպված վճարել են, մարդ կա՝ անգամ մտել է պարտքերի տակ, ունեցվածքի մի մասը վաճառել է, որ ՊԵԿ-ի կազմած ակտը վճարի, որպեսզի իրեն կալանքի չտանեն։

Առհասարակ, մեզ պատմեցին, որ Ռուստամ Բադասյանը, թեև բանիմաց իրավաբան էր ու խիստ ղեկավար, բայց երբեմն բառի բուն իմաստով «պերեբոր»» էր անում։ Ասացին՝ երբեմն այնպիսի հանձնարարականներ էր տալիս կամ այնպիսի որոշումներ էր կայացնում, որոնք թեկուզ օրենքով ճիշտ էին, բայց գործնականում անհնար էր դրանք իրագործել կամ հնարավոր չէր օրենքի տառը պահելով իրականացնել, քանզի գործնականում լրիվ այլ իրավիճակ է, թղթի վրա գրված՝ լրիվ այլ։

Բադասյանի այս պահվածքը բացատրում են նրանով, որ նա միանգամից եկել ղեկավար է դարձել, կյանքում մի օր գոնե տեսուչ չի աշխատել ու իր մաշկի վրա չի զգացել՝ ինչպես է աշխատում շարքային տեսուչը, նրա կաշվի մեջ երբեք չի մտել, դրա համար էլ տալիս էր հանձնարարականներ, որոնք գործնականում կիրառելը կամ ճիշտ կիրառելը անհնար էր։ Հիմա գործարար համայնքը սպասում է՝ նոր նշանակված ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը կշարունակի՞ իր նախորդի վարած այդ «տեռորիստական» քաղաքականությունը, թե՞ հարկահավաքության ավելի քաղաքակիրթ մեթոդներ կկիրառի։

Վահե Մակարյան



Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված