Երկրաշարժ է տեղի ունեցել Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Պուտինը պատրաստ է հերթական անգամ ընդունել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին. Լավրով ԱՄՆ-ը և Իսրայելը բարբարnսական մեթոդներով փորձում են զրկել Իրանին խաղաղ նպատակներով միջnւկային էներգիայի օգտագործման անօտարելի իրավունքից. Թաիլանդում Իրանի դեսպան Կասեցվել է «Ա․Ա․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ արձանագրվել է 1․570 լիտրի թերլիցքավորում Մեծամորի լքված շինություններից մեկում տղամարդու մարմին են գտել Հորմուզի նեղուցը չի բացվի, մինչև ԱՄՆ-ն չդադարեցնի պատերազմն ու շրջափակումը․ Ռեզայի ԱՄԷ-ն հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է ADNOC ընկերության երկու նավի վրա Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը


Ինչպես չնմանվել Նիկոլին կամ ինչպես դադարեցնել կամ սառեցնել այս լարումը. ՇԱՏ ՊԱ՛ՐԶ. Արմեն Աշոտյան

Քաղաքականություն

Ներընդդիմադիր լարվածությունը դիտարկելով որպես «իմաստների պայքար»՝ օրերս մի առանձին հոդվածով էի անդրադարձել այդ հարցին՝ ջանալով անխուսափելի դարձած քննարկումները պահել բովանդակային և պարկեշտ դաշտում։

Ավաղ, վերջին օրերին մեր գործընկերների կողմից իրականացվող տեղեկատվական գրոհը, որի ակտիվ հարթակներ են դարձել իրենց հետ համագործակցող մի շարք առաջատար մեդիաներ (այս հարցին կանդրադառնամ քիչ ուշ), իմաստների մրցակցությունը վերածել է բոլոր առումներով անիմաստ լեզվակռվի՝ երբեմն չխորշելով նույնիսկ այս իշխանություններին հատուկ ապատեղեկատվական հնարքներից։

Երբ նման գործընթացներին ակտիվ լծվում են երիտասարդները, ես դա հասկանում եմ. և՛ ինքս եմ ժամանակին եղել «կռվարար» առաջամարտիկ, և՛ տղերքի մի մասի հետ ունեմ անցած ճամփա։ Բայց երբ, օրինակ, ավելի փորձառու, հասուն, նույնիսկ փաշինյանական վարչակազմում աշխատանքային փորձով մարդիկ են դառնում տեղեկատվական «բոյևիկ», այն էլ՝ առնվազն էկրանից զգացվող անթաքույց հաճույքով, ինձ մոտ տարակուսանք է առաջանում։

Ինչևէ, փորձեմ վերադարձնել քննարկումները, հատկապես, երբ նրանք այլևս հանրային դաշտում եռում են, բովանդակային դաշտ։

1. Ո՞վ է սկսել առաջինը։ Մեր գործընկերները, ջանալով մոռացության մատնել կամ «չիմանալով» իրականությունը, երկու ճամբարների միջև լարվածության գոյությունը կապում են Նարեկ Մալյանի վերջին ելույթների հետ։ Փաստերը, սակայն, հակառակի մասին են խոսում։ Հանրապետականի և անձամբ Սերժ Սարգսյանի հանդեպ հակաքարոզչությունը վաղուց (առնվազն 2020-ից) դարձել է Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ուղղակիորեն ասոցացվող և շաղկապված որոշ, ներկայումս «ռեբրենդավորված» տղաների և տելեգրամյան տիրույթում խիստ հայտնի և «Քոչարյանի հետ քիփ ենք» դիրքավորված կանանց կասկածելի փեշակը։ Ու այս մասին կան տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր ապացույցներ, որոնք արձանագրվել են Մալյանի ելույթներից շատ առաջ։

Բանտախցից տնային կալանքի անցնելով՝ հնարավորություն ունեցա ծանոթանալ անգամ իմ նստած ժամանակահատվածով թվագրված և անձամբ ինձ վերաբերող սույն տիկնանց կողմից տարածվող այնպիսի կեղտոտ նյութերի, որ նույնիսկ նիկոլենք չեն տարածել։ Ուստի «Ալ և սպիտակ վարդերի» տեղեկատվական պատերազմը մենք չենք սկսել։

2. Ինչպե՞ս վարել այդ տեղեկատվական պայքարը, եթե այն անխուսափելի է դարձել։ Պատասխանը պարզ է. մաքուր, ազնիվ, մտավոր, իմաստային և փաստական, առանց կեղծիքների և մանիպուլյացիաների։ Կարճ ասած՝ չնմանվել Նիկոլին։ Այնինչ, մեր դեմ գեներացվող ու վա-բանկի տպավորություն թողնող լրահոսում հանդիպում եմ զանգվածային օգտագործման այնպիսի գոհարներ, ինչպիսին է «2018-ին Քոչարյանը նստած՝ ՀՀԿ-ն մասնակցում էր ընտրությունների» բազմաշերտ անհեթեթությանը։ Ու քանի որ այս թեզն ակնհայտորեն գեներացված է, մշակված և մի քանի ինտերվյուերների կողմից կրկնվող՝ ավելի մանրամասն անդրադառնամ։

2018-ի ընտրությունները Նիկոլին իշխանազրկելու մասին չէին, ի տարբերություն 2021-ինը և գալիքը։ Համատարած էյֆորիայի և ատելության  պարագայում ՀՀԿ-ի դրանց մասնակցելը խիզախություն էր: Դրանք ազգային առողջ ուժերի պահպանման և ժողովրդին վերահաս վտանգի մասին նախազգուշացնելու ընտրություններ էին։

Հաջորդը, զավեշտ է, որ այդ թեզը մեզ ասում են մարդիկ, ովքեր, իրենց լեզվով ասած, «Քոչարյանը նստած»՝ նիկոլական իշխանության մաս էին կազմում։ Ավելին, իրենց ղեկավարին մեզանից անտեղի «պաշտպանողները» չգիտեն անգամ Երկրորդ նախագահի ապօրինի բանտարկության ամսաթվերը։ Ռոբերտ Քոչարյանի երկրորդ կալանքը սկսվել է 2018-ի դեկտեմբերի 7-ից, նախընտրական արշավի վերջին օրը։ Ուստի, անգամ փաստական մասով այդ քարոզչական պնդումը կեղծ է։ Էլ ավելին, հենց այն նույն օրը ՀՀԿ ԳՄ-ն հստակ քաղաքական գնահատականներով հայտարարություն տարածեց (այս և մնացած փաստերը հեշտությամբ կարող եք ստուգել համացանցում):

Չհիշեցնեմ նաև, որ Երկրորդ նախագահի քաղաքական հալածանքների հենց առաջին օրվանից Հանրապետականը միակ կուսակցությունն էր, որ տվեց հստակ և աներեր գնահատական, որ այդ հարցով սկսեց պայքարել նաև դրսում, որ իր պատգամավորների ստորագրությամբ նրան կալանքից ազատելու երաշխավոր էր կանգնում դատարանում (2018-ի օգոստոս):

Մի խոսքով, ո՞ւր էին այսօրվա «պաշտպաններից» ոմանք, երբ մենք իրոք Քոչարյանին էինք պաշտպանում։ Ու սա էլ ասեմ. 2018-ի ապրիլ-մայիսին, մեր նեղ օրերին, դուք մեզ մենակ թողեցիք, բայց մենք ձեզ երբեք նմանատիպ ծանր իրավիճակներում մենակ չենք թողել։ Ու սա երեսով տալ չէ. Երկրորդ նախագահն այնքան ավանդ ունի Հայաստանի և Արցախի համար կենսական հարցերում, այնքան անսասան են նաև մեր բարոյական սկզբունքներն իր հանդեպ, որ ասածս ընդամենը պարզ հիշեցում է «շեֆի աչքը ամեն գնով մտնենք» գործելաոճի սիրահարներին։

3. Ինչի՞ մասին է, կամ արդեն ավելի ճիշտ է ասել՝ ի՞նչ առիթով է վեճի վերածվող այս բանավեճը։ Գալիք ընտրությունների քաղաքական նշանակության։ Ու այստեղ կրկին տարակուսելի է Երկրորդ նախագահի քարոզիչների զարմանքը Հանրապետականի տեսակետներից, քանզի նույն Երկրորդ նախագահն իր վերջին ասուլիսում ընդգծեց ի սկզբանե, որ հանրապետականներն այդ հարցով այլ կարծիք ունեն։

Տղե՛րք, դուք ձեր քաղաքական ղեկավարի ելույթներին ուշադիր չե՞ք։ Նույն օպերայից է նաև «Սերժի վախտ լիբերալիզացվեցինք ու Արևմուտքի հետ շատ տվեցինք-առանք» պնդումը։

Այդ նույն ասուլիսին Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ Եվրոպայի հետ կապերը դեռևս իր օրոք են թափ ստացել։ Եվ այո, 1998-2008-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի խորհրդի անդամ դարձանք, նրանց պահանջով երկու անգամ (2003-ին և 2005-ին) սահմանադրական հանրաքվե արվեց, 2007-ին ԱԺ-ում ստեղծվեց Եվրաինտեգրման հանձնաժողովը, 2007-ին ՆԱՏՕ-ի հետ ստորագրվեց առաջին IPAP-ը, 2004-2005 թվականներին ՆԱՏՕ-ի զորքերի կազմում խաղաղապահներ ուղարկեցինք Կոսովո (Հունաստանի հետ) և Իրաք (Լեհաստանի հետ)։ Ինչ վերաբերում է լիբերալիզացիային առհասարակ, ապա անհնար է խուսափել այն փաստից, որ Սովետի փլուզումից սկսված (լիբերալիզացիա !) անկախ Հայաստանի ողջ պատմությունն ազգային հենքով ազատ պետության ստեղծման պատմություն է եղել, մինչև 2018-ի հեղաշրջումը։

4. Ինչպե՞ս դադարեցնել կամ սառեցնել այս լարումը։ Շատ պարզ։ «Մենք կուսակցություն չենք, մեր համակիրները մեզ հարգում են, բայց շրջաբերականներ չենք տալիս» ասելուց հետո ավելացնել՝ «միաժամանակ կոչ ենք անում, խնդրում կամ հորդորում ենք նրանց դադարեցնել ներընդդիմադիր լարվածությունը»։ Եվ ես ուզում եմ այդքանից հետո տեսնել Երկրորդ նախագահի այն համակիրին, ով չի հետևի Ռոբերտ Քոչարյանի այդ հնարավոր ուղերձին։

Հետգրության փոխարեն։ Այս օրերին որոշ մարդկանց կողմից այնպիսի անթաքույց ատելություն տեսա մեր հանդեպ, որ զարմացած եմ, թե ինչքան թույն ու թարախ են նրանք կուտակել, ինչքան չարություն են ունեցել մեր նկատմամբ, որ պատրաստ են մի ակնթարթում զրոյացնել բոլոր մարդկային շփումները, համատեղ պայքարը, կիսած հացն ու զրկանքները, տարրական էթիկան և մարդկայնությունը։ Առանձին ցավ է ինձ համար, որ տեղեկատվական ագրեսիայի հարթակ է ծառայեցվում ինձ համար 2018-ից հարազատ դարձած հեռուստաընկերությունը, որտեղ ընկեր ունեմ, որտեղ հենց սկզբից միասին ենք պայքարել, որի բլյումերն ու ջինգլներն անընդմեջ և շուրջօրյա ուղեկցում էին ինձ անգամ 7/10 բանտախցում։

Եվ ես ամաչում եմ, որ Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և Բաքվի բանտերում տառապող մեր մյուս տղերքի հարցերը թողած, էներգիայի և ժամանակի մի մասը ստիպված եմ ծախսել նման թեմաների վրա։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

Մեր երկրում քաղաքական հայացքների, խոսքի համար հետապնդումը վառ օրինակ է ապագա սերունդի համար. Արման ԱբովյանՁեր արդարացումները չի հետաքրքրում դաստիարակին, ով օրական 30 երեխայի տակդիր է փոխում. Յոլյան Երկրաշարժ է տեղի ունեցելԱպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Սայլը տեղից կարող է շարժվել և համաժողովրդական մոբիլիզացիա տեղի ունենա. ապատիա, թե զայրույթ Կուզենայի լսել ձեր գնահատականը երկրի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակի մասին. Հ. Մնացականյան Պուտինը պատրաստ է հերթական անգամ ընդունել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին. Լավրով Ալիևը կրկին խոսում է «միջանցքից»․ Հայաստանի էներգետիկ կախվածության նոր վտանգը ԱՄՆ-ը և Իսրայելը բարբարnսական մեթոդներով փորձում են զրկել Իրանին խաղաղ նպատակներով միջnւկային էներգիայի օգտագործման անօտարելի իրավունքից. Թաիլանդում Իրանի դեսպան Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրեց՝ ինչպես էր Թունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին գովազդում Կասեցվել է «Ա․Ա․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ արձանագրվել է 1․570 լիտրի թերլիցքավորում Ընդդիմության և իշխանության մասին «բախումն» էլ իր արդյունքը պետք է տա գործնականում. Աննա ԿոստանյանՄեծամորի լքված շինություններից մեկում տղամարդու մարմին են գտել Հորմուզի նեղուցը չի բացվի, մինչև ԱՄՆ-ն չդադարեցնի պատերազմն ու շրջափակումը․ Ռեզայի Պարո՛ն Թունյան, ինչո՞ւ Ձեր կառավարման ժամանակ ՀՀ տնտեսությունն ամենամեծ կախման մեջ հայտնվեց ՌԴ-ից. Հայկ Ֆարմանյան ԱՄԷ-ն հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է ADNOC ընկերության երկու նավի վրա Եթե ապօրինաբար խլվում է մասնավոր սեփականությունը, բացասաբար է ազդում օտարերկրյա ներդրումների վրա Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար (տեսանյութ) Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ ԱմալյանԱզատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք ՉալաբյանինԿուրիլյան կղզիները Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով անցել են մեր երկրին. ՌԴ ԱԳՆ 100 տարեկանում կյանքից հեռացել է Հայրենական մեծ պшտերազմի վետերան Լաչին Ստեփանյանը Գերմանիայում խոշոր անտառային հրդեհի պատճառով տարհանել են մոտ 1,800 մարդու Ճապոնիայում «աննախադեպ» տեղատարափ անձրևները 4 մարդու կյանք են խլել Փաստորեն ՀՀ ոստիկանությունը պետք է կարողանա ճշգրիտ որոշել, թե միմյանց նկատմամբ թշնամական հարաբերություն ունեցող որքան մարդ կա երկրում. Արտակ Զաքարյան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին Նավթի գները նվազել են Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան Ուկրաինայի ԶՈՒ կողմից Տվերի մարզում իրականացված հարձակման հետևանքով վնասվել է Wildberries-ի պահեստը 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան Ինչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասին41-ամյա Ռոնալդուն անսովոր տեսքով միացել է Ալ-Նասրին Լույս չի լինելու 2020 թվականի պшտերազմից հետո Ադրբեջանում ակшնների զnհ է դարձել 436 մարդ․ Ադրբեջանի ԱԳՆ Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա Հովսեփյան
Ամենադիտված