Արագածոտնի մարզպետ նշանակվեց ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանը
Ուշադրության կենտրոնումՀՀ կառավարությունը հաստատեց Գաբրիել Գյոզալյանին ՀՀ Արագածոտնի մարզպետ նշանակելու որոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ Գյոզալյանը փորձառու քաղաքական գործիչ է:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գաբրիել Գյոզալյանին շնորհավորեց նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթեց բեղմնավոր աշխատանք:
Արագածոտնի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր Սարգիս Սահակյանը: Այս փոփոխությունը պայմանավորված է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությամբ: