Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչել Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Դե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ CNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին


Հռոմի ստատուտի վավերացումը՝ Փաշինյանի աշխարհաքաղաքական դիլետանտիզմ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատժամիջոցներ են սահմանվել այն անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են Միջազգային քրեական դատարանի կողմից ԱՄՆ քաղաքացիների կամ դաշնակիցների դեմ հետաքննությանը:

Հաագայի դատարանը, ըստ Թրամփի վարչակազմի, կատարել է «անօրինական և չարդարացված գործողություններ՝ ուղղված Ամերիկայի և նրա մերձավոր դաշնակից Իսրայելի դեմ»։ Ինչպես ասվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ, պատժամիջոցների ցանկում հայտնվածները կարող են բախվել ունեցվածքի և ակտիվների սառեցման և չկարողանան մուտք գործել Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ մուտքի սահմանափակումները կազդեն նաև ընտանիքի անմիջական անդամների վրա:

Այս թեմային անդրադարձել է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ հիշեցնելով, որ Հայաստանը դարձել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնարար պայմանագրի` Հռոմի ստատուտի 124-րդ ստորագրող երկիրը։ Հռոմի կանոնադրությունը Հայաստանի համար ուժի մեջ է մտել փետրվարի 1-ից. խորհրդարանն այն վավերացրել է 2023-ի հոկտեմբերի 3-ին։

«Ընդունելով Հռոմի ստատուտն ու պարտավորվելով կատարել ՄՔԴ-ի որոշումները՝ ՀՀ-ն վատթարացրել է հարաբերությունները ՌԴ-ի հետ, քանի որ առկա է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդերը, ինչպես նաև Իսրայելի հետ, քանի որ ՄՔԴն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ձերբակալման օրդերի մասին որոշում է կայացրել»,-գրում են ալիքի հեղինակները և հավելում, որ ՀՀ-ն Հռոմի ստատուտը վավերացրել է՝ Ադրբեջանին Արցախի դեմ ագրեսիայի համար պատասխանատվության կանչելու համար, սակայն Ադրբեջանը չի ընդունել Հռոմի ստատուտն, ու ՀՀ գործող իշխանությունները կրկին անգամ սխալ արտաքին քաղաքական որոշում են կայացրել։ Ընդունելով Հռոմի ստատուտը՝ Փաշինյանն ու թիմն այդպես էլ չստացան Իլհամ Ալիևին ու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը պատասխանատվության կանչելու գործիքակազմեր։

«Հանրապետության հրապարակ» ալիքը գտնում է, որ ՀՀ գործող իշխանություններն Արևմուտքի կողմն ուղղված քայլ են արել՝ ընդունելով Հռոմի ստատուտը, որը, սակայն, այսօր ոչ մի աշխարհաքաղաքական դիվիդենդ չի տալիս Երևանին, քանի որ Թրամփի վարչակազմն ունի բացասական դիրքորոշում ՄՔԴ-ի հարցում։

«Դեֆակտո վատթարացնելով կապերը ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ՝ ՀՀ-ի գործող իշխանությունները, ընդունելով Հռոմի ստատուտը, այդպես էլ ոչինչ չստացան։ Նրանք չեն կարողանալու Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի և էթնիկ զտումների համար։ Փաշինյանն ու ՔՊ-ն հերթական անգամ դիլետանտ արտաքին քաղաքական որոշում են կայացրել, որի արդյունքում ՀՀ-ի դիրքերն են թուլանում, իսկ Ադրբեջանը մնաց անպատիժ Արցախի ու նրա ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների համար։ Այսպիսով, ՀՀ-ն, Հռոմի ստատուտը վավերացնելով, պարտավորություններ է ստանձնել՝ չստանալով դրանից ոչ մի պրակտիկ օգուտ՝ Ադրբեջանին զսպելու, պատասխանատվության ենթարկելու առումով։ Բաքվում շարունակվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դատավարություններն, ու միջազգային կազմակերպությունները և ինստիտուտները ոչինչ չեն անում այդ ֆարսը կանգնեցնելու համար»,-նշում են հոդվածագիրներն ու ամփոփում, որ ՀՀ գործող իշխանությունների արևմտամետությունը աշխարհաքաղաքական առումով միայն մեկուսացնում է ՀՀ-ն ռազմավարական դաշնակից ՌԴ-ից ու բարեկամ Իրանից։ Արևմուտքը ցանկանում է ՀՀ-ից կերտել հակառուսական և հակաիրանական պլացդարմ՝ դրա դիմաց ՀՀ-ին չտալով ոչինչ։ Ադրբեջանի նոր հարձակման պարագայում նույն Արևմուտքը սահմանափակվելու է չեզոք հայտարարություններով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբԲեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ
Ամենադիտված