Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»


«էներգետիկան ավելին է, քան պարզապես ռեսուրս. այն կարող է ազգային գերիշխանության, անվտանգության և ազդեցության գործիք լինել». Վարդան Ջհանյան

Հասարակություն

Ներկայացնում ենք Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հոդվածը, որում նա անդրադարձել է էներգետիկայի ոլորտին՝ որպես տնտեսագետ եւ բիզնես կառավարման մասնագետ։

Վարդան Ջհանյան

Էներգետիկան նորագույն ժամանակաշրջանում մշտապես եղել է երկրների զարգացման անկյունաքարը: Դրանում կարող ենք համոզվել մի քանի պատմական եւ արդի անդրադարձների միջոցով:

19-րդ դարի Մեծ Բրիտանիայի օրինակը վկայում է, որ էներգետիկան է երկիրը դարձրել արդյունաբերական առաջատար ու աշխարհակալ գերտերություն: Ածխային էներգետիկան եւ շոգեշարժիչների զարգացումը հիմք դրեցին երկրի տնտեսական եւ ռազմական գերիշխանության համար: Որեւէ երկրում արդյունաբերական հեղափոխությունը եւ այդ երկրի գերտերություն դառնալը հնարավոր էր միայն էժան եւ մեծ քանակի սեփական էներգիայի հաշվին։ Այդպես է նաեւ ԱՄՆ-ի դեպքում, որը 20-րդ դարում առաջ անցավ Բրիտանական Կայսրությունից՝ դառնալով աշխարհի ամենահզոր գերտերությունը։ ԱՄՆ-ում տեղի ունեցավ նավթային եւ որպես դրա արդյունք՝ ներքին այրման շարժիչների հեղափոխությունը, որը երկրի ռազմական եւ տնտեսական հզորության հենասյունը դարձավ։ Թեեւ թվում է, որ այսօր ԱՄՆ-ը կարծես կորցնում է այդ դերը Չինաստանի հետ մրցակցության մեջ, ակնհայտ է, որ տնտեսական հեղափոխությունները չեն կարող լիարժեք լինել առանց էներգետիկ վերափոխման՝ այս անգամ կանաչ էներգետիկ հեղափոխության։

Արեւային եւ քամու էներգետիկայի էքսպոնենցիալ աճը ու Չինաստանի համընդհանուր էլեկտրաֆիկացումը նոր էներգետիկ հեղափոխություն է, թվով 3-րդը առաջին արդյունաբերական հեղափոխությունից ի վեր։ Չինաստանը ապացուցում է, որ ոչ միայն արդյունաբերական գերտերություն է, այլեւ նոր էներգետիկ հեղափոխության առաջամարտիկը ու վերականգնվող էներգետիկայի անգերազանցելի արդյունաբերական մենաշնորհ ստեղծողը։ Չինաստանի կառավարությունը երկիրը տանում է դեպի կանաչ էներգետիկա եւ ներմուծվող հանածո էներգակիրներից անկախացմանը։ Այդ մոտեցումը չինական «անվտանգություն եւ առատություն» (security and abundance) տնտեսական ընդհանուր քաղաքականության մի մասն է։ Չինաստանի այս ծրագրերի իրագործման արագությունը ֆանտաստիկ է։ Այնտեղ տարեկան ավելի շատ ընդհանուր հզորությամբ քամու եւ արեւային կայաններ են շահագործման հանձնվում, քան մնացած բոլոր երկրներում միասին վերցված։ Նոր ավտոմեքենաների կեսից ավելին արդեն էլեկտրական են։ Բոլոր երկրները ձգտելու են հետեւել Չինաստանի օրինակին, որովհետեւ էներգետիկ այս հերթական հեղափոխությունը վերականգնվող  էներգետիկային այլընտրանք չի թողնելու։ Իհարկե, այդ երկրները իրենց էներգետիկ անցման ճանապարհին հաջողության տարբեր աստիճաններ եւ տարբեր արագություն են գրանցելու։

Այս օրինակները ցույց են տալիս, որ էներգետիկան ավելին է, քան պարզապես ռեսուրս. այն կարող է ազգային գերիշխանության, անվտանգության եւ ազդեցության գործիք լինել: Էներգետիկ ռեսուրսների ճիշտ կառավարումը կարող է դառնալ տնտեսական առաջընթացի, ազգային անվտանգության եւ գլոբալ ազդեցության երաշխիք մեծ տերությունների համար եւ էներգետիկ անկախության ու տնտեսական զարգացման հիմք՝  փոքր երկրների համար: Ի դեպ, հատկանշական է, որ Չինաստանը էներգետիկ փոխակերպման համար անհրաժեշտ մատակարարման շղթան ապահովելու համար արդեն մի քանի տասնամյակ ընդլայնում է նաեւ չինական ներկայությունը հանքարդյունաբերության ոլորտում։ Անցյալ տարի չինական ներդրումները համաշխարհային հանքարդյունաբերության մեջ՝ թե՛ երկրի ներսում, թե՛ ամբողջ աշխարհում անցել են 20 միլիարդ դոլարի շեմը, իսկ համաշխարհային հանքարդյունաբերական արտադրանքի արդեն մոտ 30%-ը պատկանում է չինական ընկերություններին։  

Հայաստանը փոքր երկիր է, որն ե՛ւ անհրաժեշտ ռեսուրսներ, ե՛ւ հարուստ արեւային եւ հիդրոէներգետիկ ներուժ ունենալով, դեռեւս բավարար չի կարողանում օգտվել դրանց հնարավորություններից: Էներգետիկ համակարգը դեռ մեծապես կախված է մեկ երկրից ներկրվող գազից եւ այլ հանածո էներգակիրներից (բենզին, դիզելային վառելիք), ինչը ոչ միայն խոցելի է դարձնում էներգետիկ անվտանգությունը, այլեւ խոչընդոտում է տնտեսական կայունությանը եւ մեծ բնապահպանական խնդիրներ առաջացնում:

Որպես ուսանելի օրինակ հետաքրքիր է նաեւ Չիլին: Այն բնական էներգետիկ ռեսուրսներով հարուստ չէ եւ օգտագործում է իր աշխարհագրական հնարավորությունները՝ վերածվելով վերականգնվող էներգիայի հաջողված մոդելի:  Այստեղ ընդհանուր էլեկտրաէներգիայի արդեն 20% արտադրվում է արեւային կայանների կողմից, 14%-ը՝ քամու եւ 22%-ը՝ հիդրոկայանների կողմից, գրանցելով զգալի աճի տեմպեր։ Հայաստանի համար Չիլիի մոդելը կարող է կիրառելի լինել՝ հաշվի առնելով երկրների նմանությունը որոշ սոցիալական, աշխարհագրական եւ հանքարդյունաբերական ներուժի հատկանիշներով: Բազային նմանություն ունենալով՝ մենք Չիլիից նույնպես դեռ շատ հետ ենք։ Օրինակ, եթե Հայաստանում հիդրոկայանների արտադրանքի ծավալի տեսակարար կշիռը համեմատելի է Չիլիի ցուցանիշների հետ, ապա արեւային էներգիայի առումով  երկու անգամ հետ ենք, իսկ քամու էներգիան մեր երկրում գրեթե չի օգտագործվում։ Ի տարբերություն Չիլիի՝ Էներգիայի կուտակիչների ծրագրեր մեզանում ընդհանրապես գոյություն չունեն։

Հատկանշական է, որ ի տարբերություն Չիլիի եւ Չինաստանի, Հայաստանը, ցավոք, այս պահին լիարժեք չի օգտվում նաեւ իր հանքարդյունաբերական ռեսուրսային պոտենցիալից, ինչն անուղղակիորեն կարող էր նաեւ հնարավորությունների բացել էներգետիկ փոխակերպման ոլորտում ներդրումների համար։

Հայաստանը կարող է եւ պետք է օգտագործի իր արեւային, քամու եւ հիդրոէներգետիկ ներուժը՝ զուգակցելով պետական, մասնավոր եւ միջազգային ջանքերը: Միայն Սեւանի նման բնական ու կատարյալ հիդրոկուտակիչ ունենալով՝ Հայաստանն արդեն ահռելի առավելություն ունի իր հարեւանների նկատմամբ, որը կարող է լիարժեք կայունություն ապահովել նոր էներգետիկ համակարգի համար։

Վերականգնվող էներգիայի զարգացումը ոչ միայն կնվազեցնի երկրի էներգետիկ կախվածությունը, այլեւ կդառնա տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային առաջատարության հիմք: Տարածաշրջանային եւ համաշխարհային դերակատարումը բարձրացնելու հավակնություն ունեցող երկիրը պետք է առաջարկելու ինչ-որ բան ունենա։ Դա կարող է լինել կանաչ, մատչելի էլեկտրաէներգիան է, որի մեծ կարիք ունի Եվրոպական աշխարհամասը։ Ի՞նչ կիրառական քայլեր են արվել այս ուղղությամբ։ Արդյո՞ք ունենք նոր էներգետիկա եւ անվտանգ ու առատ տնտեսություն ստեղծելու համարձակությունն եւ հանձնառությունը։

Այսօր Հայաստանը կանգնած է պատմական ընտրության առաջ. շարունակել կախված մնալ ներմուծվող հանածո վառելիքից, թե օգտվել իր բնական ռեսուրսներից՝ դառնալով կայուն, ինքնաբավ եւ էներգետիկ անկախ երկիր, ունենալով առատ, էժան, անվտանգ ու անկախ էներգիա ոչ միայն ներքին սպառման, այլեւ արտահանման համար։ Պատմությունը ցույց է տալիս, որ էներգետիկան կարող է ոչ միայն տնտեսության շարժիչ ուժ, այլեւ ազգային անվտանգության եւ տարածաշրջանային ազդեցության կարեւոր բաղադրիչ դառնալ: Ժամանակն է, որ Հայաստանը լիարժեք օգտվի այս հնարավորություններից՝ վերականգնվող էներգիան դարձնելով իր զարգացման հիմքը:

Պայթյուն և ողբերգական դեպք՝ Գյումրիում․ բժիշկներն արձանագրել են տղամարդու մահըՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել
Ամենադիտված