Եթե համախմբման կարիք լինի, որ ՀԱԿ-ի առաջարկը անցնի, մենք պատրաստ ենք. Էդմոն Մարուքյան
ՔաղաքականությունԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Հայաստանի ընտրացուցակները վրաստանյան մոդելով մաքրելու մասին ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանից է լսել եւ պատրաստ է միանալ այդ առաջարկին: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:
«Մեծ հաշվով, եթե համախմբման կարիք լինի, որ այդ առաջարկը անցնի, մենք պատրաստ ենք ցանկացած ընտրական գործընթացները վերահսկող նոր մեխանիզմի շուրջ համախմբվել ու միանալ այդ պահանջին»,-ասաց Մարուքյանը:
Ըստ պատգամավորի` ովքեր պայքարում են ընտրակեղծիքների դեմ, պետք է համախմբվեն, քանի որ ընդհանուր շահը մեկն է:
Նշենք, որ երկուշաբթի Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներ են սկսվելու նաեւ հասարակական կազմակերպությունների հետ թեեւ այն դեռ չի հրապարակվել: Նախագիծը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, թերեւս մարտի կեսից այն կներկայացվի քաղաքական ու քաղաքացիական ուժերին: