Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»


Կայուն զարգացում, հաշվետվողականություն, պատասխանատվություն՝ ԶՊՄԿ-ի թիրախներն ու անելիքները

Հասարակություն

Հայաստանում հնարավոր է ունենալ և՛ հանքարդյունաբերություն, և՛ մաքուր բնություն, և՛ զարգացած տնտեսություն։ «Բրեվիս» ընկերության իրականացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքների համաձայն՝ նման կարծիք է հայտնել հարցվածների մեծամասնությունը՝ 77 տոկոսը։

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ կազմակերպված հերթական միջոցառման ժամանակ ներկայացվեցին ոչ միայն այս ծավալուն սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, այլև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց  իր կայուն զարգացման հերթական, անընդմեջ 3-րդ հաշվետվությունը, որն ամփոփում է նախորդ՝ 2023 թվականի գործունեությունը, ընդգրկում է ընթացիկ տարվա որոշ տվյալներ, ինչպես նաև տեղեկատվություն առաջիկա տարիների թիրախների և անելիքների վերաբերյալ։

 

Մինչ անելիքներին ու թիրախներին անդրադառնալը, ներկայացվեց նախորդ՝ 2023 թվականի գործունեությունը, այնուհետև ընթերցվեց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղերձը։

Իր ուղերձում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն հպարտությամբ արձանագրել է, որ ԶՊՄԿ-ն այսօր ներկայացնում է իր՝ 3-րդ անընդմեջ զեկույցը։

«Այս ճանապարհը մեր թիմի գիտակցված ընտրությունն է այն պահից, երբ մենք ստանձնել ենք ԶՊՄԿ կառավարումը։ Մենք ձգտում ենք այն դարձնել կայուն զարգացման, հաշվետվողականության առումով պատասխանատու հանքնարդյունաբերության համայնքի մաս։ Մեր կայուն զարգացման ռազմավարությունը ներառում է ընդհանուր չափորոշիչների աստիճանական ներդրում բոլոր ոլորտներում՝ բնապահպանական, սոցիալական և կառավարչական։ Մենք գիտակցում ենք, որ սա կարճաժամկետ ժամանակահատվածում իրականացվելիք խնդիր չէ  միջազգային լավագույն չափանիշների ներդրումը գործընթաց է, որը պահանջում է հետևողական և քրտնաջան աշխատանք: Եվ դա այն է, ինչին մենք ձգտում ենք հասնել կայուն կառավարման մեր հետևողական քաղաքականությամբ»,- իր ուղերձում նշել է  ԶՊՄԿ գլխավոր տնօրենը։

Միջոցառման ներկաներին կայուն զարգացման հաշվետվությունը ներկայացրեց ԶՊՄԿ Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը` ընդգծելով՝ զեկույցը պատրաստվել է GRI-ի Կայուն զարգացման ոլորտում հաշվետվողականության ստանդարտների և Կայուն զարգացման ոլորտում հաշվառման չափանիշների խորհրդի (SASB) կայուն զարգացման մասին հրապարակման սկզբունքներին և մոտեցումներին համապատասխան։

Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի ու ընկերության հարակից համայնքների տնտեսական և սոցիալական կյանքում ընկերության ներդրումը և մանրամասնում նրա գործունեության բնապահպանական և սոցիալական բաղադրիչները։

Արմեն Ստեփանյանը շեշտում է՝ 20 տարուց ավելի պատասխանատու կազմակերպություններն ամբողջ աշխարհում հաշվետու են լինում շահագրգիռ կողմերին։

Հայաստանում բացառիկ են այն ընկերությունները, որոնք կայուն զարգացման հաշվետվություն են ներկայացնում, ԶՄՊԿ-ն այն եզակիների է, որ արդեն երրորդ տարին անընդմեջ ներկայացնում է այդ հաշվետվությունը՝ տարիների ընթացքում գրանցելով առաջընթաց։

«Առաջընթաց է գրանցվել աշխատանքի անվտանգության և առողջության ոլորտներում, ներդրվել են աշխատավայրում անվտանգության և առողջության պահպանման մակարդակի բարձրացմանն ուղղված նոր ընթացակարգեր՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան»,- նշում  է Արմեն Ստեփանյանը և հավելում՝ ԶՊՄԿ-ի առաջնահերթությունները շատ են։

Նրա խոսքով՝ ընկերության կառավարման ընթացակարգերում ավելացել են նոր կանոնակարգեր ու քաղաքականություններ՝ վարվեցողության կանոններից մինչև սոցիալական, առողջության և անվտանգության, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների ոլորտներին առնչվող։

«Նորացված ընթացակարգեր և քաղաքականություններ են մշակվել նաև բնապահպանական, կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կառավարման ոլորտներում։ Գնումների ընթացակարգերում ևս ներդրվում է միջազգային առաջատար փորձը՝ արդյունավետությունը և հաշվետվողականությունը բարձրացնելու նպատակով»,- ասում է Արմեն Ստեփանյանը։

«Բրեվիս» ընկերության իրականացրած սոցիոլոգիական հետազոտության համաձայն՝ Սյունիքում հարցվածների մեծամասնությունը՝ 88.4%-ը, կարծում է, որ, եթե մարզում չլինի հանքարդյունաբերությունը, ապա բնակչության արտագաղթը զգալիորեն կաճի։

Նաև՝ հարցվողների 46.1%-ի կարծիքով, ըստ անհրաժեշտության, պետք է ընդլայնել հանքարդյունաբերությունը, իսկ 35.4%-ը կարծում է՝ հանքարդյունաբերության ծավալը պետք է պահպանել՝ ինչպես կա։

Հարցվողների 78.15%-ը դրական է գնահատել հանքարդյունաբերության ազդեցությունը մարզի տնտեսական վիճակի վրա։

Մարզում հանքարդյունաբերական ընկերությունների գործունեությամբ հետաքրքրված է հարցվածների 57.4%-ը․ ընդ որում` հետաքրքրվածությունն ավելի մեծ է արական սեռի, 31-45 տարեկան, բարձրագույն կրթություն ունեցող, քաղաքաբնակ և բարձր եկամուտ ունեցող հարցվողների շրջանում։

 

Հարցվողների 75%-ը վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ լսել է որևէ հանքարդյունաբերական ընկերության կողմից կատարած բարեգործական կամ սոցիալական ծրագրի մասին։ Ավելի շատ տեղեկացված են իգական սեռի, 61 և ավել տարիքի, միջնակարգ և ցածր կրթություն ունեցող, գյուղաբնակ և ցածր եկամուտ ունեցող հարցվածները։ Իսկ ընդհանրապես չի լսել հարցվածների 25%-ը։

«Hyundai Elantra»-ն վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող օտարեկրացի հետիոտնի. նա տեղում մահшցել էՀայտնի է «Փյունիկ»-«Մարսաշլոկ» դիմակայության վայրերն ու ժամանակացույցըՌուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր ՆովակՏասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի՝ հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ինՆոր կադր՝ հիվանդասենյակից. Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը2027 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում կստեղծվի բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան. ի՞նչ է իրականում առաջարկում նախագիծըԻնչու ԱԱ պատմության լավագույն ռմբարկուն չխաղաց մեկնարկային րոպեներիցՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն ԱզիզյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԹուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներԵրևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկածՎլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկելԱվտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինըՊայթյուն և ողբերգական դեպք՝ Գյումրիում․ բժիշկներն արձանագրել են տղամարդու մահըՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ են
Ամենադիտված