Նիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Տ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն


«Ապագա կա»-ն է մեծ թափով գալիս՝ աղքատությանն ու թանկացումներին թևանցուկ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվ այսպես. 2025 թվականը (ասում են՝ Օձի տարի է) մոտենում է: Իսկ էլ ի՞նչ է գալիս 2025 թվականի հետ, տվյալ դեպքում՝ «հերոս հարկատուներիս» գլխին: Ըստ որում, եթե Նոր տարին գալիս է բացառապես տիեզերական երևույթների հաշվին (դե, Երկիրը Արեգակի շուրջ մի պտույտ էլ գործեց), ապա «ապագա կա»-ն գալիս է գերազանցապես Փաշինյանի ու նրա գլխավորած, կներեք արտահայտության համար, իշխանության ընդունած որոշումների, օրենքների վրա կանգնած:

Առաջինն, ինչ նոր տարվա հենց առաջին օրից իրենց գրպանի ու մաշկի վրա զգալու են երևանցիներն ու Երևան եկած հայրենակիցները, հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումն է: Ճիշտ է, փաշինյանական իշխանությունները փորձում են իրենց խմբին բնորոշ մանիպուլ յացիաներով համոզել, թե երթևեկության ամսական, տարեկան փաթեթներ ձեռք բերելու դեպքում թանկացումը 300 դրամ չի կազմում, այլ ավելի քիչ, բայց իրականությունն այն է, որ հունվարի 1-ից ուղեվարձը մայրաքաղաքում թանկանալու է: Սա, բնականաբար, հարվածելու է հարյուր հազարավոր մարդկանց գրպաններին: Դե, բոլորը հո նախկինում նույնիսկ տրանսպորտի 100 դրամը մեծ գումար համարած, իսկ հիմա տրանսպորտի գոյության մասին մոռացած քպական իշխանության պաշտոնյա չեն... Ի դեպ, այն, որ ուղեվարձի թանկացումը փաստ է, և այն լուրջ հարված է լինելու, փաստեց նույնիսկ ԿԲ նախագահը՝ հայտարարելով, որ տրանսպորտի գների փոփոխության արդյունքում եկող տարվա ընթացքում գնաճը կարող է մինչև 0,5 տոկոս կազմել: Թող այս թիվը ոչ մեկին չապակողմնորոշի, քանի որ ԿԲ նախագահի նշած գնաճային այդ ցուցանիշը չափից դուրս բարձր է, ու դա՝ միայն տրանսպորտի ուղեվարձի առնչությամբ:

Հա, բայց միայն դա չէ: «Ապագա կա»ն գալիս է թանկացումներին և աղքատությանը թևանցուկ, գալիս է այնպիսի հուժկու թափով, որ, վախենանք, մարդկանց տներ մտնի՝ առանց դռները թակելու, ուղղակի աքացիով բացելով: Տեսեք, 2025 թվականին գույքահարկը ևս մեկ աստիճանով կբարձրանա, այսինքն՝ գրեթե կկրկնապատկվի, իսկ երեք տարի առաջվա համեմատ՝ կեռապատկվի: Հաջորդ տարի էլ (2026), եթե մինչ այդ զանազան հարկերից ու տուգանքներից հետո դեռ ոտքի վրա լինենք, գույքահարկը կհասնի սահմանված մաքսիմումին: Այս հարվածն առավել ցավոտ կզգան մեր այն հայրենակիցները, ովքեր, օրինակ՝ Երևանի «թանկանոց» հատվածներում տատիկպապիկից ժառանգություն մնացած բնակարան ունեն, կամ ԽՍՀՄ-ի օրոք են ստացել տունը, կամ այն ձեռք են բերել այն «հին, բարի» էժան թվերին: Նրանք հարկադրված կլինեն այդ բնակարանի համար աստղաբաշխական հարկեր մուծել:

Շարունակենք. եկող տարվա հունվարի 1ից, եթե հարկ վճարողը սահմանված ժամկետից վճարումն ուշացնի, ապա ոչ թե 0,04 տոկոսի չափով տույժ կվճարի, այլ՝ 0,075:

Առհասարակ, այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը 2025 թիվը «ներքին կարգով» հռչակել են հարկային տեռորի տարի: Տեսեք. «Հարկային օրենսգրքում» առաջին ընթերցմամբ կատարված փոփոխությունների համաձայն, նախատեսվում է 2025 թ. հուլիսի 1-ից առանձին մասնագիտություններով աշխատանքի կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից (շրջհարկից) տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ։ Դրանից հատկապես տուժելու են փոքր ու միջին բիզնեսը, այդ թվում՝ մասնագիտացված շինարարական գործունեությունը, իրավաբանական (փաստաբանական) և հաշվապահական գործունեությունը, մենեջմենթի հարցերով խորհրդատվական ծառայությունները, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեությունը և այլն: Կարճ ասած՝ շուրջ 13000 տնտեսվարողի հարկային բեռը բազմակի անգամ ավելանալու է, ներկայիս 5 տոկոսից բարձրանալու է, հասնի 31,67 տոկոսի: Սա, եթե չհանգեցնի «սոցիալական բունտի», բերելու է նշված ոլորտների ծառայությունների կտրուկ թանկացման: Կամ էլ՝ նշված ոլորտներում շատերը ձգտելու են դեպի ստվեր: Թեպետ, առավել հեռատեսներն ու խելացիները պարզապես մի «գոմի կողպեք» կկախեն իրենց գրասենյակների դռներին ու կարտագաղթեն, կամ պարզապես կդադարեցնեն գործունեությունը:

Ի դեպ, երեկ Փաշինյանը հերթական կարճախոսության տեսանյութը «ճպպացրեց» սոցցանցերում՝ փորձելով համոզել, թե այս վիշապային հարկափոփոխությունը ոչ թե փոքր ու միջին բիզնեսին է հարվածելու, այլ… «խոշոր բիզնեսին», «օլիգարխներին»: Ավելին, նա պնդում է, թե դա արվում է թալանածը հետ բերելու ու նման այլ՝ պոպուլիստական դատարկ, փուչիկային նպատակներով:

Նրա խորհրդականներն ու նախարարները, երևի sms ստանալու հնարավորությունից ահաբեկված, նրան գոնե չեն հուշել, որ «խոշոր բիզնես» ասվածը շրջանառության հարկի դաշտում չէ, այլ ավելացված արժեքի հարկի: Ի՞նչ կապ ունի այստեղ «խոշոր բիզնեսը», ի՞նչ կապ ունեն սրա հետ «թալանն» ու «օլիգարխները»: Ի՞նչ է, «թալանն» այդ 13000 փոքր ու միջին տնտեսվարողնե՞րն էին գործել, ասենք՝ միրգ-բանջարեղենի խանութները, այս կամ այն փաստաբանական գրասենյակը, այնինչ հաշվապահական օֆիսը, այսինչ շինանյութի խանութը, ո՞վ: Թալան եք փնտրո՞ւմ, կոռուպցիա եք փնտրո՞ւմ, Փաշինյանի կառավարության ու այլ իշխանավորների պարգևավճարներին, հանկարծահաս «չաղ ու բախտավոր» ապրելակերպին նայեք:

Էլի բաներ կարելի է ասել, բայց բավարար է նշել այն, որ 2025 թվականին անհրաժեշտ է լինելու 1 տրիլիոն ու 117,1 միլիարդ դրամ՝ պետական պարտքի մարման և սպասարկման համար: Դրանից 723 մլրդ դրամը կգնա բուն պարտքերը մարելուն, 394,1 մլրդ դրամը՝ տոկոսավճարների։ Թեպետ, այստեղ ոչ այնքան կարևոր է, թե այդ 1,1 տրիլիոնի որ մասն ինչին կգնա, այլ այն, որ այդ ամենը մեր՝ «հերոս հարկատուներիս», պարզ ասած՝ ժողովրդի գլխին է իջնելու և ուսերին է ծանրանալու:

Սրան գումարեք այս իշխանության բերած այլ աղետներն ու անվտանգային խայտառակ սպառնալիքները, ու պատկերը կամբողջանա:

Փաշինյանի «ապագա կա»ն է մեծ թափով գալիս՝ աղքատությանը և թանկացումներին թևանցուկ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըԵթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավային հատվածին Առանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ ԱդամյանՀորմուզում երկու պայթյուն է որոտացել Միջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի Պենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի զինամթերքի պաշարների հարցով Բաքվում շարունակում է հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է, գնալով ավելի է փոքրանալու. Նարեկ Կարապետյան Մենք ունենք աշխարհի նավթի և գազի 60%-ը. Թրամփ Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան Մի´ հանձնվիր թուրքական ողորմածությանը, պայքարիր մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱրարատի մարզի Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Ամենադիտված