Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»


Բուժակն առաջին ներարկումն արել է, ու խփել են. երբ է մահացել հիվանդը. մանրամասներ Ազատանի բռնության դեպքից

Հասարակություն


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այն, ինչ կատարվել է այս լուսաբացին Շիրակի մարզի Ազատան գյուղում՝ Չարխիֆալակյանների բնակարանում, տեղաբնակներն ասում են՝ անհավատալի է:

Թե ի՞նչ պատճառով է փետրվարի 21-ին՝ ժամը 04:30-ից 05:00-ի սահմաններում կանչով Ազատան գյուղ մեկնած շտապ օգնության 31-ամյա բուժակը ծեծի ենթարկվել, Ազատանի վարչական ղեկավար Սեյրան Ոսկանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է՝ մանրամասներ չգիտի, սակայն ընտանիքը երբեք աչքի չի ընկել ագրեսիվ պահվածքով: Նրա խոսքով՝ զարմացած են տեղի ունեցածից:

«Շատ լավ ընտանիք են, մենք էլ ենք ահավոր զարմացած, թե ինչի համար է դեպքը եղել: Ծեծկռտուքի, նման դեպքերի հետ հեչ կապ չեն ունեցել իրենք երբեք: Շնորհքով, խելոք մարդիկ են, տղեքն էլ, տարիքով մեծն էլ՝ Գենյան, ում համար, որ կանչել են շտապ օգնությունը: Գիշերն է եղել դեպքը, ես էսօր ամբողջ օրը ճամփա մաքրելու գործին եմ գյուղացիների հետ, հլը չեմ գնացել, որ տեղում իմանամ, բայց շատ տարօրինակ բան է»,- մանրամասնում է վարչական ղեկավարը:

Մեզ հետ զրույցում կատարվածից որոշակի մանրամասներ է ներկայացրել Հանրապետական շտապ օգնության ծառայության Հյուսիսային տարածաշրջանի ղեկավար Կարեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ այս պահին պատկերացում չունի բռնության բուն պատճառի մասին. գործը իրավապահների տիրույթում է: Ենթադրություններ չեն անում, սպասում են քննչական գործողությունների ընթացքին: 

Թորոսյանը հստակ նշում է՝ իր աշխատանքային խումբը կանչից անմիջապես հետո դուրս է եկել և չափորոշիչով սահմանված ժամանակից էլ շուտ է հասել Ազատան: Բուժակ Քոլոյանը բանիմաց, խելոք և հավասարակշիռ անձ է: Թե ի՞նչը կարող էր նման բռնության պատճառ դառնալ, չի պատկերացնում:

«Կանչը ձայնագրվում է վայրկյանով, րոպեով, երևում է՝ մեքենան երբ է դուրս եկել, երբ է հասել: Ամեն ինչ նորմայի սահմաններում է եղել: Բուժակն առաջին ներարկումն արել է, փորձել է կապ հաստատել մեր օպերատիվ կառավարման կենտրոնի հետ, որպեսզի բժշկական բրիգադ մոտենա, դեպքը տեղի է ունեցել, էլ չի հասցրել այդ գործառույթը անել»,- ասում է Թորոսյանը:

Նշենք, որ հիվանդը, ում համար եղել էր կանչը, մահացել է:

Գենյա Չարխիֆալակյանը միջադեպի ընթացքո՞ւմ է մահացել, թե՞ արդեն մահացած է եղել մինչ շտապ օգնության տեղ հասնելը՝ հարցին ի պատասխան՝ Թորոսյանը նշում է՝ շտապ օգնության խմբի ներկայությամբ չի մահացել տղամարդը. «Մահը երևի տեղի է ունեցել հետո, երբ որ արդեն մեր աշխատանքային խումբը դուրս է փախել: Մեր բուժակի ներկայությամբ մահը չի արձանագրվել»:

Մահացածը, ըստ Կարեն Թորոսյանի, նոր է հիվանդանոցից դուրս գրված եղել: Երբ շտապ օգնության խումբը հասել է, գիտակցության կորուստ է ունեցած եղել:

«Պուլս ունեցել է, ճնշում ունեցել է՝ 30/50, ունեցել է գիտակցության կորուստ: Բուժակն առաջարկել է արագ տեղափոխել հիվանդանոց, ստորագրությամբ հրաժարվել են: Երևի 5-7 րոպե է տևել այս իրավիճակը: Ես բուժակին մի պահ եմ տեսել, ասաց՝ ոչինչ չեմ կարող ասել, թե պատճառն ինչն էր: Մի ներարկում արել եմ, վերցրել եմ պլանշետը, որ բժշկական նոր խումբ կանչեմ, խփել են: Ինքը պատերազմի մասնակից տղա է, համեստ, գիտակ, գյուղի տղա է, համագյուղացիների կողմից սիրված, հարգված, մեր լավագույն բուժակներից մեկն է»,- ասում է Թորոսյանը:

ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ դեպքի պահին 44-ամյա տղամարդը մոխրամանով հարվածել է բուժակ Մհեր Քոլոյանի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

«Գյումրի» ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասում է՝ բուժակին ամբուլատոր բուժում է ստացել, հոսպիտալացում չի եղել:

«Տուժածն ունեցել է դեմքի կտրած, արյունահոսող վերքեր, քթի ոսկրերի բեկորային կոտրվածք՝ տեղաշարժով, քթային արյունահոսություն: Ամբուլատոր օգնություն ստացել, գնացել է: Ուղեղի ցնցում չի ախտորոշվել»,- ասում է Խաչատրյանը:

44-ամյա տղամարդը ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 21-ին Շիրակի մարզում հերթական անգամ բռնություն է կիրառվել իր մասնագիտական աշխատանքը կատարող առողջապահական համակարգի աշխատակցի նկատմամբ:

Հետևեք մեզ՝ այստեղ

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՓամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և մաhացած տղամարդու. վարորդին փնտրում ենՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են 2 ուկրաինական ՄիԳ-29 կործանիչներՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնաuվածքներ են եղել․ նոր մանրամասներՌուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Մեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ ԿարապետյանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած
Ամենադիտված