Ավտովթար Հրազդան քաղաքում․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են Փաշինյանի խոսքը մեր ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելության և խտրականության դրսևորում էր․ Տիգրան Աբրահամյան Ձեզ անձամբ չեմ ճանաչում, բայց հավատացեք՝ դուք ասացիք այն, ինչ մտածում և զգում են միլիոնավոր հայեր. Արման Աբովյան ՈՒզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ու շատերս․ Լևոն Քոչարյան Երկու բնակելի շենք է փլուզվել Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Փաշինյանի կողմից օգտագործված «փախածներ» ձևակերպումը բացահայտում է ոչ միայն քաղաքական ցինիզմ, այլև իրականության միտումնավոր աղավաղում․ Սուրենյանց Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացուն․ Մարիաննա Ղահրամանյան Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան


Բոլորն ուզում են իրենց ուսերից «գցել» պատասխանատվությունը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարցազրույց է տվել «Ռադիոլուրին» և արել հայտարարություն, որն առնվազն տարօրինակ է, եթե չասենք ավելին: Նա, ըստ էության ասել է, թե Արցախը «նախկիններն են տվել», դեռ... 1991-ին, Ալմա Աթայի հռչակագրով: Բառացի. «... Նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած»,-ասել է դեսպանը:

Բնականաբար, նրա այս հայտարարությունը, որ նույնությամբ կրկնում է Արցախն ուրացած Փաշինյանի ինքնաարդարացման խախուտ թեզը, մեծ արձագանք ստացավ: Արձագանքող գործիչները ընդգծեցին, որ դեսպան Դըկոտինյին կա՛մ ստում է, կա՛մ անտեղյակ է Արցախի հիմնախնդրին, այդ խնդրի ընթացքին, նաև Ալմա Աթայի հռչակագրին: Դեսպանի անտեղյակության պահը սկզբունքորեն կարելի է բացառել ի սկզբանե: Չի կարող Հայաստանում դեսպան նշանակված դիվանագետը անտեղյակ լինել հայության համար ամենից կենսական հարցի մանրամասնություններին: Երկրորդ՝ որևէ դեսպան ինքնագլուխ հայտարարություններ, որպես կանոն, չի անում: Երրորդ՝ Ֆրանսիան ԵԱՀՄ Մինսկի համանախագահ երկիր է, ու նրա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները պետք է որ տեղեկացված լինեն բանակցային գործընթացին:

Ինչևէ, ակնհայտ է, որ դեսպանի ասածը հակատրամաբանական է մի քանի շատ պարզ հիմնավորմամբ. եթե Հայաստանը, ինչպես նա ու նրա պաշտպանած Փաշինյանն են պնդում, դեռևս 1991-ին է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, ապա ինչի՞ շուրջ էր Արցախյան հակամարտության ակտիվ ռազմական փուլը 1992-94 թվականներին, ինչո՞ւ էր ԼՂՀ ներկայացուցիչը ստորագրում հրադադարի փաստաթուղթը, այս դեպքում ամենից էականը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, Ֆրանսիան Արցախի հիմնախնդրի հետ կապված այդ ինչի՞ շուրջ էր բանակցում մոտ 30 տարի, Արցախի ի՞նչ կարգավիճակի հարց էին քննարկում, վերջապես, ինչո՞ւ գեթ մեկ անգամ նույն Ֆրանսիան չէր վկայակոչում Ալմա Աթայի այդ թղթի կտորը, որը Արցախի խնդրի հետ բացարձակապես ոչ մի կապ չունի:

Վստահ ենք, որ դեսպան Դըկոտինյին այդ ամենը ոչ պակաս հրաշալի գիտի: Այդ դեպքում ինչո՞ւ է նա մեկին մեկ կրկնում Փաշինյանի թեզը, այն էլ՝ «խփված» ու որևէ քննադատության չդիմացած թեզը: Եվ ինչո՞ւ է դա հիմա անում: Շատ փորձագետներ վստահ են, որ դեսպան Դըկոտինյին փաստացի ոչ այնքան պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, ինչպես կարող է թվալ արտաքուստ, այլ առաջին հերթին իր երկրի նախագահ Մակրոնին, որը համարվում է Պրահայում արցախուրացության, Արցախի հանձնման «քավորներից» մեկը: Այսինքն, պարզ «նիկոլություն» է՝ ֆրանսիական մոտիվներով՝ բոլորը մեղավոր են, ինձանից բացի: Ի դեպ, ժամանակին երբ նույն Մակրոնին Ֆրանսիայի հայերը մեղադրեցին Պրահայի համար, նա չքմեղացավ, թե այդ Փաշինյանն է Արցախն ադրբեջանական ճանաչել, ու նման պայմաններում ինքը ոչինչ չէր կարող անել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթի հաղթողը ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանն էԱրևի բացակայությունը խնդիր չէ՞. կյանքը կարող է գոյություն ունենալ թափառող մոլորակների արբանյակների վրա «Բարսելոնային» հաղթանակ բերեց Արաուխոյի գոլըԵրևանում 18-ամյա վարորդն անցել է կանաչ խոտածածկի վրայով, բախվել 2 մեքենայի. կա զոհ «Շները երեխայի էին գզել», «Զիբիլը թափելիս 20-25 շուն հարձակվում են»Որոնվող դատապարտյալը Վայոց ձորի մարզի բնակիչ, 30-ամյա Միքայել Մուրադյանն է. մանրամասներՀիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդՓաշինյանը ներողություն է խնդրում արցախցի կնոջիցԱյսօր առավոտյան դատապարտյալ է դիմել փախուստիՇրջափակված ու հյուծված Արցախի համար վերջին ու հուսահատ մարտ տված տղաներն են, որոնց մեծ մասի գերեզմաններն անգամ անտեր մնացին ու այսօր պղծվում են. Դավիթ ՍարգսյանԱյսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք ՉալաբյանՀայ մայրիկի հետ, տղայի ներկայությամբ մատ թափ տալով խոսացողը պետք է չլինի մեզ վարչապետ. չլինի ու վերջ․ Նարեկ ԿարապետյանԻրավապահները կանգնեցնում և մանրակրկիտ ստուգում են «Ուժեղ Հայաստան»-ի ավտոբուսներըՍտամբուլի կենտրոնում երկու բնակելի շենք է փլուզվելԱվտովթար Հրազդան քաղաքում․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են Ուժեղ Հայաստանի Ուժեղ Աբովյան. Նարեկ Կարապետյան Փաշինյանի խոսքը մեր ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելության և խտրականության դրսևորում էր․ Տիգրան Աբրահամյան Ձեզ անձամբ չեմ ճանաչում, բայց հավատացեք՝ դուք ասացիք այն, ինչ մտածում և զգում են միլիոնավոր հայեր. Արման Աբովյան ՈՒզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ու շատերս․ Լևոն Քոչարյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումԵրկու բնակելի շենք է փլուզվելԱվտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Փաշինյանի կողմից օգտագործված «փախածներ» ձևակերպումը բացահայտում է ոչ միայն քաղաքական ցինիզմ, այլև իրականության միտումնավոր աղավաղում․ Սուրենյանց Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացուն․ Մարիաննա Ղահրամանյան Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնnւթյան դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են. ՄԻՊ Արարատը զինանշանի՞ց, թե՞ մեր ինքնությունից են հանում. ում պատվերներն է կատարում այս իշխանությունը. Էդմոն Մարուքյան Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է. գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում Ապրիլ-մայիս ամիսների հանրային մթնոլորտն է որոշելու Հայաստանի երկար տարիների հեռանկարը. Վահե Հովհաննիսյան «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». Փաշինյանը մատ թափ տվեց արցախցի կնոջ վրա Ծանոթացե՛ք մեր արտաքին քաղաքականության փորձագետ Միքայել Դարբինյանի հետ․ «Ուժեղ Հայաաստան» Վերադարձնում ենք մեր մեծերի ժպիտն ու արժանապատվությունը․ «Արժանապատիվ Ժպիտ» ծրագրի մեկնարկը․ Հրայր Կամենդատյան Առողջապահության նախարարն ու իր մամուլի քարտուղարն նախընտրական խոստումներ հիշեցնող, իրենց հարիր հերքումներով են հանդես եկել․ Ալինա Սագրադյան Ինչու ենք մենք Հայաստանի ազգային անվտանգության նոր հայեցակարգ մշակել․ Ավետիք Չալաբյան Հալալ է Նիկոլին` 7 տարվա մեջ ստիպեց Հայ ազգի մեծամասնությանը` հրաժարվել իր սկզբունքներից․ Արսեն ՎարդանյանԻնչու՞ Գարեգին Բ-ին թույլ չտվեցին մեկնել Վրաստան. Էդմոն Մարուքյան Տարադրամի փոխարժեքները մարտի 22-ին Կրասնոդարը ջախջախեց Պարի ՆՆ-ին, Սպերցյանը՝ գոլային փոխանցումների հեղինակ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 22-ի համար Արևային վահանակների համար. Չինական Solis արտադրողը հայտարարել է կենցաղային էներգիայի կուտակման համակարգերի շարքի թողարկման մասինԻ՞նչ եղանակ սպասել մարտի 22-ից 26-ին Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Սա ոչ այնքան ՀԱԵ-ի դեմ իրականացվող հերթական կրակnցն է, որքան անարգանք՝ հարևան Վրաստանի նկատմամբ․ Աբրահամյանը՝ Գարեգին Բ-ի՝ Վրաստան այցի արգելքի մասին Շուտով. Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Մարիո Նաուֆալին Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի․ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է․ Արթուր ՄիքայելյանԴու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ Փաշինյանին
Ամենադիտված