Նիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Տ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն


Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի շուրջ բանակցությունների թեման վերջին օրերին Փաշինյանի կողմից առաջին պլան է բերվել՝ ձևավորելով հերթական կեղծ օրակարգը։ Ու սա այն դեպքում, որ նույն Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերին քառակողմ հայտարարության արդյունքում փաստացի ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը վճռորոշ նշանակություն ունեցավ նաև բանակցային գործընթացի վրա։
 
Հենց այդ պահից սկսած միջազգային մակարդակով Արցախի ինքնորոշման թեման փաստացի փակվեց։ Իսկ դա այնպիսի հարց է, որ միշտ եղել է բանակցային օրակարգում։ Պատահական չէ, որ մինչ այդ միջնորդ երկրների կողմից Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում որպես առանձին սկզբունք ընդգծվել է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին՝ ուժ կամ ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքների հետ միասին։
 
Հետաքրքիրն այն է, որ 1994 թվականից հետո միջնորդների կողմից հակամարտության կարգավորման որոշակի առաջարկներ են եղել, որոնք արտացոլում էին նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կոնկրետ տարրերը։ Հենց դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը մերժեց 1998 թվականին միջնորդների կողմից ներկայացված «Ընդհանուր պետության մասին» առաջարկը։ Այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևն այս առաջարկի հետ կապված հայտարարել էր. «Համեմատած նախկին առաջարկների հետ՝ դա միայն ու միայն վնաս էր Ադրբեջանին: Հենց որ ծանոթացա, ասացի, որ անգամ չենք ուզում քննարկել: Դուք մեզ դնում եք մի իրավիճակում, երբ Ադրբեջանի տարածքում հայտնվում է երկու պետություն՝ Ադրբեջան և մի հատ էլ Լեռնային Ղարաբաղ, որի նկատմամբ Ադրբեջանը ոչ մի իրավունքներ չունի»: Դրանից հետո ևս այլ տարբեր առաջարկներ են եղել, այդ թվում՝ նաև Կազանյան տարբերակը, որը շատ մոտ էր իրականացմանը։ Ընդ որում, Կազանի փաստաթղթում խոսվում էր Արցախի միջանկյալ կարգավիճակի, Լաչինի միջանցքի, անվտանգության երաշխիքների ու ազատ կամարտահայտության մասին։
 
Եթե Փաշինյանի ձևակերպման համաձայն, ամբողջ բանակցությունները Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին է եղել, ապա ինչո՞ւ Ադրբեջանը վերջին պահին մերժեց Կազանյան փաստաթուղթը։ Տրամաբանությունը հուշում է՝ պետք է, որ վազելով ընդուներ այդ առաջարկը։ Իսկ չընդունեց, քանի որ տեսնում էր նաև Արցախի անկախացման հեռանկարը։ Դրանից հետո էլ միջնորդի դերում հանդես եկող կողմերը փորձում էին փոխադարձ զիջումների վրա հիմնված այլ լուծում առաջարկել։ Պատահական չէ, որ 2016 թվականին Իլհամ Ալիևը հայտարարում էր, թե փակ դռների հետևում իրեն ճնշում են, որ ճանաչի Արցախի անկախությունը։ Այդ հայտարարությունը հո հենց այնպե՞ս չէր։
 
Նույնը վերաբերում է նաև հետագա առաջարկներին, որոնք հայտնի են «Լավրովի պլան» անվանումով։ Ընդ որում, անվտանգության գոտին կազմող 7 տարածքից 5-ը հանձնվելու էր, իսկ մյուս 2-ը հանձնվելու էր միայն այն ժամանակ, երբ Արցախի կարգավիճակն արդեն կհստակեցվեր։ Դրա համար էլ Ալիևը Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայտարարում էր, որ այդ պլանի հետ իրենք ևս չեն համաձայնել, քանի որ անվտանգության գոտու 2 տարածքները հավերժ մնալու էին Արցախի կազմում։ Ու անգամ մի դեպք էլ եղավ, երբ ռուս համանախագահը Փաշինյանին կոնկրետ պատասխանեց, որ Արցախի կարգավիճակի հարցը եղել է քննարկումների սեղանին։
 
Այսինքն, փաստերն ակնհայտորեն ցույց են տալիս, որ Արցախի ինքնորոշման թեման միշտ օրակարգում է եղել, այլ հարց է, որ Փաշինյանը թեման մանիպուլացնում է։ Ու զարմանալի է, թե այս դեպքում նախկին նախագահները բանավիճելու ի՞նչ թեմա պետք է ունենան մի մարդու հետ, որը լիովին անտեսում է փաստերը։ Իրականում Փաշինյանը փորձում է անցյալի մեջ խորանալու ու քննարկումների նոր դաշտ բացել, թեզեր շրջանառել, թե բանակցություններն, ըստ էության, ժամավաճառություն են եղել։ Պատահական չէ նաև, որ Փաշինյանը միշտ առաջ է տարել այն տեսակետը, թե բանակցությունների ժամանակ հայկական կողմն ընդամենը փորձել է ժամանակ ձգել։ Բայց ամենակարևոր հարցը մնում է այն, թե ո՞րն է իմաստը այս պահին նորից թեման դաշտ գցելու։ Չէ՞ որ հանրությունը նախկին նախագահների տեսակետներին ու գործողություններին էլ է ծանոթ, Փաշինյանի ասածներին ու գործողություններին էլ։
 
Իրադարձությունները շատ նրբորեն դիտարկելու դեպքում կարող է պարզ դառնալ, որ տեղի ունեցողի տակ կոնկրետ ենթատեքստ կա։ Պետք է նկատել, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմից շատ է շոշափվում Մինսկի խումբը լուծարելու պահանջը։ Իսկ ՀՀ իշխանություններն էլ, ի պատասխան, ամեն անգամ կրկնում են, որ եթե խաղաղության պայմանագիր կնքվի, ապա Մինսկի խումբը անիմաստ կդառնա ու կդադարի գոյություն ունենալ։ Բայց խնդիրն այն է, որ եթե այդ պայմանագրում այնպիսի դրույթներ լինեն, որոնք Մինսկի խմբին խաղից դուրս վիճակում են թողնում, հանրությունը կարող է իշխանությունների առաջ հարց դնել, թե ինչո՞ւ լուծարեցիք, եթե այդ ձևաչափի միջոցով արցախահայության իրավունքների ու ինքնորոշման հարցն էր բարձրացվում։ Դրա համար էլ ՀՀ իշխանությունները հիմիկվանից փորձում են մանիպուլ յացիայով ու կեղծիքներով ակնհայտ սուտ թեզեր գեներացնել, թե Մինսկի խումբը մեզ ոչ մի օգուտ չի տվել, այն ուղղակի ժամավաճառություն է եղել, ու 1994 թվականից սկսած քննարկվել է միայն այն հարցը, թե ինչպես է Արցախը Ադրբեջանի կազմ «վերադարձվելու»։
 
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
ՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըԵթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավային հատվածին Առանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ ԱդամյանՀորմուզում երկու պայթյուն է որոտացել Միջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի Պենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի զինամթերքի պաշարների հարցով Բաքվում շարունակում է հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը
Ամենադիտված