Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Ադրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Ինչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան Սի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին


Տյումենի հայ համայնքի ղեկավար Աբրահամ Հովեյանը գնել է սեփականացված մանկապարտեզը և հիմնանորոգելուց հետո վերադարձրել այն վարդենիկցիներին (տեսանյութ)

«Բարերարի նվերը հասավ հասցեատերերին․ մեր հրապարակման հետքերով

2021 թվականին, մեր հրապարակումներից մեկում տեղեկացրել  էինք, որ ՌԴ Տյումենի հայ համայնքի ղեկավար, ծնունդով Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի բնակիչ Աբրահամ Հովեյանը մեծ նվեր է արել համագյուղացիներին՝ համայնքին վերադարձնելով նրանցից յուրացված մանկապարտեզի շենքը»,– գրում է «Հայկական ժամը»՝ հավելելով․

«Եվ ահա, տարիներ անց, գնացինք մեր հրապարակման հետքերով, պարզելու՝ արդյո՞ք բարերարը հավատարիմ եղավ իր խոստմանը։
Ինչին ականատես եղանք տեղում, փոխանցում ենք մեր ընթերցողներին։


Խորհրդային հասարակարգի փլուզումից հետո, Վարդենիկի մանկապարտեզը սեփականաշնորհվել, այնուհետեւ վաճառվել էր անհատի, ինչի արդյունքում, Հայաստանի ամենամեծ համայնքը մնացել էր առանց մանկապարտեզի։
Ճիշտ է, 2018թ-ից, Վարդենիկի այն ժամանակվա գյուղապետ Հովհաննես Հովեյանի նախաձեռնությամբ, տարբեր ատյաններից թույլտվություններ կորզելու արդյունքում հաջողվել էր Վարդենիկի նախկին հիվանդանոցի շենքի մի հատված հիմնանորոգել ու համապատասխանաբար կահավորել ու շահագործել որպես մանկապարտեզ, սակայն այն չէր կարողանում բավարար թվով երեխաների նախնական կրթություն ստանալու հնարավորությունը ապահովել ։

Այս ամենի մասին տեղեկանալով, Աբրահամ Հովեյանը որոշում է անձնական միջոցներով գնել սեփականացված մանկապարտեզը եւ վերադարձնել վարդենիկցիներին։


Բնակավայրում, բնակիչների հետ զրույցում մեզ տեղեկացրին, որ սեփականաշնորհված մանկապարտեզի համար, որը գտնվում է գյուղի կենտրոնում, բավականին մեծ գին է պահանջվել, ու Աբրահամ Հովեյանին հորդորել են, որ ավելի մատչելի գնով հնարավոր է ուրիշ ազատ տարածք գնել ու կառուցել նորը, սակայն բարերարը մնացել է անդրդվելի՝ պնդել է, որ տիպային մանկապարտեզը պետք է գնի ու վերջապես այն ծառայի իրական նպատակին։

-Սովետի ժամանակ մեծ, հսկայական մանկապարտեզ էր,-պատմում են վարդենիկցիները,- Բայց, բնականաբար, այն ժամանակ էլ չուներ այն տեսքն ու շքեղությունը, որ հիմա տեսնում եք, թեեւ տիպային շենք էր, բայց նկուղում ջուր էր հավաքվում, գորտերի կռկռոցից հլը էն ժամանակ երեխեքը չէին կարում քնեին, իսկ հիմա մտեք ներս ու կտեսնեք ինչա կատարվում։


Մանկապարտեզում հանդիպեցինք տնօրեն Նինել Հովհաննիսյանին ու տեխնիկական աշխատակիցների, ովքեր վերջին նախապատրաստական աշխատանքներն էին իրացնում մանկապարտեզում․ «Մի ամիս շուտ եք եկել, հիմա հիմնանորոգումից հետո մաքրման աշխատանքներն ենք անում, որ դասավորվենք՝ մի ամսից կլինի բացումը» ասելով, մեզ ուղեկցեցին տնօրենի մոտ։
Նինել Հովհաննիսյանի փոխանցմամբ, հիվանդանոցի շեքում գործող մանկապարտեզ հաճախում են թվով 90 երեխաներ, տարածքից ու պայմաններից ելնելով, իսկ նոր մանկապարտեզի բացվելուց հետո նրանց թիվը կավելանա 80-ով, թեեւ դեռ երեխաներ կան, ովքեր չեն հասցրել հերթագրվել։

Տեղում պարզեցինք հետեւյալը․ 2021թ-ի հոկտեմբերին, Աբրահամ Հովեյանը գնել է քայքայված մանկապարտեզի շենքը, որից միայն պատերն են մնացել ու նվիրել համայնքին, ինչից հետո Կառավարության սումբվենցիոն ծրագրով, հիմնանորոգվել ու վերազինվել է գույքով ու տեխնիկայով։


6 խմբի՝ թվով 180 երեխայի համար նախատեսված մանկապարտեզում ստեղծված են բոլոր պայմանները երեխաների զարգացումը եւ բարեկեցիկ առօրյան կազմակերպելու համար։


Մանկապարտեզը հագեցած է ամբողջովին նոր գույքով, խոհանոցային եւ լվացման տեխնիկաներով։ Տանիքը պատված է չհրկիզվող նյութով, «Ջի Այ Զեթ» հիմնադրամի եւ համայնքապետարանի ներդրումով ապահովված է արեւային կայանով։


Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար եւս ստեղծված են հարմարեցված պայմաններ, մանկապարտեզն ունի հատուկ մանկավարժ, բուժկետ, մեկուսարան, համալրված են բոլոր հաստիքները։ Բոլոր նախադրյալները կան, որ փոքրիկ վարդենիկցիների նախնական ուսումնառությունը անցնի բարձր մակարդակով։


Ի դեպ, մանկապարտեզի նկուղը, որը բնակիչների պնդմամբ ճահճային տարածք է եղել, այժմ վերածվել է ապաստարանի, որտեղ առկա է հակահրդեհային կայան, օդափոխման համակարգ եւ ձայնային շչակներ, որոնք հուսանք որ երբեք չեն օգտագործվի։
Այս գեղեցիկ ու ամբողջական տեսքը միայն ստվերում էին ցանկապատից դուրս, ցելոֆանե թաղանթով ծածկված բնակիչների վագոն-տնակները, որը նրանց փոխանցմամբ գարունը բացվելուց հետո հեռացնելու են, քանի որ անօրինական են ու համայնքապետարանից ծանուցումներ են ստացել, որ մարտ ամսից դրանք կապամոնտաժվեն։

Հ․Գ․ Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ Աբրահամ Հովեյանը  լինելով Տյումենի հայ համայնքի ղեկավարը, տեղում միշտ նպաստել է ազգային արժեքների պահպանմանը, խթանել հայկականության պահպանմանը հայրենիքի սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցների համար։

Աննա Գրիգորյան»։

 
Կյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Նավթի գներն աճել են Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան
Ամենադիտված