Հրդեհ. դեպքի վայրում հայտնաբերվել է դի Իսպանիայի գավաթ. հայտնի են կիսաեզրափակչի զույգերը «ԱՐԱՄ ԴԱՎԹՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ» Ա/Ձ-ն թերլիցքավորման համար տուգանվել է 1,421,490 դրամի չափով և փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Դեռահասը կաց նով hարձակվել է աշակերտների վրա, վիրավnրներ կան․ (տեսանյութ) «Արարատ 73» ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու ԽՍՀՄ ֆուտբոլի պատմական գավաթը Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. ինչ է հայտնի Աշակերտը ընկել է պատուհանից․ նոր մանրամասներ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները Մոսկվան ոչ հրապարակային կապեր է պահպանում մի շարք եվրոպական առաջնորդների հետ․ Լավրով Կրակոցի հետևանքով ոստիկանական ուղղաթիռ է վթարի ենթարկվել, առնվազն 2 մարդ է մաhացել․ (տեսանյութ)


Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր և պարտադիր հայտարարագրման հետևանքների մասին

Հասարակություն

Առաջիկա 2025թ.-ին մեր հարյուր հազարավոր համաքաղաքացիներ օրենքով սահմանված կարգով, իրենց եկամուտների մասով դառնում են պարտադիր հայտարարատուներ, որի հետ կապված ստորև մենք ներկայացնում ենք մեր մոտեցումները: Մինչև այս մանրամասներին անդրադառնալը պետք է ասել, որ ակնհայտ է, որ այդ հայտարարագրման գործընթացին մենք գնալու ենք բավականին անպատրաստ: Այն ունի և՛ տեխնիկական խնդիր, և՛ սոցիալական կոնտեքստ: Այսինքն խնդիրը կայանում է նրանում, որ շատերը էլեկտրոնային հաղորդակցման միջոցներին չեն տիրապետելու, սա մեկ: Եվ երկրորդ, դա առաջացնելու է որոշակի կոնկրետ ծառայություններից օգտվելու պահանջ, և դա բերելու է նաև լրացուցիչ ֆինանսական ծախսերի: Այս ամենով հանդերձ բնականաբար կա նաև իրազեկվածության կամ մեթոդական աջակցության խնդիր, թե որն է կոչվում եկամուտ: Կարծում եմ հազարավոր մարդիկ ունենալու են խիստ դժվարություններ: Դրա մասին է վկայում նաև այն, որ տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք հայտարարատու էին արդեն 2024թ.-ին ըստ էության մինչ օրս չեն ներկայացրել իրենց հայտարարգրերը, և դրա հետևանքով առաջանալու են լրացուցիչ տուգանքներ:

Հասկանալի է, որ տարբեր փուլերում տարբեր երկրներ անցել են ֆիզիկական անձանց եկամուտների պարտադիր հայտարարագրման ռեժիմի, սակայն դա իրականացվել է բավականին երկար ժամանակահատվածում նախապատրաստվելու դեպքում: Պետական մակարդակով մեր բնակչությանը հասու չէ նաև, թե ինչը պետք է հայտարարագրվի, օրինակ եթե դրանք եկամուտներն են, ապա, թե որոնք են համարվում եկամուտներ: Փաստորեն այս հայտարարագրման գործընթացը վերաբերվելու է առնվազն 700,000 վարձու աշխատողներին և 100,000 հարկ վճարողներին: Այսպես ՀՀ-ում 2023-2025թթ.-ի ընթացքում ներդրվող ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակներում ՝ բացառապես ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները (բացառությամբ անչափահասների) պարտավոր են հայտարարագրել իրենց կողմից ստացված բոլոր եկամուտները ներկայացնելով հայտարարագիր:

Համաձայն ՊԵԿ-ի պաշտոնական կայքում զետեղված հայտարարագրման ուղեցույցի հայտարարագիր ներկայացվում է նաև այն դեպքում, երբ ֆիզիկական անձը տվյալ տարում որևէ եկամուտ չի ստացել։

Բացի եկամուտների հայտարարագրումից, հայտարարագրի ներկայացումը հնարավորություն է տալու ֆիզիկական անձանց որոշակի դեպքերում ստանալ սոցիալական կրեդիտներ (հարկի վերադարձ) կրթության և առողջության ապահովագրության գծով կատարված ծախսերի (սոցիալական ծախսերի) մասով: Ֆիզիկական անձի կողմից հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացվում էլեկտրոնային եղանակով և ինքնուրույն լրացվում ֆիզիկական անձի կողմից:

Եկամուտ է համարվում ՝

→ Աշխատավարձը:

→ Քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ծառայության մատուցումից կամ աշխատանքի կատարումից ստացվող եկամուտը:

→ Ռոյալթին:

→ Շահաբաժինը:

→ Տոկոսը:

→ Վարձակալական վճարը:

ՈՎՔԵՐ ԵՎ ԵՐԲ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ) ԵՎ ՎՃԱՐԵՆ ՀԱՐԿԸ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՇՎԱՐԿ

Հայտարարագրեր կարող են ներկայացվել նաև պարզեցված հաշվարկով: Այս դեպքում ֆիզիկական անձը (անչափահաս ֆիզիկական անձի դեպքում ՝ ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն) հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացնում, եթե ՀՀ անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ հարկային գործակալը ազատված է եկամտային հարկի հաշվարկման (վճարման) պարտավորությունից և այն ֆիզիկական անձին վճարում է՝

→ աշխատավարձ,

→ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների դիմաց եկամուտներ:

Ներկայացման ժամկետներ

Ֆիզիկական անձը պարզեցված հաշվարկը հարկային մարմին է ներկայացնում մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվա հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

ՀԱՇՎԱՐԿ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ)

1. Ֆիզիկական անձն եկամտային հարկի հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին է ներկայացնում, եթե .

→ Վճարվել են այլ եկամուտներ, որոնք չեն ներառվում (չեն լրացվում) պարզեցված հաշվարկում.

→ Ֆիզիկական անձին եկամուտ վճարող հարկային գործակալը օրենսդրությանը համապատասխան ազատված է հարկի հաշվարկման (պահման), պետական բյուջե վճարման պարտավորությունից: Նշվածը վերաբերում է այն դեպքերին, երբ՝
 ֆիզիկական անձին վճարվող եկամուտը՝ մրցույթում ստացվող իրային մրցանակ է:
 ֆիզիկական անձին վճարվում է կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից ստացվող եկամուտ:

→ ֆիզիկական անձը եկամուտը ստացել է հարկային գործակալ չհանդիսացող անձի կողմից։

ԺԱՄԿԵՏՆԵՐ

Ֆիզիկական անձը հաշվարկ (հայտարարագիրը) հարկային մարմին է ներկայացնում մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ , ընդ որում 2024 թվականի հաշվետու տարվա համար, եթե՝
 2024թ.-ի ընթացքում համարվել է վարձու աշխատող.

2024թ.-ի ընթացքում ստացել է քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ.

 2024թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոն.

 2024թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել է 2023թ.-ի արդյունքներով 1.0 մլրդ. դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ).

 2024թ.ի ընթացքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվել է իրավաբանական անձի իրական շահառու.
 2024 թվականի ընթացքում ստացել է 20 մլն.դրամի չափով կամ ավելի փոխառություն./չի վերաբերվում բանկային վարկերին/

 2023թ.ի համար հանդիսացել է հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնող:

2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար՝ բոլոր ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները:

Չներկայացնելու դեպքում առաջացող հետևանքները

Այսպես պարզեցված պաշվարկը հարկային մարմին սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում, ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվում է տուգանք՝ 10.000 դրամից մինչև 20.000. դրամի չափով:

Հաշվարկը (Հայտարարագիրի) դեպքում կիրառվում է նախազգուշացում, որի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում`

→ 50.000 դրամի չափով, եթե ֆիզիկական անձը՝
 հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել է դրան նախորդող տարվա արդյունքներով 1 մլրդ. դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ).

 «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով հանդիսացել է իրական շահառու.
 հաշվետու տարվա ընթացքում ստացել է 20 մլն. դրամի չափով կամ ավելի փոխառություն.

→ 5000 դրամ ՝ այլ ֆիզիկական անձանց համար, եթե ֆիզիկական անձը ներառված է վերը նշված կետերով սահմանված մեկից ավելի դեպքերում, ապա նրա նկատմամբ կիրառվում է այդ դեպքերի համար նախատեսված առավելագույն չափի տուգանքի մեծությունը: Եթե տուգանքների նշանակումից հետո` 30 օրվա ընթացքում ֆիզիկական անձը չի ներկայացնում հաշվարկը (հայտարարագիրը), ապա այդ անձի նկատմամբ նշանակած տուգանքը կրկնապատկվում է:

Եկամտային հարկի ինքնուրույն հաշվարկման (վճարման) պարտավորություն կրող անձի կողմից եկամտային հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետնանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկում է տույժ` 0.04%-ի չափով: Տույժը հաշվարկվում է ժամանակին չմուծված հարկի գումարի նկատմամբ` հարկի վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի՝ բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար: Միաժամանակ, չկատարված եկամտային հարկի պարտավորության չափը , ներառյալ` տույժերը) 1,5 մլն. դրամ կամ ավելի կազմելու դեպքում, հարկային մարմնի կողմից, օրենսգրքով սահմանված կարգով, հարկ վճարողի գույքի վրա կարող է կիրառվել արգելանք:

Այսպիսով, եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը բնակչության տարբեր շերտերի և տասնյակ հազարավոր, հատկապես մարզերում բնակվող մեր համաքաղաքացիների մոտ առաջացնելու է ընդհանուր, ֆինանսական, տեխնիկական և այլ բնույթի ամենատարբեր դժվարություններ: Այսպես միայն էլեկտրոնային ստորագրության համար գրանցվելը և դրա կիրառությունը, հատկապես բարձր տարիք ունեցող մեր հայրենակիցների համար լուրջ դժվարություն կարող է առաջացնել:

Լոռիում կեղծ ահազանգ են կատարել և անձնակազմի մեկնելուց հետո հափշտակել վճարային տերմինալըԿառավարության ֆինանսատնտեսական աշխատանքները հսկում է ինքը' կառավարությունը․ Սրանով ամենինչն պարզ չէ՞․ Արշակ ԿարապետյանՀՀ քննչական կոմիտեն հորդորում է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահ մարմիններինՇնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, պարոն գեներալ. ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ ՍիմոնյանՀայտնի է անգլերենի լրացուցիչ միասնական քննությանը հայտագրման գործընթացի օրն ու ժամը Նարեկ Կարապետյանը ուղիղ եթերում պատասխանում է հարցերին10-րդ դասարանի աշակերտուհին որսորդական հրացանից կրակել է ուսուցչի վրա. վիճակը ծանր էՀրդեհ. դեպքի վայրում հայտնաբերվել է դիՓաստեր Սերժ Սարգսյանի դեմ «գործերից» մեկի մասին. Հայկ Մամիջանյան Իսպանիայի գավաթ. հայտնի են կիսաեզրափակչի զույգերը Ցավոք սրտի մեր հասարակական միտքն ու քաղաքական «էլիտան» անտարբեր կամ գրեթե անտարբեր են Ռուսաստանից եկող քաղաքական և աշխարհաքաղաքական մեսիջների նկատմամբ. Մ. Ավետիսյան«ԱՐԱՄ ԴԱՎԹՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ» Ա/Ձ-ն թերլիցքավորման համար տուգանվել է 1,421,490 դրամի չափով և փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Դեռահասը կաց նով hարձակվել է աշակերտների վրա, վիրավnրներ կան․ (տեսանյութ)Պետությունն իրավունք չունի խառնվելու Եկեղեցու ներքին գործերին․ Ավետիք Չալաբյան«Արարատ 73» ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու ԽՍՀՄ ֆուտբոլի պատմական գավաթը Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. ինչ է հայտնի Հայ կինը՝ խոնարհման, պայքարի և արժանապատվության խորհրդանիշ Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից Աշակերտը ընկել է պատուհանից․ նոր մանրամասներ Ցորենի ու բենզինի՝ Հայաստան գալը դեռ չի նշանակում խաղաղություն. Մենուա ՍողոմոնյանՄհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները Մենք հավակնում ենք լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանում որոշումների կայացման վրա՝ նպաստելու մեր երկրի շուրջ բարենպաստ իրավիճակի ձևավորմանը. Հրայր Կամենդատյան Մոսկվան ոչ հրապարակային կապեր է պահպանում մի շարք եվրոպական առաջնորդների հետ․ Լավրով Կրակոցի հետևանքով ոստիկանական ուղղաթիռ է վթարի ենթարկվել, առնվազն 2 մարդ է մաhացել․ (տեսանյութ)Դատապարտելի է ՀՀ իշխանությունների շարունակական անտարբերությունը հայրենակիցների նկատմամբ ներկայացված շինծու մեղադրանքների ու կայացված սարքովի «դատավճիռների» նկատմամբ. Արցախի ԱԺ Առանց տնտեսական հավասարակշռության խաղաղություն չի լինում. Հրայր ԿամենդատյանԵրբ որոշվում էր իր ճակատագիրը, Ակադեմիան լռեց․ Լիլիթ ԱրզումանյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, մի տան բակում հայտնաբերվել է մահացած 15-ամյա տղա, աջ քունքային հատվածում եղել է կրակnցի հետքԵթե Ռյուտեի խոսքերը՝ hակամարտության ավարտից հետո Ուկրաինա արևմտյան զnրքեր ուղարկելու մասին, իրականանան, դա կնշանակի պшտերազմ Արևմուտքի և Ռուսաստանի միջև. Օրբան Հանրության մոտ պատրանք են ստեղծում, որ ընդամենը երկու ճակատի կռիվ է գնում. Նաիրի ՍարգսյանՄեր երկրում մեղքն է լեգալիզացվում, 1 մլն դոլլար կաշառքի լեգալիզացումն ինչ է, որ չանեն. Արշակ ԿարապետյանԵթե չկա առողջ սերունդ, չկա ապագա. Հովհաննես ԾառուկյանԱնձրևի, ձյուն, բուք․ ինչպիսի եղանակ է սպասում Ադրբեջանի օրինակով ցուցադրվում է պшտերազմից խաղաղության անցման մոդելը. Ալիևը՝ Իրանի պաշտպանության նախարարին Եվրոպայում խաղաղության և կայունության ուղին ենթադրում է Թուրքիայի հետ ամուր գործընկերության նախապատրաստում. Կոս Փաշինյանը փորձում է Իրանին համոզել, թե իր դեմ չեն աշխատում Ովքե՞ր կզրկվեն վարորդական վկայականներից․ փոփոխություն համակարգում Փաշինյանին՝ մրցանակ, գերիներին՝ ցմահ ազատազրկում Ավստրալիան շարունակում է զարմացնել աշխարհին իր էներգետիկ թռիչքով Ռոնալդուն սպառնnւմ է լքել Սաուդյան Արաբիան Ոսկու գների լուրջ տատանումները՝ տնտեսական անորոշության ֆոնին Հավասար իրավունքները, փոխադարձ հարգանքը և շահերը հռետորաբանություն չեն, այլ անհրաժեշտություն և երկարատև համաձայնագրի հիմք․ Արաղչին՝ Օմանի բանակցություններին ընդառաջ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 219 քաղաքացու Իտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերը Բանակը չի պարտվել, կունենանք նոր հաղթանակներ․ Գրիգոր Գրիգորյան «Պարգև «եղբայրության ամրապնդման համար», թե՞ «ցեղասպանության համար քարտ-բլանշ»․ հասարակությունը պահանջում է չեղարկել Ալիևին և Փաշինյանին Zayed Award մրցանակի շնորհումը» Չվախենալ բարոյական ընտրության առաջ դնելուց. Վահե Հովհաննիսյան Աշակերտը կրшկել ու ծանր վիրավnրել է մաթեմատիկայի ուսուցչի«Նախագահ Քոչարյանը Միքայել սրբազանի կողմից գրված որևէ նամակ երբևէ չի ստացել»․ Բագրատ Միկոյան Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
Ամենադիտված