Երվանդ Զախարյանին ազատեցին նախարարի պաշտոնից
ՔաղաքականությունԵրվանդ Զախարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնից:
Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, որոշում է կայացրել Երվանդ Զախարյանին ազատել նախարարի պաշտոնից։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Լեւոն յոլյանն ազատվել է վերահսկիչ պալատի փոխնախագահի պաշտոնից եւ նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար։