Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»


ՄԻԵԴ-ը Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռ է կայացրել․ ՀՀ-ն պարտավորվում է վճարել 50․000 եվրո

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


2025թ․-ի հունվարի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կայացրել է վճիռ «Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով, ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները խախտել են  դիմումատուի որդու՝ Հ․ Մովսիսյանի կյանքի իրավունքի պաշտպանության և արդյունավետ քննության իրավունքը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՔԱՎ գրասենյակը:

Հայտարարությունում ասվում է. «Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է 2012 թվականի նոյեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) Հ.Մովսիսյանի ողբերգական մահվան դեպքին։

2012թ․-ին, երբ Հ.Մովսիսյանը գտնվում էր   ժամկետային զինծառայության մեջ, վերջինիս մոտ ախտորոշվել էր օրգանական հոգեբուժական խանգարում։ Զինծառայության ընթացքում Հ․Մովսիսյանը ինքնասպանության փորձ էր կատարել։ Չնայած հոգեկան առողջության խնդիրներին՝ նա դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման՝ զինծառայությունից խուսափելու նպատակով ինքնախեղման մեղադրանքով։ Վերջինիս տեղափոխել էին ԼՂՀ Շուշիի մեկուսարան, որտեղ ավելի ուշ հայտնաբերել էին սավանից կախված։ Պաշտոնական հետաքննությունը եզրակացրել էր, որ Հ․Մովսիսյանի մահը ինքնասպանություն էր։ Մայրը՝ Հ․ Պետրոսյանը, պնդում էր, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողացել պաշտպանել իր որդու կյանքի իրավունքը և չեն իրականացրել նրա մահվան մանրակրկիտ և անաչառ հետաքննություն։

Թե՛ ներպետական ատյաններում, թե՛ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հ․ Մովսիսյանի իրավահաջորդի՝ Հ․ Պետրոսյանի շահերը պաշտպանել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ հանձինս կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի և կազմակերպության նախկին փաստաբան Արայիկ Զալյանի։

ՄԻԵԴ-ի եզրակացությունը՝

2-րդ հոդվածի խախտում (Կյանքի իրավունք).

Դատարանը հայտնաբերել է ՄԻԵԴ կոնվենցիայի 2-րդ հոդվածի և՛ նյութական, և՛ դատավարական խախտումներ։ Մասնավորապես, եզրակացրել, որ.

ՀՀ իշխանությունները չեն կարողացել համոզիչ բացատրություն տալ պետության անմիջական հսկողության ներքո գտնվող մեկուսարակում Մովսիսյանի մահվան փաստին, հաշվի չի առնվել Հ․Մովսիսյանի խոցելիությունը՝ պայմանավորված հոգեկան առողջության խնդիրներով, և նախկինում իրականացրած ինքնասպանության փորձը։

Նրա մահվան հանգամանքների հետաքննությունը եղել է անբավարար և ոչ համարժեք։ Անհրաժեշտ ջանքեր չի ցուցադրվել մահվան իրական հանգամանքները պարզելու և որևէ համակարգային կամ անհատական պատասխանատվություն բացահայտելու համար:

13-րդ հոդվածի խախտում (Արդյունավետ պաշտպանության իրավունք).

Դատարանը որոշել է , որ դիմումատուին մերժվել է պետության գործողությունները կամ անգործությունը վիճարկելու արդյունավետ միջոցը: ՄԻԵԴ-ը  նշել է.

Ընթացակարգային խոչընդոտները թույլ չեն տվել Հ․Պետրոսյանին ամբողջովին մասնակցել քննությանը։ Մեջբերում ենք․

- Դիմումատուն բազմաթիվ խոչընդոտների է հանդիպել գործի նյութերին ծանոթանալու, հետաքննությանը մասնակցելու և արդարություն գտնելու հարցում: Այս խոչընդոտները, որոնք գումարվել են հետաքննության թափանցիկության և համապարփակ ուսումնասիրության պակասին, ստիպել են նրան 2015 թվականին դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ներքին օրենսդրությամբ նախատեսված միջոցները բավարար չէին ինստիտուցիոնալ պատասխանատվություն սահմանելու և նրա որդու կյանքի իրավունքի խախտումը փոխհատուցելու համար։

ՄԻԵԴ վճռով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Հ․Պետրոսյանին վճարել 50․000 Եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։

ՄԻԵԴ  ընդգծում է ՀՀ-ի հիմնարար պարտավորությունը՝ պաշտպանելու կալանքի տակ գտնվող անձանց, հատկապես հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները: Դատարանը ընդգծում է նաև պետության կողմից վերահսկվող հաստատություններում մահացությունների դեպքերի արդյունավետ, թափանցիկ և անաչառ հետաքննությունների անցկացման կարևորությունը:

Ավելի լայն համակարգային խնդիրները, այդ թվում՝ Հայաստանի կողմից զոհերի ընտանիքների համար մատչելի և արդյունավետ միջոցներ ապահովելու և ապագայում նմանատիպ ողբերգությունները կանխելու համար վերահսկողության մեխանիզմներն ուժեղացնելու անհրաժեշտությունը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներԵրևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկածՎլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկելԱվտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինըՊայթյուն և ողբերգական դեպք՝ Գյումրիում․ բժիշկներն արձանագրել են տղամարդու մահըՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ Զաքարյան
Ամենադիտված