Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 11 ամսում պետական բյուջե մուտք է գործել 107 միլիարդ դրամ

Հասարակություն

Զեկուցվող օրակարգային հարցերի քննարկումից հետո, վարչապետը տեղեկություն է փոխանցել նախորդ շաբաթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցած 33 մլրդ 249 մլն դրամի վերաբերյալ՝ որպես Հայաստանի Հանրապետության շահաբաժին:

«Կարծում եմ, որ սա մի իրադարձություն է, որն արժե ընդգծել, որովհետև, ըստ էության, նման բան 20 և ավելի տարի տեղի չի ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Ուզում եմ ընդգծել, որ խոսքը չի վերաբերում, այսինքն՝ այս թիվը չի ներառում վճարված հարկերը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ այս տարի արդեն 73 մլրդ 800 մլն դրամի հարկ է վճարվել և գոնե տեսանելի հորիզոնում սա նույնպես նախորդ շրջանում մեկ տարվա վճարված հարկերի համեմատությամբ շատ մեծ թիվ է:

«Իհարկե, այս հարկերի և շահաբաժնում էական դեր ունեն նաև միջազգային շուկայի գները: Սա միայն մի գործոնով չէ պայմանավորված, բայց պիտի նաև արձանագրեմ, որ այն պահից, երբ Կառավարությունը բաժնեմաս է ձեռք բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, վճարվող հարկերի բավականին լավ դինամիկա ունենք: Էլի եմ ասում, այստեղ պետք է հաշվի առնել միջազգային գներ, վաճառքների ծավալ: Բայց, ըստ էության, երկու գործոնի համադրությամբ ստացվում է, որ այս տարի 11 ամիսների տվյալով պետական բյուջեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 107 մլրդ դրամի մուտք է ունեցել: Եվ սա կարևոր արձանագրում է»,-նշել է վարչապետը:

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ներկայացմամբ, 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընդհանուր շահաբաժինը կազմել է ավելի քան 294 մլրդ դրամ, որից այս փոփոխությունով վճարվել է 152 մլրդ դրամը, որից համապատասխան Կառավարության մասնաբաժնով ՀՀ բյուջե է վճարվել 33 մլրդ 249 մլն դրամ և հավելել, որ կա դեռևս չվճարված 142 մլրդ դրամի շահաբաժին, որից կրկին պետական բյուջե պետք է վճարվի պետության մասնաբաժնին համապատասխան:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարությունը պետք է իր մասնակցությունն օգտագործի, որպեսզի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որպես ընկերություն, ավելի ու ավելի արդյունավետ դառնա, քանի որ, ըստ վարչապետի, անկախ միջազգային գներից, ակնհայտ է, որ այս շահաբաժինը, մասնավորապես, այլ կոնֆիգուրացիաներում երբեք Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չէր մտնի, այլ կբաշխվեր անհատների կամ ընկերությունների միջև:

«Բայց ես նաև ուզում եմ մեր հեռանկարն ընդգծել. շատ քննարկումներ կան և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս, քննադատություններ այս բաժնեմասի հետ կապված, ես կարծում եմ, որ հիմա Կառավարության միջոցով այս բաժնեմասերի տերն էլի ժողովուրդն է, բայց ես կարծում եմ, որ մենք հետագայում պետք է միտված լինենք այնպիսի կարգավորումներ անել, որպեսզի էլի ՀՀ քաղաքացիները բաժնետոմս ունենալու հնարավորություն ունենան: Եվ մենք արդեն քննարկել և որոշել ենք, որ ընկերությունը պետք է զարգացնենք այն ուղղությամբ, որ Կառավարության բաժնեմասը դրվի բաց բաժանորդագրության, այսինքն՝ այն, ինչ միջազգայնորեն ընդունված է անվանել IPO, այսինքն՝ ցուցակվի, բայց դրա համար պետք է ընկերությունն առողջացման և թափանցիկության բոլորովին ուրիշ մակարդակում լինի, և հիմա Կառավարությունը պետք է իր մասնակցությունն օգտագործի այդ տրամաբանությամբ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հավաստմամբ, պղնձի գինը միակ բաղադրիչ չէ, որի արդյունքում 33 մլրդ շահաբաժին է ստացվել, քանի որ արդեն երկու տարի է, ինչ ընկերության աշխատանքի թափանցիկությունն էականորեն փոխվել է, և այդ իմաստով ծախսերի հիմնավորվածությունը գլոբալ իմաստով շատ ավելի թափանցիկ է: Մհեր Գրիգորյանը նաև հավելել է, որ մյուս տարի ընկերությունը, բացի ֆինանսական հաշվետվությունից, հրապարակելու է նաև չորս հաշվետվություն, որոնք ուղղակիորեն վերաբերելու են կայուն զարգացմանը, բնապահպանությանը և սոցիալական պատասխանատվությանը:

Ամփոփելով՝ փոխվարչապետը նշել է.

«Քանի որ մենք բաժնետեր ենք, շատ դեպքերում կարող է տպավորություն լինել, որ բարձր շահութաբերության կոնսեսուսը բնապահպանությունն է, բայց ճիշտ հակառակն է՝ եթե մենք ավելի կոշտ չլինեինք բնապահպանական ստանդարտների նկատմամբ, այս շահաբաժինը շատ ավելի մեծ կլիներ»:

2027 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում կստեղծվի բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան. ի՞նչ է իրականում առաջարկում նախագիծըԻնչու ԱԱ պատմության լավագույն ռմբարկուն չխաղաց մեկնարկային րոպեներիցՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն ԱզիզյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԹուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներԵրևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկածՎլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկելԱվտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինըՊայթյուն և ողբերգական դեպք՝ Գյումրիում․ բժիշկներն արձանագրել են տղամարդու մահըՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականները
Ամենադիտված