Վաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Կարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ


Անհաղորդություն, որ ձգտում է մեղսակցության. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ալիևյան ռեժիմի կողմից ապօրինի պատանդառված և նույնքան ապօրինի գերության մեջ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ու մի խումբ այլ հայ գերիների դեմ խայտառակ մեղադրանքներով Բաքվում մեկնարկած «դատավարական» ֆարսը լայն արձագանք ստացավ Հայաստանում: Այլ կերպ չէր էլ կարող լինել:

Բայց հատկանշական է, որ առավել ակտիվ արձագանքեցին հասարակական լայն շրջանակներ, քաղաքական ուժեր՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունը, անհատ գործիչներ, Հայ Առաքելական եկեղեցին, հայ ժողովրդի բարեկամ օտարազգի գործիչներ: Այդ արձագանքներն առավել ևս ընդգծեցին Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած ՔՊ-ի բացարձակ անտարբերությունը, եթե չասվի՝ անհաղորդ մնալն ու քար լռությունը Բաքվում բեմադրվող «դատական» խայտառակության վերաբերյալ:

Հասկանալի է, որ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես նաև այդ խմբակցության առանձին ներկայացուցիչներ, նրանց առանցքը կազմող ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն դատապարտեցին ալիևյան ոճրագործ կլանի կողմից իրականացվող այդ դատական ֆարսն ու զորակցություն հայտնեցին թշնամական գերության ճիրաններում հայտնված մեր հայրենակիցներին:

Արտախորհրդարանական ուժերից տպավորվեց ՀԱԿ-ի հայտարարությունը՝ ինչպես միջազգային հանրության, այնպես էլ ՀՀ իշխանությունների անհաղորդ վարքագծի վերաբերյալ քննադատական (մեղմ ասած) գնահատականներով:

Առանձին հայտարարությամբ ու մեր պատանդառված հայրենակիցներին աջակցելու խոսքով հանդես եկավ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

ՀՅԴ Բյուրոն հանդես եկավ հայտարարությամբ, որով նաև տեղեկացրեց իր կառույցների միջոցով իրականացրած աշխատանքների ու դրանց արդյունքների մասին: Մասնավորապես տեղեկացանք, որ խնդրին անդրադարձել են աշխարհի խոշորագույն քաղաքական կազմակերպությունը՝ Սոցիալիստական ինտերնացիոնալը, տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների խորհրդարանների անդամներ:

«Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանն էլ, ի լրումն ամենի, ուշադրություն հրավիրեց այն իրողության վրա, որ չնայած վաղօրոք արված բազմաթիվ զգուշացումներին, որոշակի աշխատանքներ իրականացնելու կոչերին, Բաքվի «դատավարությանը» Հայաստանի հասարակության, հասարակական-քաղաքական շրջանակների արձագանքների մեջ մի տեսակ անակնկալի զգացողություն կար:

Հետաքրքրական է «Հայաքվեի» նախաձեռնողներից Ավետիք Չալաբյանի արձագանքը: Նա բավականին դիպուկ նկարագրեց վերը նշված «անակնկալի» պահը՝ նշելով, որ շատերը հանդես եկան հուսահատություն և անզորություն պարունակող տարբեր մեկնաբանություններով, քանզի իսկապես այս պահին մենք պատանդառված մեր ընկերներին չենք կարողանում անմիջական օգնություն ցույց տալ:

Մյուս կողմից՝ Ավետիք Չալաբյանը միանգամայն իրատեսական ու գործնական առաջարկություններ ընդգծեց: Նշենք մի քանիսը.

«Պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել ներկայումս բանակցվող «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս, և առանց դրա այդպիսի պայմանագիր չստորագրել, եթե նույնիսկ արդյունքում դրա ստորագրումը հետաձգվի:

Մեծ հաշվով, որպես կայուն խաղաղության նախապայման՝ դնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը Ադրբեջանի կողմից, և նրա կողմից հրաժարումը այդ իրավունքն իրացնելիս ռազմական հակամարտության մասնակիցների դեմ ցանկացած քրեական հետապնդումից:

Հրաժարվել Մինսկի խմբի լուծարման աղետաբեր գաղափարից, քանզի այն անմիջականորեն կապալեգիտիմացնի ողջ արցախյան պայքարը, և դուռ կբացի Ադրբեջանի կողմից էլ ավելի լկտի պահանջների առաջ, ներառյալ նաև արցախյան պայքարի մասնակիցների մասսայական արտահանձնման»:

Առաջարկվում է նաև սփյուռքի ազդեցիկ կենտրոնների ներուժը կենտրոնացնել մեր պատանդների ազատման խնդրի վրա: Մեծ հաշվով այն, ինչը մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, ի լրումն, շեշտելով «դատել դատողներին» մոտեցումը կիրառելու հնարավորությունները: Դժվար չէ նկատել, որ ՀՀ իշխանություններն արել են առաջարկվածի տրամագծորեն հակառակը:

Կարելի է էլի շատ արձագանքներ նշել, և հուսով ենք՝ գործիչները, ուժերը, որոնց անվանապես չհիշատակեցինք, ըմբռնումով կվերաբերվեն այդ հանգամանքին: Լավ, իսկ ի՞նչ ասացին իշխանավորները: Ինչպե՞ս արձագանքեց Փաշինյանի իշխանությունը: Գործնականում կարելի է հիշատակել ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի տեղակալ, քպական Ռուստամ Բաքոյանի հայտարարությունը: Հա, մեկ էլ ՄԻՊ-ը որոշեց հիշեցնել իր գոյության մասին: Վե՛րջ: Երկու դեպքում էլ հայտարարություններն այնպիսին էին, որ նման տեքստ կարող էր գրել, օրինակ՝ Մոնղոլիայի կամ, ասենք, լավ, Գերմանիայի որևէ պաշտոնական ներկայացուցիչ:

Էլ ավելի խայտառակ ստացվեցին անմիջականորեն 1-2 կարկառուն քպականների արձագանքները, որոնք հանգեցին... ընդդիմությանն ու գերության մեջ հայտնվածների հասցեին գրեթե բացահայտ մեղադրանքների: Մեկ էլ փուչ մեղադրանքների, թե՝ այ, որ Արցախի ղեկավարները մեզ չլսեցին, Սոֆիա չգնացին բանակցելո՜ւ... և այլն, և այդպես շարունակ:

Մինչդեռ, առանց այդ էլ հայտնի էր, իսկ վերջին օրերին թե՛ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթել յանը, թե՛ Արցախի ԱԺ ներկայացուցիչը հրապարակավ բացահայտեցին, որ Փաշինյանը անմիջականորեն, «օնլայն» ռեժիմով ոչ միայն տեղյակ է եղել Արցախի «լուծարման» (2023 թ. սեպտեմբերի 19-23-ի) «բանակցություններից», այլև որոշակիորեն մասնակցել է այդ «թղթի» խմբագրմանը:

Վերջին հաշվով, ինչի մասին է խոսքը, եթե հենց Փաշինյանն է ուրացել Արցախը, ու հենց դրանից հետո է տեղի ունեցել Արցախի 9 ամիս տևած շրջափակումն ու հաջորդող զավթումն Ադրբեջանի կողմից: Ավելին, 2024 թվականի ընթացքում ադրբեջանական ղեկավարության հետ «բանակցային» շփումներում Փաշինյանի իշխանությունը չի բարձրացրել պատանդների վերադարձի հարցը: Ու այդ խորապատկերում հիմա կարկառուն քպականներից մեկը թոթովում է, թե... չենք հանրայնացնում հարցը, որ չվնասենք, դա խաղաղության պայմանագրի բանակցություններին կվնասի ու նման այլ, ընդամենը սեփական անգործությունն արդարացնելուն ուղղված մանիպուլյատիվ արտահայտություններ:

Փաստ է, որ Հայաստանի կառավարությունը, ՀՀ ԱԺ-ն հանդես չեն եկել հայտարարություններով: ԱԺ-ն չի դիմել աշխարհի խորհրդարաններին, համագործակցային կազմակերպություններին՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ԵԽ ԽՎ, ԵԱՀԿ, ԵԱՀԿ ԽՎ, Եվրախորհրդարան և այլն: Ի՞նչ են արել: Ոչի՛նչ չեն արել:

Չնայած, չէ, Փաշինյանն անձամբ մի բան արել է. չարախոսել է ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի հասցեին: Այս հարցում ՀՀ իշխանություն համարվողների անհաղորդությունը ձգտում է մեղսակցության, ու պատահական չէ, որ բազմաթիվ ընդդիմադիրներ ընդգծում են այն, որ նման իրավիճակի հիմնական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած թիմն են՝ իրենց վարած «քաղաքականությամբ», որն, ըստ էության, ադրբեջանական ու թուրքական շահերի բացահայտ սպասարկման է վերածվել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը
Ամենադիտված