Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչել Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Դե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ CNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին


Ցավոտ ասուլիս, ինտենսիվ «ստատուսչիկություն». ինչո՞ւ էր խառնվել քպականների հոգեկան աշխարհը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ մի տևական շրջան հրապարակային հայտարարությունների դադար պահած երկրորդ նախագահ և «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի երեկվա ասուլիսը սպասված էր ու մեծ հետաքրքրություն էր հարուցել, միանգամայն օրինաչափ էր ու ընկալելի: Բայց ոչ պակաս հետաքրքիր էր բուն ասուլիսի ընթացքը: Ըստ էության, հիսունից ավելի լրագրողների մասնակցությամբ ասուլիսը լրագրողներից ու լրատվամիջոցներից առավել ինտենսիվ «լուսաբանում» էին քպականներն ու իշխանությանը կից սատելիտները: Այնպիսի տպավորություն էր, որ ստեղնաշարը գրկած, շնչակտուր ու սրտատրոփ սպասում էին Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի մեկնարկին, որպեսզի... այն «լուսաբանեն»: Այսինքն, քպականներն ու «կից» սատելիտները ոչ միայն բոլորով խոշորացույցով դիտում էին երկրորդ նախագահի ասուլիսը, այլև ասուլիսում հնչած ամեն մի նախադասություն, ամեն մի մեկնաբանություն, ամեն մի արտահայտություն ակտիվորեն շրջանառում էին, հասկանալի է՝ համեմած իրենց մեկնաբանություններով:

Լավ, դա դեռ մի կողմ, մարդ են, հանձնարարություն ունեն, «գործ» է, անում են: Իսկ ի՞նչ կար ասուլիսում, ի՞նչ ասվեց երկրորդ նախագահի կողմից: Առաջինը, ինչ աչքի զարնեց, այն էր, որ Ռոբերտ Քոչարյանը նորից մանրամասն, հանգամանորեն հերքեց, անգամ, կարելի է ասել, պայթեցրեց փաշինյանական քարոզչության մեղադրական փուչիկները, սկսած «Մեղրին հանձնելու» հեքիաթից (դե, ոնց հասկանում ենք, Մեղրին մինչև հիմա հանձնած չէ), վերջացրած մնացյալով: Մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը ակտիվորեն «լուսաբանելու» իր բուռն մղումով հենց ՔՊ-ն ցույց տվեց, որ Հայաստանում օրակարգ թելադրողը վաղուց ոչ թե իրենք են, այլ իրենց քաղաքական հակառակորդները, որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու մյուս «նիկոլները» փորձեն օրակարգ «լցնել»՝ ձվածեղով, հեծանիվով, ինչ-որ նախնադարյան մեքենայի «վերադարձով», Մեղրիով և այլն: Չմոռանանք, որ «օրակարգը» ՔՊ-ի ու հատկապես Փաշինյանի համար ընկալվում է որպես «կենաց-մահու» հարց: Նաև այս առումով էր երեկ նրանց համար ցավոտ:

Ի դեպ, կարծում ենք, Ռոբերտ Քոչարյանը բավականին անխնա վարվեց նաև այն իմաստով, որ հայտարարեց, թե պատասխան տալու պահը անխուսափելիորեն մոտեցել է, լինի դա հերթական ընտրությունների տեսքով, որոնց հազիվ 1 տարի ու մի քանի ամիս է մնացել, թե այլ՝ արտահերթ որևէ զարգացմամբ, որոնց կոնկրետ «Հայաստան» դաշինքն ամեն դեպքում կմասնակցի: Սա էլ էր, ոնց որ, ցավոտ քոչարյանատյացության սինդրոմով տառապողների համար:

Անդրադառնալով գնահատականներին՝ պետք է ընդգծել երկրորդ նախագահի բնորոշումը Փաշինյանի իշխանավարման շրջանին. խոսքը ձևավորված անպատասխանատվության մասին է: Քոչարյանը նկատեց, որ Հայաստանում երեք տեղ կա, որտեղ սեփական արարքների համար պատասխանատվություն չեն կրում՝ մանկապարտեզը, հոգեբուժարանն ու... կառավարությունը:

Հա, կարծում ենք՝ անհամեմատ ցավոտ էին կոռուպցիայի, չարաշահումների, մսխումների հետ կապված փաստերը: Սա Նիկոլ Փաշինյանի ամենացավոտ «կետերից» մեկն է: Նաև այդ պատճառով էր խառնվել քպականների հոգեկան աշխարհը:

Վերջապես՝ երեկվա ասուլիսում, նկատենք, բավականին երկար արծարծվեցին 20-25 տարվա վաղեմության դեպքեր, Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացին վերաբերող մանրամասնություններ: Դրանց այստեղ չենք անդրադառնա, բավական շատ են լուսաբանվել:

Այս պարագայում մեկ այլ հանգամանք, կարծում ենք, ոչ պակաս էական է՝ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ 2019-ի առաջարկությունը կամ փաթեթը: Փաստ է, որ մշտապես ամենքին ու բոլորին մեղադրող, նախկին նախագահների վարած բանակցություններից կառչող ու ինչ-ինչ մեղադրելի «դետալներ» գտնող Փաշինյանը ավելի վաղ ստել է՝ ասելով, թե ոչ մի առաջարկություն էլ չի եղել: Հիմա պարզվում է, որ եղել է, այն էլ ինչպես է եղել (հանուն ճշմարտության՝ ոչ թե «նոր է պարզվել», այլ շատերին դա հայտնի էր դարձել դեռ այն ժամանակ՝ 2019-ին): Ավելին, գերազանցապես Փաշինյանի վարած «քաղաքականության» հետևանքով տեղի ունեցած աղետների խորապատկերում պարզ է դառնում, որ դա եղել է հնարավորինս ընդունելի առաջարկություն, որը մերժվել է: Այլ հարց է, թե ինչու այդ առաջարկությունը չի հրապարակում Փաշինյանը, դրա մասին չի խոսում, չի բացատրում, թե այդ ինչպե՞ս եղավ, որ ինքը զրոյական կետից բանակցեց, այդ ինչպե՞ս «ինչ պետք է, այն էլ բանակցեց», որ հազարամյակներով հայաբնակ ու հայաբնիկ Արցախը ի՛ր օրոք, ի՛ր «քաղաքականության» հետևանքով հայաթափվեց: Այսինքն, «այլ հարց» չէ, հարցերի հարցն է:

Մի խոսքով՝ ստեղնաշարի առջև «ստատուսչիկություն» անելը հեշտ է: Շատ ավելի դժվար է ծանրակշիռ, հիմնավորված մեղադրանքներին ու ակնհայտ փաստերին պատասխանելն ու, մեծ հաշվով, գործած աղետների համար պատասխան տալը: Ընդ որում, խոսքը միայն երեկվա ասուլիսում հնչած փաստերի մասին չէ: Ընդհանրապես...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբԲեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան
Ամենադիտված