Գալուստ Սահակյանը բուժումից հետո առաջին անգամ եկել է ԱԺ
ՔաղաքականությունԱյսօր՝ մարտի 1-ին, բուժման կուրս անցնելուց հետո Ազգային ժողով է եկել խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը:
ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն բաբայանի խոսքով, Գալուստ Սահակյանի առողջական վիճակը գնահատվում է լավ: Ինքնազգացողությունը եղել եւ մնում է լավ:
«Հավելեմ, որ խորհրդարանի ղեկավարի առողջական վիճակը թույլ է տալիս անցնել աշխատանքի»,-նշել է նա:
Ամենայն հավանականությամբ, Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ խմբակցությունների հետ կհանդիպի ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: